Hervé Léger

Hervé Léger (երբեմն գրվում է նաև Herve Leger, IPA:ɛʁ.ve le.ʒe)[2], ֆրանսիական նորաձևության տուն, որը հիմնադրել է դիզայներ Էրվ Լերուն (Hervé L. Leroux)։

Hervé Léger
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն
Վերադաս կազմակերպությունAuthentic Brands Group?
ՀիմնադիրHervé L. Leroux?[1]
Կայքherveleger.com(անգլ.)

Պատմություն

Ֆրեյա Բեխա Էրիքսեն բանդաժից շրջազգեստով, սեպտեմբեր, 2008

Hervé Léger նորաձևության տունը հիմնադրվել է 1985 թվականին[3]։ Նույն թվականին էլ բացվել է ապրանքանիշի առաջին բուտիկը Փարիզում՝ Պելիկան (Pelican) փողոցում[4]։ Դրանից մի քանի տարի առաջ Էրվեն աշխատել է որպես Թեն Գյուդիչելիի՝ «Tan Guidecelli» նորաձյության տան հիմնադրի ընթերակա։

Էրվեի գործընկերը՝ Կարլ Լագերֆելդը (Karl Lagerfeld), խորհուրդ է տվել դիզայներին մարքետինգի նպատակով ազգանունը փոխել և դարձնել Léger (ավելի վաղ նա հայտնի էր որպես Hervé Peugnet), որ հաճախորդները հեշտությամբ կարողանան այն արտաբերել[5]։ Ավելի ուշ դիզայները ազգանունը փոխել է ևս մեկ անգամ՝ դառնալով Էրվե Լերու (Hervé L. Leroux)։

1989 թվականին նորաձևության տունը հայտնի է դարձել այսպես կոչված բանդաժից շրջազգեստի գյուտի շնորհիվ, որը հատուկ էլաստանից և լայկրայից ժապավենների միջոցով կանոնավորում է կազմվածքը։ Նմանատիպ շրջազգեստի գաղափարը՝ հյուսված իրար մեջ տարբեր ձևերով, ի հայտ է եկել պատահական․ Էրվե Լերուն երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել նոր հավաքածուի տեսքով և մի պահ սկսել է «մեքենայորեն» մանեկենի վրա փաթաթել հագուստի հարդարման համար նախատեսված ժապավենները[4]։ Արդյունքում բանդաժից շրջազգեստները դարձել են Hervé Léger-ի «այցեքարտը»[6][7][8][9]։ Նորաձևության տան հաջորդ ճանաչելի գծերն են դարձել ասիմետրիան, ֆուտուրիստականությունն ու կտորի վրա լույսի խաղը[10]։

Սուվի Քորենը Hervé Léger շրջազգեստով (փետրվար, 2018 թվական)

1995 թվականին ընկերությունը թողարկել է Ռոլան Պետիի «Կարապի լիճ» և «Կամերա օբսքուրա» ներկայացումների բեմական հագուստների հավաքածուն։

1998 թվականի սեպտեմբերին BCBG Max Azria Group ընկերությունը ձեռք է բերել նորաձևության տունը (բաժնետոմսերի 50 %-ը գնվել էր դեռևս 1992 թվականին[4])։ Դա պատմության մեջ առաջին անգամ ամերիկացի դիզայների կողմից ֆրանսիացի կուտյուրյեի ձեռքբերումն էր։ Գործարքի խորհրդատու է հանդես եկել հայտնի ներդրումային Ohana & Co. բանկը, որը մասնագիտացած է դիզայներության ոլորտում։

2005 թվականին թողարկվել է ապրանքանիշի օծանելիքի գիծը[4]։ Herve Leger ապրանքանիշի ներքո բացի օծանելիքներից և կանացի հագուստից, նաև արտադրվում էր կոշիկ, պայուսակ, դրամապանակներ, գոտիներ, ներքնազգեստ։

2007 թվականի ապրիլին Max Azria-ն վերաթողարկել է «Hervé Léger» ապրանքանիշը[11]՝ սկսելով ամառային հավաքածուից։ Հավաքածուն հայտնվել է միայն մի քանի հատուկ բուտիկներում։

2007 թվականի օգոստոսին Hervé Léger բուտիկ է բացվել Բևեռլի Հիլզում։ Ավելի ուշ մոնոբրենդային բուտիկներ են բացվել Լաս Վեգասում և Նյու Յորքում[12]։

Herve Leger բուտիկի բացում Մոսկվայում

2008 թվականի փետրվարին Max Azria-ն Նյու Յորքի նորաձևության շաբաթվա շրջանակներում ներկայացրել է «Hervé Léger by Max Azria» հավաքածուն։

2011 թվականին ներկայացվել է գարուն-ամառ հավաքածուն, որի ցուցադրությանը մասնակցել են Թոնի Գարնը[13], Ժակլին Յաբլոնսկին[14], Էմմա Հեմինգ Ուիլիսը[15], Ֆրեյա Բեղա Էրիքսեն[16] և ուրիշներ։

2013 թվականի հունվարին Էրվե Լերուն դարձել է Բարձր նորաձևության սինդիկատի անդամ (նորաձևության տների միավորում, որը 1858 թվականներին հագցրել է հասարակության ազնվականական և ֆինանսական վերնախավին)։ Նույն թվականին Herve Leger բուտիկ է բացվել Մոսկվայում[12]։

2014 թվականի փետրվարին Herve Leger բուտիկ է բացվել Մանիլում՝ Ֆիլիպինների մայրաքաղաքում[3]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Hervé Léger» հոդվածին։