Love Never Felt So Good

Love Never Felt So Good, ամերիկացի երաժիշտ Մայքլ Ջեքսոնի երգը նրա երկրորդ հետմահու ստուդիական Xscape ալբոմիցից։ Թողարկվել է 2014 թվականի մայիսի 2-ին որպես ալբոմի առաջին սինգլ։ Ձայնասկավառակի դելյուքս տարբերակում ներառված է որպես Ջասթին Թիմբերլեյքի հետ դուետ։ Առաջին դեմո տարբերակը ձայնագրվել է 1980 թվականին, պրոդյուսերների խմբի կողմից ռեմաստերինգը անցկացվել է 2013-14 թվականներին։ Երգի հեղինակներն են Մայքլ Ջեքսոնը և Փոլ Անքան։

«Love Never Felt So Good»
Մայքլ Ջեքսոնի երգը «Xscape» ալբոմից
Թողարկված2 մայիսի, 2014
Ժանրփոփ
Լեզուանգլերեն
ԼեյբլEpic Records
ԿոմպոզիտորՓոլ Անքա և Մայքլ Ջեքսոն
ՊրոդյուսերԹիմբալենդ

Ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթում «Love Never Felt So Good»-ը հասել է 9-րդ հորիզոնական, և այդպիսով Մայքլ Ջեքսոնը դարձել է պատմության մեջ առաջին կատարողը, որը 1971 թվականից հինգ տասնամյակ անընդմեջ ընդգրկվել է ցուցակի տասնյակում[1]։ 2016 թվականին Մեծ Բրիտանիայում սինգլը պլատինե հավաստագիր է ստացել[2]։

Պատմություն

2014 թվականի ապրիլի 30-ին հայտարարվել է, որ «Love Never Felt So Good»-ն մայիսի 1-ին որպես Xscape ալբոմի առաջին սինգլ առաջին անգամ կներկայացվի iHeart Radio Music Awards-ի մրցանակաբաշխության ժամանակ։ Պրեմիերայի համար պատրաստվել է խորեոգրաֆիական հարգանքի տուրք ամերիկացի երգիչ Աշերի մասնակցությամբ[3][4]։ Ջասթին Թիմբերլեյքի հետ դուետը թվային բեռնման համար iTunes-ում հասանելի է դարձել 2014 թվականի մայիսի 2-ին[5][6]։ Սինգլի թողարկումը ռադիոկայաններում կայացել է մայիսի 6-ին[7]։ Մայիսի 10-ին հոլանդացի դիջեյ և պրոդյուսեր Ֆեդդե լե Գրանդը տեղեքացրել է իր ռեմիքսի մասին, որի պրեմիերան անցկացրել է Դենի Հովարդը BBC Radio 1-ի Dance Anthems շոուի ժամանակ։ Ռեմիքսը թողարկվել է 2014 թվականի մայիսի 19-ին[8]։

Երգը ստացել է երաժշտական հրատարակությունների և քննադատների բարյացակամ արձագանքները։ Rolling Stone հրատարակության լրագրողները ընդհանուր առմամբ դրական են գնահատել երգը, սակայն նշել են, որ այն նույն մակարդակի վրա չէ, ինչ Ջեքսոնի լավագույն աշխատանքները[9]։ Լոս Անջելես Թայմսի գրախոսները «Love Never Felt So Good»-ը դիսկո-սոուլի ոսկե նմուշ են անվանել և գրել, որ «իր լողացող ստեղնաշարով և շողշողացող հարվածային գործիքներով» երգը հեշտությամբ կարող էր հայտնվել Մայքլ Ջեքսոնի «Off The Wall» կամ «Thriller» ալբոմներում[10].

Տեսանյութ

Ջասթին Թիմբերլեյքի հետ դուետի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2014 թվականի մայիսի 14-ին։ Ռեժիսորներն էին Ռիչ Լին և Թիմբերլեյքը[11]։ Բացի խորեոգրաֆիկ բեմադրությունից, տեսահոլովակը ներառում է Ջեքսոնի տեսահոլովակների հատվածների հետևյալ հաջորդականությունը[12][13]

Մրցանակներ և անվանակարգեր

ՏարիՄրցանակԿատեգորիաԱրդյունքԱրտաքին ղումներ
2014Soul Train Music AwardsSong of the YearԱռաջադրված[14]
Best CollaborationԱռաջադրված
MTV Video Music AwardsBest ChoreographyԱռաջադրված[15]
2015NAACP Image AwardOutstanding Music VideoԱռաջադրված[16]
BMI R&B/Hip-Hop AwardsMost Performed R&B/Hip-Hop SongՀաղթանակ[17]

Երգացանկ

  • Digital download՝ սոլո տարբերակ[18]
  1. «Love Never Felt So Good» — 3:54
  • Digital download՝ դուետ[19]
  1. «Love Never Felt So Good» (Justin Timberlake-ի հետ համատեղ) — 4:05
  • Digital download՝ ռեմիքս Fedde le Grand
  1. «Love Never Felt So Good» (Fedde le Grand remix) — 3:59
  • CD Single
  1. «Love Never Felt So Good» — 3:54
  2. «Love Never Felt So Good» (Justin Timberlake-ի հետ համատեղ — 4:05
  • Digital EP – դուետի տարբերակ[20]
  1. "Love Never Felt So Good" (DM-FK Classic Tribute Mix) - 8:23
  2. "Love Never Felt So Good" (DM Classic Radio Mix) - 4:11
  3. "Love Never Felt So Good" (DM Epic Dub) - 7:54
  4. "Love Never Felt So Good" (DM Red Zone Dub) - 6:52

Դիրքեր չարթերում

Հունիսին սինգլը Adult R&B Songs չարթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Մայքլ Ջեքսոնը նախկինում գլխավորել է այդ չարթը (թողարկված 1993 թվականի սեպտեմբերին) «You Are Not Alone» (5 շաբաթ № 1 1995-ում) և «Butterflies» (հինգ, 2002) սինգլներով։ Թիմբերլեյքի համար սա Adult R&B Songs չարթում իր առաջին № 1 հիթն է ։ Նախկինում նա եղել է թիվ 2-ը կրկին դուետով, բայց Բեյոնսեի հետ («Until the End of Time», 2008)[21]:

Չարթ (2014)Բարձր դիրք
ARIA[22]28
Ö3 Austria Top 75[23]20
Ultratop Flanders[24]4
Dance Ultratop Flanders[25]6
Urban Ultratop Flanders[26]1
Ultratop Wallonia[27]6
 Բրազիլիա (Billboard Brasil Hot 100)[28]23
Canadian Hot 100[29]20
IFPI[30]7
Singles Digitál Top 100[31]57
Tracklisten[32]1
SNEP[33]2
Media Control AG[34]18
 Գերմանիա (Deutsche Black Charts)[35]1
 Հունաստան (Billboard Greece Digital Songs)[36]4
Rádiós Top 40[37]8
Single Top 10[38]2
IRMA[39]17
Media Forest[40]1
 Իտալիա (FIMI)[41]4
 Լիբանան (The Official Lebanese Top 20)[42]8
Luxembourg Digital Songs (Billboard)[43]6
Mega Single Top 100[44]2
RIANZ[45]12
Polish Airplay Top 20[46]13
Dance Top 50[47]21
Portugal Digital Songs (Billboard)[48]3
Scottish Singles Top 40[49]19
IFPI[50]25
Singles Digitál Top 100[51]88
 Հարավաֆրիկյան Հանրապետություն1
 Հարավային Կորեա (International) (Gaon)[52]1
PROMUSICAE[53]6
Sverigetopplistan[54]57
Schweizer Hitparade[55]15
UK Singles Chart[56]8
Billboard Hot 100[57]9
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[58]5
Adult Contemporary (Billboard)[59]7
 ԱՄՆ Adult R&B Songs (Billboard)[60]1
Adult Pop Songs (Billboard)[61]13
Hot Dance Club Songs (Billboard)[62]8
Pop Songs (Billboard)[63]19

Սերտիֆիկացիա

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Բելգիա (BEA)[64]Gold15 000*
Դանիա (IFPI Denmark)[65]Gold0^
Ֆրանսիա (SNEP)[66]Gold150 000*
Իտալիա (FIMI)[67]Platinum30 000*
Մեքսիկա (AMPROFON)[68]Platinum + Gold120,000^
Մեծ Բրիտանիա (BPI)[69]Gold400 000^
ԱՄՆ (RIAA)[70]Platinum1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկման ժամանակացույց

ԵրկիրԱմսաթիվՁևաչափՀրապարակման տեսակԼեյբլ
Իտալիա2014 թվականի մայիսի 2Contemporary hit radio
Epic
ԱՄՆDigital download
  • Epic
  • MJJ
2014 թվականի մայիսի 6Contemporary hit radioDuet[73]Epic
Adult contemporary radio
Urban contemporary radioSolo[75]
2014 թվականի մայիսի 19Digital downloadFedde le Grand remix[76]MJJ
Գերմանիա2014 թվականի մայիսի 30CD single
Sony

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ