PC World

PC World, համակարգչային տեխնոլոգիաներին նվիրված ամենամսյա պարբերական, որը հրապարակվում էր International Data Group-ի կողմից 1983 թվականից մինչև 2013 թվականը[3]։ Սկսված 2013 թվականից պարբերականի տպագիր տարբերակը դադարեց լույս տեսնել, իսկ պարբերականը ամբողջությամբ անցավ առցանց տարբերակի։ Պարբերականի հոդվածները հիմնակաում վերաբերվում էին սարքային և ծրագրային ապահովումներին, սերվերներին, անհատական համակարգիչներին և դրանց օգտագործմանը, ինչպես կենցաղային, այնպես էլ ձեռնարկատիրական կյանքում։ Հրապարակվում էր հոդվածներ՝ տեղեկատվական տեխնոլոգիանների շուկայի նորությունների, վճակագրության, խոշոր միջոցառումների մասին, ինչպես նաև ակնարկներ և խորհուրդներ։


անգլ.՝ PCWorld[1] և անգլ.՝ PC world[2]
միգուցե Изображение логотипа
Տեսակհանդես և առցանց ամսագիր
Ժանրcomputer magazine?
Լեզուանգլերեն[2]
Հիմնադրվել է1983
ՀրատարակիչInternational Data Group?
ՍեփականատերInternational Data Group?
ԳրասենյակՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Լուծարվել է2018
ISSN0737-8939 և 1944-9143
Կայքpcworld.com(անգլ.)
 PC Welt Վիքիպահեստում

Պատմություն

Պարբերականը թողարկվել 1982 թվականին COMDEX միջոցառման ժամանակ, և կրել է «Personal Computer World» անվանումը։ Պարբերականը մի քանի անգամ վերավաճառվել է տարբեր հրատարակչությունների, այդ թվում՝ VNU և Ziff Davis Publishing[4]։

1999 թվականի փետրվարին պարբերականը գրանցեց ռեկորդային տպագրության քանակ՝ ավելի քան 1 միլլիոն օրինակ, դառանալով առաջին և միակ պարբերականը այս թեմատիկայով, որը գրանցել է նմանատիպ արդյունքներ[5]։

2013 թվականին պարբերականի ղեկավարությունը հայտարարություն տարածեց, այն մասին, որ դադարեցնում են երեսուն տարի տևած տպագիր տարբերակի թողարկումը։ 2013 թվականի օգոստոսի համարը դարձավ վերջին տպագրված տարբերակը[6]։ Հետագայում սկսվեց թողարկվել պարբերականի առցանց տարբերակը[7]։

Ծանոթագրություններ