Oricon

Oricon Inc. (ճապ.՝ オリコン株式会社, ընթերցվում է՝ «օրիկոն կաբուսիկի-գայսյա»), ճապոնական ընկերություն, որը տրամադրում է Ճապոնիայի երաժշտության և երաժշտական արդյունաբերության մասին տեղեկություններ։ Ընկերության հիմնադրման պաշտոնական օրն է համարվում 1999 թվականի հոկտեմբերի 1-ը[2], սակայն այն ստեղծվել է մեկ այլ ընկերության հիմքի վրա, որը կոչվում էր Original Confidence Inc. (ճապ.՝ 株式会社オリジナルコンフィデンス, ընթերցվում է՝ «կաբուսիկի-գայսյա օրինձինարու կոնֆիդենսու»)։ Այս կազմակերպությունը հիմնվել էր Սոկո Կոիկեի կողմից 1967 թվականին և հայտնի էր դարձել իր թողարկած հիթ-շքերթներով[3]։

Oricon
Изображение логотипа
Տեսակհոլդինգային ընկերություն և հանրային ընկերություն
Երկիր Ճապոնիա
Հիմնադրված1999
Գլխադասային գրասենյակՌոպոնգի, Մինատո, Տոկիո, Ճապոնիա
Անձնակազմ203 մարդ (մարտի 31, 2015)[1]
Կայքoricon.co.jp(ճապոներեն)

Կազմակերպությունում աշխատում են 203 աշխատակիցներ[4]։

Չարթեր

  • Սինգլներ (1968 թվականից)
  • Ալբոմներ (1987 թվականից)
  • Կարաոկե (1987 թվականից)
  • DVD-ներ (1999 թվականից)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ