Macarena

«Macarena», Los del Río դուետի իսպաներեն երգը 1993 թվականին թողարկված A mí me gusta ալբոմից։ Երգը դարձել է միջազգային հիթ 1996-1997 թվականներին։ Այն խմբին 1-ին տեղն է բերել 2002 թվականին VH1 ալիքի վարկածով «Մեկ հիթի արտիստ» վարկանիշում։ 2012 թվականին այն զբաղեցրել է 7-րդ տեղը Billboard's All Time Top 100 չարթում։ Այն նաև զբաղեցրել է առաջին հորիզոնականը Billboard's All Time Latin Songs հիթ-շքերթում[1][2]։ Երգի հիման վրա նույն անունով պար է առաջացել։

«Macarena»
Los del Río-ի սինգլը
«A mí me gusta» ալբոմից
Թողարկված15 օգոստոսի 1995 (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)
Ֆորմատ7", 12", CD
Ձայնագրված1992
Ժանրդենս փոփ, ֆլամենկո
ԵրգահանAntonio Romero?
Տևողություն3:51 (Bayside Boys Mix)
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերLos del Río?
Los del Río-ի սինգլների ժամանակագրություն
«Macarena»
(1995)
«Macarena Christmas»
(1996)

Պատմություն

Երգը ձայնագրվել է 1992 թվականին և թողարկվել է 1993 թվականին որպես ռումբա։ Հասել է զգալի ժողովրդականության Իսպանիայում, Կոլումբիայում և Մեքսիկայում։ Այն նաև հայտնի է դարձել Պուերտո Ռիկոյում, քանի որ այն օգտագործվել է որպես ոչ պաշտոնական երաժշտական թեմա նահանգապետ Պեդրո Ռոսելոյի նախընտրական քարոզարշավի համար։ Այն հնչել է բազմաթիվ կրուիզային նավերում, որոնցով Պուերտո Ռիկո են այցելել մեծ թվով զբոսաշրջիկների։ Նրանք բոլորը մշտապես լսել են «Մակարենա» երգը կղզում գտնվելու ժամանակ։ Սա կարող է բացատրել, թե ինչպես է երգը տարածվել ու դարձել է հիթ Միացյալ Նահանգների՝ զգալի թվով լատինաամերիկյան բնակչություն ունեցող քաղաքներում, մասնավորապես Մայամիում և Նյու Յորքում։

Քննադատություն

ShortList ամսագրից Դեյվ Ֆավբերտը նշել է, որ «Macarena»ն երգ է, որը գոյություն ունի անկախ ժամանակից, քննադատությունից, այն պարզապես կա[3]։

Քավեր տարբերակներ և նմանակումներ

  • Ռուս երգիչ, երաժիշտ և շոումեն Սերգեյ Մինաևը 1996 թվականին ձայնագրել է GMacarena» երգի ռուսալեզու պարոդիական տարբերակը[4]։ Ի տարբերություն բնօրինակի, Մինաևը ուշադրություն է դարձրել կրկներգին երգի ողջ ընթացքում։
  • 1996 թվականի նոյեմբերին Mc Rage-ը թողարկել է «Fuck Macarena պարոդիական սինգլը հարդքոր-տեխնո ժանրում և հայհոյախառն տեքստով, ինչն արձագանք էր «Մակարենայի» մեծ հաջողությանը։ Պարոդիան Dutch Top 40 չարթում զբաղեցրել է 7-րդ տեղը 1996 թվականի դեկտեմբերի 27-ին, ինչպես նաև 8-րդ տեղը 1997 թվականի հունվարի 25-ին Mega Top 100 չարթում[5][6]։
  • Մեքսիկական Brujeria թրեշ-մետալ խումբը 1997 թվականին ձայնագրել է «Marijuana» երգը, որը թողարկվել է 2000 թվականին։
  • 1997 թվականին The GrooveGrass Boyz խումբը կատարել է քանթրի ժանրի քավեր-տարբերակը նոր տեքստով[7], իսկ երգը զբաղեցրել է 70-րդ հորիզոնականը Hot Country Songs և Bubbling Under Hot 100 հիթ-շքերթում։ Երգը թողարկել է Imprint Records ստուդիան, վաճառվել է ավելի քան 80 հազար օրինակ[8]։
  • 1998 թվականին Սանտա Բարբարայում կայացած գիտաժողովում Ջեֆրի Հարվիի լարերի տեսության մասին Էդվարդ Վիտենի զեկույցի հրապարակումից հետո «Anti De Sitter Space And Holography»-ն կազմել է «Maldacena» երգի տեքստը՝ «Մակարենայի» մեղեդու հոլոգրաֆիկ սկզբունքի մասին[9][10]։

Երաժշտական տեսահոլովակ

Երաժշտական տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Վինսենտ Կալվեն[11]։ Խորեոգրաֆիա բեմադրել է Միա Ֆրայը, որը նույնպես նկարահանվել է տեսահոլովակում տասը այլ կանանց ու Los del Río խմբի հետ սպիտակ ֆոնի վրա։

Մրցանակներ

ՏարիՀրատարակությունՄրցանակՏեղ
2000VH1100 մեծագույն պարային երգեր[12]84
2002VH1Մեծագույն հրաշք բոլոր ժամանակների մեկ հիթով1
2005Blender500 մեծագույն երգերը քո ծնվելու պահից ի վեր[13]198
2009BillboardԲոլոր ժամանակների լատինաամերիկյան երգեր1
2012BillboardԲոլոր ժամանակների թոփ-1007
2014Rolling StoneԱմռան 20 լավագույն երգերը։ 1990-ական թվականներ[14]3
2017BillboardԲոլոր ժամանակների ամռան 100 հիթերը[15]27
2017BuzzFeed90-ականների 100 մեծագույն պարային երգեր[16]49
2017PasteՊարահրապարակի 60 լավագույն դասական երգեր[17]60
2018ThoughtCo1990-ական թվականների լավագույն երգեր[18]2
2019Insider90-ական թվականների լավագույն երգեր[19]*
2019Insider57 լավագույն հրաշքները բոլոր ժամանակների մեկ հիթով[20]*
2019Stacker90-ական թվականների լավագույն փոփ երգերը[21]2
2020Cleveland.comBillboard Hot 100 № 1-ի լավագույն երգերը 1990-ական թվականներին[22]134

Հիթ-շքերթներ

Macarena

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1993)Ամենաբարձր
հորիզոնական
Dutch Top 40[23]20
Mega Single Top 100[24]15
Իսպանիա (AFYVE)[25]10

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1993)Հորիզոնական
Նիդերլանդներ (Dutch Top 40)[26]179

Macarena (Bayside Boys Mix)

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1995–1997)Ամենաբարձր
հորիզոնական
ARIA[27]1
Ö3 Austria Top 75[28]1
Ultratop Flanders[29]1
Ultratop Wallonia[30]1
Կանադա (Canadian Singles Chart)[31]8
Դանիա (IFPI)[32]1
Եվրոպա (Eurochart Hot 100)[33]1
Suomen virallinen lista[34]1
SNEP[35]1
Media Control AG[36]1
Հունգարիա (Mahasz)[37]5
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[38]8
IRMA[39]
Իսրայել (Israel Top-30)[40]1
Dutch Top 40[41]1
Mega Single Top 100[42]1
RIANZ[43]2
VG-lista[44]2
Scottish Singles Top 40[45]2
Sverigetopplistan[46]2
Շվեդիա (Swedish Dance Chart)[47]1
Schweizer Hitparade[48]1
Թայվան (IFPI)[49]2
UK Singles Chart[50]2
Billboard Hot 100[51]1
Adult Contemporary (Billboard)[52]28
Adult Pop Songs (Billboard)[53]19
US Hot Dance Singles Sales (Billboard)[54]46
Latin Songs (Billboard)[55]5
Pop Songs (Billboard)[56]5
Rhythmic (Billboard)[57]5
Latin Tropical Airplay (Billboard)[58]8
US Cash Box[59]1

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1996)Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[60]1
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[61]1
Բելգիա (Ultratop 50 Flanders)[62]3
Բելգիա (Ultratop 50 Wallonia)[63]5
Եվրոպա (Eurochart Hot 100)[64]2
Ֆրանսիա (SNEP)[65]1
Գերմանիա (Official German Charts)[66]3
Իսլանդիա (Íslenski Listinn Topp 40)[67]16
Նիդերլանդներ (Dutch Top 40)[68]1
Նիդերլանդներ (Single Top 100)[69]5
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[70]9
Շվեդիա (Sverigetopplistan)[71]11
Շվեդիա (Swedish Dance Chart)[47]32
Շվեցարիա (Schweizer Hitparade)[72]1
UK Singles (OCC)[73]22
US Billboard Hot 100[74]1
Հիթ-շքերթ (1997)Հորիզոնական
US Billboard Hot 100[75]82

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1990–1999)Հորիզոնական
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[76]3
Բելգիա (Ultratop 50 Flanders)[77]25
Նիդերլանդներ (Dutch Top 40)[78]3
US Billboard Hot 100[79]2

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1958–2020)Հորիզոնական
US Billboard Hot 100[80]8

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[60]3× Platinum210 000^
Ավստրիա (IFPI Austria)[81]Platinum50 000x
Բելգիա (BEA)[82]2× Platinum100 000*
Ֆրանսիա (SNEP)[83]Diamond910,000[84]
Գերմանիա (BVMI)[85]3× Gold750 000^
Mexico
Maxi single - 4 versions
130,000[86]
Նիդերլանդներ (NVPI)[87]Platinum75,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[88]Platinum10 000*
Շվեդիա (GLF)[89]Gold25 000x
Շվեյցարիա (IFPI Switzerland)[90]Gold25 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[91]Platinum600 000^
United States
Bayside Boys remix
150,000[86]
ԱՄՆ (RIAA)[92]4× Platinum3,700,000[93]
Ընդհանուր
Worldwide10,000,000[94]

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Tyga-ի տարբերակ

2019 թվականին ամերիկացի ռեփեր Tyga-ն թողարկել է երգի պարոդիան։ Տեսահոլովակին մասնակցել է Los del Rio դուետը։

Հիթ-շքերթներ և հավաստագրեր

Շաբաթական հիթ-շքերթներ

Illegal chart entered Ukraine|46
Հիթ-շքերթ (2020)Ամենաբարձր
հորիզոնական
Ö3 Austria Top 75[95]13
Ultratip Flanders[96]4
Ultratip Wallonia[97]16
Canadian Hot 100[98]48
Singles Digitál Top 100[99]82
Tracklisten[100]24
Ֆրանսիա (SNEP)[101]97
Media Control AG[102]9
Dance Top 40[103]28
Stream Top 40[104]32
FIMI[105]21
Ռումինիա (Airplay 100)[106]6
Singles Digitál Top 100[107]56
PROMUSICAE[108]27
Schweizer Hitparade[109]9
Թուրքիա (Radiomonitor International List)[110]1
Bubbling Under Hot 100 Singles (Billboard)[111]3
Hot R&B/Hip-Hop Songs (Billboard)[112]42
Rhythmic (Billboard)[113]27

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (2020)Հորիզոնական
Գերմանիա (Official German Charts)[114]74
Հունգարիա (Dance Top 40)[115]79
Ռումինիա (Airplay 100)[116]8
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[117]81
Թուրքիա (Radiomonitor International List)[118]12

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Դանիա (IFPI Denmark)[119]Gold45 000^
Ֆրանսիա (SNEP)[120]Gold150 000*
Իտալիա (FIMI)[121]Gold35 000*
Մեքսիկա (AMPROFON)[122]Platinum60 000^
Լեհաստան (ZPAV)[123]Platinum20,000*
Շվեյցարիա (IFPI Switzerland)[124]Gold10 000x
ԱՄՆ (RIAA)[125]Gold500 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան