Hama
Hama GmbH & Co. KG, գերմանական ընկերություն, որը զբաղվում է աուդիո, վիդեո, ֆոտո և համակարգչային տեխնիկայի արտադրությամբ։ 2008 թվականին ընկերությունը նշեց իր 85-ամյակը։
Hama | |
---|---|
Տեսակ | բիզնես ձեռնարկություն |
Հիմնադրված է | 1923 |
Վայր | Մոնհայմ, Դոնաու Ռիս, Շվաբիա, Բավարիա, Գերմանիա |
Երկիր | Գերմանիա |
Դուստր ընկերություններ | Hama |
Կայք | hama.de(գերմ.) |
Մասնակից է | SD Association[1], Wireless Power Consortium?[2] և Q1478109? |
Hama (company) Վիքիպահեստում |
Պատմություն
- 1923 թվականին Դրեզդենում (Գերմանիա) գերմանացի լուսանկարիչ Մարտին Հանկեն ստեղծում է Hamaphot ընկերությունը, որը թողարկում էր սարքավորումներ լաբարատորիաների և ֆոտոսարքերի համար։ Ընկերության հիմնադիրն այդ ժամանակ 18 տարեկան էր։
- 1945 թվականի Դրեզդենյան ռմբակոծություների ժամանակ Hamaphot ընկերությունը քանդվել է և արտադրությունը տեղափոխվել է Մոնհայմ։ Այդ ժամանակվանից ընկերությունը մասնագիտանում է ֆոտոաքսեսուարների վրա։
- 1950-ական թվականներին թողարկվում են Hamaphot-ի հայտնի տեսախցիկները (Hexi և Moni): Այդ տեսախցիկների արտադրությունը տարում հասնում է մինչև միլիոնի։
- 1980-ական թվականներին սկսվում է աուդիո և վիդեոտեխնիկայի համար աքսեսուարների արտադրությունը։
- 1993 թվականին ընկերության անվանումը Hamaphot-ից փոխվեց Hama GmbH & Co KG. Այժմ Hama-ն Արտադրում է համակարգչային և հեռահաղորդակցական տեխնիկայի բաղադրիչ մասեր և CD-ների պահպանման տարաներ։
- 2000 թվականին ընկերությունում աշխատում էին 1600 մարդ ամբողջ աշխարհից, նրանցից 980-ը աշխատում են Մոնհայմի գլխավոր ստորաբաժնում։ Բացվում է արտադրամաս Լեհաստանում ընկերությունը դուրս է գալիս Արևելյան Եվրոպայի շուկաները։ Թվային տեխնոլոգիաների ի հայտ գալով Hama-ն սկսում է թողարկել սարքվորումներ թվային տեսախցիկների համար։
- Հիմա Hama ընկերությունում աշխատում է մոտ 2400 մարդ, այդ թվում 1440-ը Մոնհայմում։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Ընկերության պաշտոնական կայք (գերմ.)
- Hama Subsidiaries in Europe (Поставщики HAMA в Европе (в том числе в РФ) Արխիվացված 2012-01-12 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hama» հոդվածին։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ