Ghoti

Ghoti, անգլերեն «ձուկ»՝ (fish) բառի սրամիտ և զվարճալի արտասանությունն է, որ օգտագործվում է հեգնելու անգլերենի արտասանության բազմաթիվ անկանոնություններն ու բացառությունները։

Բացատրություն

Բառը նախատեսվում է արտասանել այնպես, ինչպես ձուկը (/fɪʃ/)՝ օգտագործելով հետևյալ հնչյունները.

Երևույթի իմաստն այն է, որ նոր ստացված բառի երեք մասերի արտասանությունը անհամապատասխան է այլ բառերում դրանց արտասանությանը։ Որպես օրինակ՝ gh-ը կարող է արտասանվել f, երբ հետևում է ou կամ au տառերին որոշ ձևույթների վերջում («tough», «cough», «laugh»), մինչդեռ ti-ն «շ» է արտասանվում, երբ հաջորդում է ձայնավոր հնչյունին՝ անգլերենի բաղաձայնների խմբերի արտասանության կանոնների հանաձայն («martian», «patient», «spatial»): Անգլերենում ակնկալվող արտասանությունը «գոութի» է՝ /ˈɡti/ և ոչ թե «ֆիշ»[1]։

Պատմություն

1815 թվականին անգլիացի բանասեր և հնչյունաբան Ալեքսանդր Էլիսը, ով ուղղագրության բարեփոխման կողմնակից էր, իր «Հնչյունաբանության և հնչյունագրության կոչ» գրքում մի շարք անհեթեթ, անկանոն արտասանությունների ու ուղղագրությունների օրինակ էր բերում։ Այնուամենայնիվ, «ghoti»ն չկար այդ օրինակներում, որոնք բոլորը համեմատաբար երկար էին և, հետևաբար, ավելի դժվար հիշվող[2]։ «Ghoti»-ի առաջին կիրառումը կարելի է գտնել անգլիացի հրատարակիչ Չարլզ Օլիերի բանաստեղծ Լի Հանթին ուղղված 1855 թվականի դեկտեմբերի 11-ի նամակում։ Նամակի երրորդ էջում Օլիերը բացատրում է․ «Իմ որդի Ուիլյամը «Fish» բառի նոր արտասանություն է մոգոնել»։ Ապա Օլիերը բացատրում է, թե ինչպես է «fish»-ը արտասանվում «ghoti»[3]։ Նամակը «ghoti» բառի առաջին գործածությունը վերագրում է Չարլզ Օլիերի որդուն՝ Ուիլյամ Օլիերին, ծնված 1824 թվականին[2][4]։ «Ghoti»-ի մեկ այլ համեմատաբար վաղ հիշատակում արվել է 1937 թվականին, մի լրագրի հոդվածում[2], և եզրույթը հիշատակվել է նաև 1939 թվականին Ջեյմս Ջոյսի գեղարվեստական «Ֆինիգանի հոգեհանգիստը» փորձարարական վեպում[5]։«Ghoti»-ն հաճախ վկայակոչվում է ի աջակցություն անգլերենի արտասանության բարեփոխումների և հաճախ վերագրվում է Ջորջ Բեռնարդ Շոուին[6], ով բարեփոխումների ջատագով էր։ Այնուհանդերձ, բառը երբևէ Շոուի ստեղծագործություններում չի օգտագործվել[2] և Շոուի կենսագրության մեջ դա վերագրվում է ուղղագրության անանուն բարեփոխիչին[7]։ Անգլերենի արտասանական շեղումներն ու բացառություններն արտահայտող նմանատիպ բառեր շատ կան, բայց «ghoti»-ն ամենատարածվածն է[1]։

Բառի նշանավոր գործածություններ

  • Ջեյմս Ջոյսն իր 1939 թվականին հրատարակված «Ֆինիգանի հոգեհանգիստը» վեպում հիշատակում է «ghoti»-ն՝ («G-H-O-T-I» արտասանվում է «fish», էջ  299)։
  • Կլինգոն գեղարվեստական լեզվում «fish» բառի փոխարեն օգտագործում են ghotI’ /ɣoˈtʰɪʔ/[8]։
  • Բեթմեն հեռուստասերիալի 1966 թվականի «Գոթամում ձու է աճում» էպիզոդում չարագործ Ձվագլուխը օգտագործում է «Ghoti Oeuf» (ձկան ձու) անունը իր ձկնկիթի բիզնեսի համար և Բեթմենը բացատրում է Ռոբինին, թե ինչու հենց Ghoti[9]։
  • «Ghoti Hook»-ը 1990-ականների քրիստոնեական փանկ ռոք խումբ է։
  • Ghoti-ն օգտագործվել է խոսքի սինթեզը ստուգելու համար[10]։
  • «Yu-Gi-Oh!» թղթախաղում ձկան խաղաքարտերը կոչվում են «Ghoti»[11]։
  • Լուպե Ֆիասկոյի 2022 թվականին թողարկված album «Drill Music in Zion» ալբոմի երկրորդ սկավառակը «Ghoti» անունով երգ ունի[12]։
  • Vocaloid-ի պրոդյուսերներից մեկը իր 2018 թվականի «Hungry Nicole» երգում «fish, fish» տողից հետո երգում է «ghoti, ghoti»[13]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ