OS X Mavericks
Օէս X Մավերիքս (անգլ.՝ OS X Mavericks) (տարբերակ՝ 10.9), OS X-ի 10-րդ հիմնական թողարկումը։ Օէս X Մավերիքսը հայտարարվել է 2013 թվականի հունիսի 10-ին էփլի Worldwide Developers կոնֆերանսի ժամանակ և թողարկվել է նույն թվականի հոկտեմբերի 22-ին, որպես Mac App Store-ի միջոցով անվճար թարմացում[1][2]։
OS X Mavericks-ի iBooks ծրագիրը բացած | |
Տեսակ | ՕՀ, մաքՕՍ և UNIX 03? |
Ստեղծող | Էփլ |
Ընտանիք | OS X |
Հիմք են ծառայել | Darwin |
Առաջին թողարկում | 2013 հոկտեմբերի 22 |
Վերջին տարբերակ | 10.9.5 (սեպտեմբերի 18, 2014) |
Առկա է | բազմալեզու |
Միջուկի տեսակ | Հիբրիդ միջուկ |
Ինտերֆեյս | Aqua? |
Արտոնագիր | APSL, BSD, GPL, և Apple EULA և NDA |
Զարգացման կարգավիճակ | նոր |
Նախորդ | OS X 10.8 |
Հաջորդ | OS X Yosemite |
Անվանված է | Մավրիքս |
Կայք | apple.com/osx/ |
Թարմացումը ընգծվում էր մարտկոցի երկար կյանքով, Finder-ի բարելավմամբ, փորձառու օգտատերերի համար այլ բերելավումներով և շարունակում է iCloud-ի ինտեգրումը, ինչպես նաև հնարավորություն էր ընձեռնում OS X-ում օգտագործել iOS-ի ավելի շատ ծրագրեր։ Մավերիքսները, որոնք անվանվել են Կալիֆոռնիայի Մավրիքս սերֆինգի վայրի անվամբ, OS X-երի շարքում ինչ-որ վայրի անվանում ստացած առաջին օպերացիոն համակարգն էր[1][3]։
Պատմություն
Էփլը ներկայացրել է OS X Mavericks-ը 2013 թվականի հունիսի 10-ին՝ կազմակերպության Apple Worldwide Developers Conference-ի գլխավոր զեկույցի ժամանակ (որը նաև ներկայացնում է iOS 7-ը, MacBook Air նոր տարբերակ, վեցերորդ սերնդի AirPort Extreme, հինգերորդ սերնդի AirPort Time Capsule և վերամշակված Mac Pro)։ 2013 թվականի հոկտեմբերի 22-ին էփլը հայտարարեց, որ 10.9-ի պաշտոնական թողարկումը Mac App Store-ում կլինի, իսկ անվճար թարմացումը հասանելի կլինի Snow Leopard (10.6.8) և ավելի նոր օպերացիոն համակարգերի համար[4]։