Mac OS

Mac OS (անգլ.՝ Macintosh Operating System), Apple ընկերության արտադրության գույքային օպերացիոն համակարգերի ընտանիք։ Մշակվել է Macintosh անհատական համակարգիչների շարքի համար։ Ժամանակակից օպերացիոն համակարգերում գրաֆիկական ինտերֆեյսի մասսայականացումը հաճախ համարվում է Mac OS-ի վաստակը։ Այն առաջին անգամ ներկայացվել է 1984 թվականին Macintosh 128K անհատական համակարգչի հետ միասին։

Mac OS
ՍտեղծողԷփլ
ՀաջորդmacOS
Անվանված էԷփլ Մակինտոշ և McIntosh?
Կայքapple.com/lae/macos/what-is/
 Macintosh operating systems Վիքիպահեստում

Պատմություն

Apple-ը ցանկանում էր, որ Macintosh-ը ներկայանա որպես «համակարգիչ բոլորի համար»[1][2][3]։ «Mac OS» տերմինն իրականում գոյություն չի ունեցել այնքան ժամանակ, մինչև այն պաշտոնապես չի օգտագործվել 1990 թվականների կեսերին։ Այդ ժամանակից ի վեր տերմինը կիրառվում է Մակինտոշ օպերացիոն համակարգերի բոլոր տարբերակների համար՝ որպես այլ օպերացիոն համակարգերի համատեքստում դրանք առանձնացնելու հարմար միջոց։

Mac OS-ի վաղ տարբերակները համատեղելի էին միայն Motorola 68k մշակիչի վրա հիմնված Mac համակարգիչների հետ։ Հետագա տարբերակները համատեղելի էին PowerPC (PPC) կառուցվածքի հետ։

2012 թվականին օպերացիոն համակարգն անվանափոխվել է OS X, իսկ 2016 թվականին՝ macOS:

Mac OS-ի վաղ տարբերակների ժամանակագրություն

Ստորև ներկայացված է System շարքի վաղ տարբերակների թողարկման ժամանակագրական ցուցակը։ Մինչև Mac OS 8 օպերացիոն համակարգերի թողարկումն այս ընտանիքը կոչվում էր «System հերթական համար»։

Տարբերակի անվանումՀամակարգի տարբերակ[4]Թողարկման ամսաթիվ[4]
System 11.0[5]1984 թվականի հունվարի 24
1.1[5]1984 թվականի մայիսի 5
System 22.01985 թվականի ապրիլ
2.1[5]1985 թվականի սեպտեմբեր[5]
System 33.0[6]1986 թվականի հունվար
3.11986 թվականի փետրվար
3.21986 թվականի հունիս
3.31987 թվականի հունվար
3.41988 թվական
System 44.01987 թվականի հունվար
4.11987 թվականի մարտի 3
4.21987 թվականի հոկտեմբեր
4.31987 թվականի նոյեմբեր
System 55.01987 թվականի հոկտեմբեր
5.11987 թվականի նոյեմբեր
System 66.01988 թվականի ապրիլ
6.0.11988 թվականի սեպտեմբեր
6.0.21988 թվական
6.0.31989 թվականի մարտ
6.0.41989 թվականի սեպտեմբեր
6.0.51990 թվականի մարտ
6.0.61990 թվականի սեպտեմբեր
6.0.71990 թվականի հոկտեմբեր
6.0.81991 թվականի մայիս
6.0.8L1992 թվականի մարտ
System 77.01991 թվականի հունիս
7.0.11991 թվականի հոկտեմբեր
7.0.1P1992 թվականի մարտ
7.11992 թվականի օգոստոս
7.1P1993 թվականի հունվար
7.1.11993 թվականի հոկտեմբեր
7.1.21994 թվականի մարտ
7.51994 թվականի սեպտեմբեր
7.5.11995 թվականի մարտ
7.5.31996 թվականի հունվար
7.5.51996 թվականի սեպտեմբեր
7.61997 թվականի հունվար
7.6.11997 թվականի ապրիլ

System 1-Mac OS 9-ի տարբերակները համարվում են դասական, որոնց թողարկումն ու աջակցությունը իրականացվել են 1984-2001 թվականներին։ 2000 թվականին թողարկվեց այդ պահին նոր և այսօրվա դրությամբ արդիական Mac OS X-ը՝ իր համարակալման առանձին համակարգով։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ