Google Glass

Google Glass՝ Գուգլ ընկերության կողմից մշակվող Անդրոիդ օպերացիոն համակարգով սարք։ Սարքում օգտագործվում է թափանցիկ դիսփլեյ, որն ամրացվում է գլխի վրա (անգլ. HMD — head-mounted display) և գտնվում է աջ աչքից մի քիչ վերև, այն նաև ունի տեսախցիկ, որը ընդունակ է մեծ որակով վիդեո տեսագրել։ Սարքի փորձարկումները սկսել են 2012 թվականի ապրիլին, իսկ Նյու Յորք Թայմսը նորամուծության մասին հայտարարել էր 2012 թվականի փետրվարի վերջին։ $1500 արժեքով Explorer Edition մոդելի գարնիտուրի նախատիպերը 2013 թվականի փետրվարին Glass Foundry միջոցառման ժամանակ փոխանցված են եղել ծրագրային ապահովման մշակողներին։ 2014 թվականի մայիսի 15-ին տվյալ գարնիտուրը նույն գնով հասանելի է դարձել հասարակությանը։

Google Glass
Изображение логотипа
Տեսակmodel series?
Ենթադասsmartglasses? և headset?
ՄշակողԳուգլ
ԱրտադրողFoxconn
Լույս է տեսել2012
Կենտրոնական պրոցեսորOMAP?
ՕՀԱնդրոիդ և Android KitKat?
Կայքx.company/glass/(անգլ.)

2015 թվականի հունվարի 15-ին Google-ը հայտարարել է տվյալ իրավիճակով Glass-ի արտադրության դադարեցման մասին, դրա հետ նշելով, որ սարքը վերջացրել է Google Labs-ի իր էքպերեմենտալ ժամանակաշրջանը։ Սարքի մշակումը և արտադրությունը փոխադրվում է այլ ստորաբաժանում[1]։

Նկարագրում

Տվյալ զարգացման ժամանակաշրջանում Glass-ը ոչ սմարթֆոն է, ոչ էլ ակնոցներ։ Ի սկզբանե Glass-ը մշակվում էր Google X լաբորատորիայում, իսկ նախագծի մենեջերը մինչ այժմ Բաբակ Պարվիզն է, որը նաև հետևում է քարտեզագրական տարածքի հետևման համակարգի ինտեգրացիային։

Glass-ի հետ փոխազդումը կատարվում է ձայնային հրահանգների (բազային հրամանը «Ok, Glass»-ն է, որից հետո խնդրվում է կատարել որևէ ֆունկցիա, բացի այդ գարնիտուրի օգնությամբ կարելի է տեքստեր թելադրել), դիսփլեյի հետևում գտնվող թաչպադի օգնությամբ ճանաչվող ժեստերի և ոսկրային հաղորդունակության համակարգի օգնությամբ ձայնի փոխանցմամբ։ Սարքի համակարգը Google-ի կողմից ներկայացվել է 2013 թվականի փետրվարին հրապարակված տեսահոլովակում, իսկ արդեն մարտին SXSW Interactive ցուցահանդեսի ժամանակ ընկերությունը ներկայացրել է Glass-ի համար օտար մշակողների հավելվածներ։ Մշակողը ակնոցներ է պատրաստում տեսողությունը ուղղող ակնոցներ կրողների համար, որը կունենա անհրաժեշտ լինզաների և շրջանակների ընտրման մոդուլային կոնստրուկցիայով։

Google Glass-ը պետք է կատարի միաժամանակ երեք առանձին ֆունկցիա՝ լրացուցիչ իրականություն, բջջային կապ և համացանց, տեսաօրագիր։ Ակնոցների առաջին տարբերակը լիովին իրականացնում է տեսաօրագիրը և միայն մաս-մաս մյուս ֆունկցիաները։ Հաջորդ տարբերակներում հնարարվոր է երեք ֆունկցիաների ավելի լիակատար իրականացում։

Տեխնիկական բնութագիր

Տվյալ պահին[2] սարքի հայտնի տեխնիկական բնութագիրը՝

Օգտատերին ձայնը փոխանցվում է առանց դինամիկի օգտագործման, այն փոխանցվում է միանգամից ոսկորներով[2]։

Հնարավորություններ

Լուսանկարում և տեսագրում

Google Glass կարողանում է լուսանկարել (5 ՄՓ) և տեսագրել 1365p HD թույլտվությամբ վիդեո։

Google-ի հավելվածներ

Ակնոցները թույլ են տալիս օգտագործել Google-ի արդեն գոյություն ունեցող հավելվածները (Google Now, Google Maps, Google+, Gmail) և կողմնակի մշակողների հավելվածներ (Evernote, Skitch, New York Times, Path)[3]:

2013 թվականին անց կացված Google I/O 2013 կոնֆերենսի ժամանակ հայտնի է դարձել, որ Glass-ի համար նոր հավելվածներ են ստեղծվել, այդ թվում նաև Facebook-ի, Twitter-ի և Tumblr-ի հետ աշխատելու համար[4]։

Ձայնային կառավարում

Տվյալ պահին հայտնի է անգլերեն լեզվով ձայնային կառավարման մասին[5]։

ՖունկցիաՁայնային հրահանգ
Վիդեոյի տեսագրում«ok, glass, record a video.»
Լուսանկարում«ok, glass, take a picture.»
Google Now-ի միացում«ok, glass, [հարց][6]
Google+ hangouts-ի միացում«ok, glass, hang out with [անձ/խմբեր]
Որոնում«ok, glass, google [որոնման հարցում].»
Լուսանկարների որոյում«ok, glass, google photos of [որոնման հարցում]
Թարգմանություն«ok, glass, say [տեքստ] in [լեզու]
Տեղորոշում«ok, glass, give directions to [նշանակման վայր]
Հաղորդագրությունների ուղարկում«ok, glass, send a message to [ստացողի անուն]
«ok, glass, send [ստացողի անուն that [հաղորդագրություն]
«ok, glass, send [հաղորդագրություն] to [ստացողի անուն]
Եղանակի պատկերումավտոմատ (Google Now)
«ok, glass, how is the weather in [վայր]
«ok, glass, do I need an umbrella today?»
Ավիառեյսի մասին ինֆորմացիայի պատկերումավտոմատ (Google Now)
«ok, glass, when does flight [ռեյսի համար] depart from [օդանավակայանի կոդ]
Առաջին օգնության ցուցաբերման ինստրուկցիա«ok, glass, cprglass» (հավելվածի կոնցեպտ)[7]

Զատիկի ձու

Google օգտատերերի համար զատիկի ձու է թողել։ Եթե օգտագերը մտնի Settings -> Device info -> View licenses -> և 9 անգամ կպնի թրեքպադին -> Meet Team, ապա կտեսնի Google Glass-ի մշակողների թիմի 360-աստիճանային պանորամային պատկեր, պատկերի մեջ տեղում գտնվում է Google-ի հիմնադիրներից մեկը՝ Սերգեյ Բրինը։ Պանորաման շարժվում է Glass-ի օգտատերի գլխի թեքման հետ[8]։

Google Glass-ի թարմացում

Google-ը հայտարարել է Google Glass 2.0 բարելավված տարբերակի թողարկման մասին։ Տվյալ պահին հայտնի է ակնոցներում ներդրված մոնո-ականջակալի ավելացման մասին։ Նախորդ տարբերակի օգտագերերը անվճար կկարողանան իրենց ակնոցները փոխարինել երկրորդ տարբերակի հետ, նաև ամեն առաջին տարբերակի օգտատերերը կկարողանան ընկերներին երեք հատ փոխարինման առաջարկ ուղարկել[9]։

Ծանոթագրություններ