McFly

McFly, բրիտանական փոփ ռոք/փոփ պանկ խումբ, որ ձևավորվել է 2003 թվականին։ Խմբի անդամներն են Թոմ Ֆլեթչերը (վոկալ, ուկելելե, կիթառ, դաշնամուր), Դենի Ջոնսը (վոկալ, հարմոնիկա, կիթառ), Դուգի Փոյնթերը (բաս կիթառ, վոկալ) և Հարի Ջուդը (հարվածային գործիքներ)։ Նրանք պայմանագիր են կնքել Island Records լեյբլի հետ 2004 թվականին։ Լեյբլի հետ պայմանագիրը ավարտվել է 2007 թվականին, երբ նրանք ստեղծեցին իրենց սեփական լեյբլը, որ կրում է Super Records անունը։

McFly
Հարի Ջուդ, Դուգի Փոյնթեր, Դենի Ջոնս. Թոմ Ֆլեթչեր
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Ժանրերփոփ ռոք
Գործունեություն2003–ներկա
Լեյբլ
ԿապվածBusted
Կայքmcfly.com
Անդամներ
Թոմ Ֆլեթչեր
Դենի Ջոնս
Դուգի Փոյնթեր
Հարի Ջուդ
 McFly Վիքիպահեստում

McFly-ը հայտնի դարձավ Busted երաժշտախմբի հետ 2004 թվականին համերգային շրջագայության մեկնելուց հետո։ 2005 թվականին նրանք հաղթեցին Brit Award մրցանակաբաշխությունում «Լավագույն փոփ կատարում» անվանակարգում[1]։ McFly-ի առաջին ալբոմը՝ Room on the 3rd Floor, UK Album Chart-ում մեկնարկեց առաջին հորիզոնականում և կրկնակի պլատինե հավաստագիր ստացավ[2]։ Դա թույլ տվեց նրանց դառնալ ամենաերիտասարդ երաժշտական խումբը, որի ձայնասկավառակը չարթում հենց մեկնարկից գրավել է առաջին հորիզոնականը. այս ցուցանիշով նրանք գերազանցեցին Բիթլզին։ Ձայնասկավառակի թողարկումից մեկ ամիս անց խումբը սկսեց իր առաջին շրջագայությունը Մեծ Բրիտանիայում[3]։

Խմբի երկրորդ ձայնասկավառակը՝ Wonderland, որը թողարկվեց 2005 թվականին, նույնպես Բրիտանիայում մեկնարկեց առաջին հորիզոնականից[4]։ Նրանց երրորդ ձայնասկավառակը՝ Motion in the Ocean, թողարկվեց 2006 թվականի նոյեմբերի 6-ին և Մեծ Բրիտանիայի չարթերում մեկնարկեց վեցերորդ հորիզոնականից[5]։ McFly-ը թողարկեց իր All the Greatest Hits («Բոլոր մեծագույն հիթեր») հավաքածուն 2007 թվականի նոյեմբերի 5-ին. ձայնասկավառակը բրիտանական չարթերում մեկնարկեց չորրորդ հորիզոնականից։ Խմբի չորրորդ ստուդիական ձայնասկավառակը՝ Radio:Active, թողարկվել է 2008 թվականի սեպտեմբերի 2-ին։ Հինգերորդ ձայնասկավառակը՝ Above the Noise, թողարկվել է 2010 թվականի նոյեմբերին և չարթերում մեկնարկել 20-րդ հորիզոնականից։ 2014 թվականի փետրվարի տվյալներով՝ McFly խումբը Մեծ Բրիտանիայի թոփ 20 սինգլների չարթում 18 իրար հաջորդող երգ է ունեցել, որոնցից 7-ը առաջինն են եղել ՄԲ Սինգլների չարթում և 17-ը ներառվել են լավագույն տասնյակի մեջ։

2006 թվականին խմբի անդամները իրենք իրենց դերն են կատարել «Համբույր հաջողության համար» ֆիլմում, որտեղ գլխավոր դերակատարներն են Լինդսի Լոհանը և Քրիս Փայնը[6]։ Նրանք թողարկել են Just My Luck ձայնասկավառակը, որը ևս գործածվել է ֆիլմում որպես վերջինիս սաունդթրեք[7]։ Նրանք նաև ելույթներ են ունեցել տարբեր նախագծերում, ինչպիսիք են Comic Relief, Children in Need, Live 8, Sport Relief և Earth Hour:

Միայն Մեծ Բրիտանիայում խումբը վաճառել է ձայնասկավառակների նվազագույնը 1.5 միլիոն օրինակ[8]։ Ընդհանրապես, McFly-ը վաճառել է ավելի քան 7 միլիոն ձայնագրություն ողջ աշխարհում։

2013 թվականի նոյեմբերին հայտարարվեց, որ McFly-ը կմիանա Busted խմբին՝ ձևավորելով McBusted խումբը։ Նրանք շրջագայեցին՝ կատարելով երկու խմբերի երգերն էլ[9]։

Սկավառակագրություն

Ստուդիական սկավառակներ
  • Room on the 3rd Floor (2004)
  • Wonderland (2005)
  • Motion in the Ocean (2006)
  • Radio:Active (2008)
  • Above the Noise (2010)

Անդամներ

  • Թոմ Ֆլեթչեր, վոկալ, կիթառ, ստեղնաշարային գործիքներ, դաշնամուր, ուկուլելե,
  • Danny Jones, վոկալ, կիթառ, շրթհարմոն (և պրոդյուսեր),
  • Dougie Poynter, բաս կիթառ, բեք վոկալ, կիթառ,
  • Harry Judd, հարվածային գործիքներ։
Շրջագայող անդամներ
  • Իսահակ Արյե  – ստեղնաշարային գործիքներ (2006–ներկա)

Ժամանակացույց

Համերգային շջագայություններ

  • McFly: The Tour (2004)
  • Wonderland (2005)
  • Motion in the Ocean (2006)
  • Up Close and Personal (2007)
  • Greatest Hits (2007)
  • Radio:Active (2008)
  • Up Close ... and This Time It's Personal (2009)
  • Before the Noise (2010)
  • Above the Noise (2011)
  • Keep Calm & Play Louder (2012)
  • Memory Lane (2013)
  • 10th Anniversary Shows (2013)
  • McBusted Tour (2014)
  • McBusted Down Under (2015)
  • McBusted's Most Excellent Adventure Tour (2015)

Մրցանակներ

(Ոչ ամբողջական ցանկ)

2004

  • Walt Disney Awards – Տարվա հայտնություն[10]
  • Smash Hits Awards – Լավագույն բրիտանական խումբ
  • Smash Hits Awards – Լավագույն ձայնասկավառակ Room on the 3rd Floor-ի համար
  • Smash Hits Awards – Լավագույն տեսահոլովակ "That Girl" երգի համար
  • Smash Hits Awards – Տարվա լավագույն աստղեր
  • Smash Hits Awards – Ամենաերազելի տղամարդ (Դենի Ջոնս)[11]

2005

  • Smash Hits Awards – Լավագույն բրիտանական խումբ
  • Smash Hits Awards – Ամենահամակրելի տղամարդ (Դենի Ջոնս)
  • Smash Hits Awards – Լավագույն սինգլ "All About You'" երգի համար
  • Smash Hits Awards – Լավագույն ձայնասկավառակ Wonderland-ի համար[12]
  • BRIT Awards – Լավագույն փոփ կատարում[13]։

2006

  • Virgin.net Music Awards – Աստվածային խումբ[14]
  • BT Digital Music Award for People's Choice Award լավագույն երաժշտական պաշտոնական կայքի համար[15]

2007

  • Nickelodeon UK Kids Choice Awards – Լավագույն խումբ
  • UK Festival Awards – Լավագույն փոփ կատարում (V Festival-ում ելույթի համար)
  • Virgin.net Music Awards – Լավագույն կենդանի կատարում[16]

2008

  • Nickelodeon UK Kids Choice Awards – Լավագույն խումբ[17]
  • Star Smash Awards 2008 – Լավագույն ձայնասկավառակ (Radio:ACTIVE)
  • Star Smash Awards 2008 – Լավագույն խումբ
  • Star Smash Awards 2008 – Տարվա լավագույն խումբ

2009

  • Meus Premios Nickelodeon Brazil 2009 – Լավագույն միջազգային արտիստ[18]
  • UK Music Video Awards – Լավագույն կենդանի երաժշտություն[19]
  • News of the World – Տարվա ամենասեքսուալ տղամարդ (Դուգի Փոյնթեր)
  • Նաև առաջադրվել են MTV Latin Awards-ին։

2010

  • 4Music Video Honours – 2010 թվականի լավագույն տեսահոլովակ Party Girl երգի համար

2011

  • Nordoff Robbins – American Express Digital Innovation Award
  • In Rock Magazine – Լավագույն բրիտանական խումբ

2012

  • Nordoff Robbins Music Awards – Լավագույն կենդանի կատարում

2013

  • The Verified Teen Awards – Լավագույն կենդանի կատարում
  • The Verified Teen Awards - Լավագույն խումբ

2014

  • Nickelodeon Kids' Choice Awards UK – Մեծ Բրիտանիայի լավագույն խումբ

Հրապարակումներ

  • McFly - Unsaid Things...Our Story

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «McFly» հոդվածին։