Rammstein (ալբոմ)

Գերմանական NDH «Rammstein» խմբի 7-րդ անանուն ձայնասկավառակը, որը թողարկվել է 2019թ․ մայիսի 17-ին կոչվում էր նաև Rammstein։ Զայնասկավառակը պաշտոնապես հայտարարվեց 2019թ․ մարտի 28-ին՝ «Deutschland» սինգլի թողարկման զուգընթաց։ Ձայնասկավառակի աջակցության համերգային շրջագայությունը սկսվեց 2019 թվականի մայիսի 27-ին։

Առաջընթաց

Kerrang!-ի հետ հարցազրույցում Ռիխարդ Քրուսպեն նշեց, որ ձայնասկավառակի համար կնկարահանվի նաև 5 տեսահոլովակ։ 2019թ․ մարտի 28-ին թողարկվեց «Deutschland» սինգլը, որի մոտ 10 րոպեանոց տեսահոլովակը նույն օրը լույս տեսավ RammsteinYouTube ալիքում։ Տեսահոլովակում ներկայացված է Գերմանիայի Պատմությունը, որտեղ Գերմանիայի դերակատարն էր Ոուբի Քոմմին։ Այդ տեսահոլովակը ունեցավ ինչպես դրական գնահատական, այնպես էլ բացասական։ Որոշ քննադատներ նկատեցին այդ տեսահոլովակում նացիստական թեքումներ և պոռնոգրաֆիա։ Տեսահոլովակը 4 օրվա ընթացքում հավաքեց 19 միլիոն դիտում։ Այնուհետև լույս տեսան «Radio» և «Ausländer» տեսահոլովակները, որոնք հավաքեցին միլիոնավոր դիտումներ և սիրվեցին երկրպագուների կողմից։ «Radio»-ի տեսահոլովակը նկարահանված է ռետրո ոճով և հիշացնում է 1950-ականներ թվականները։ Իսկ «Ausländer»-ում խմբի բոլոր անդամները ընկնում են աբորիգենների կղզի, որտեղ նրանք սովորում են իրենց կյանքին և ապրում են իրենց պես։

Երգացանկ

Rammstein-ի մասնակիցները (Թիլ Լինդեման, Ռիխարդ Քրուսպե, Պաուլ Լանդերս, Քրիստիան Լորենց, Օլիվեր Ռիդել, Քրիստոֆ Շնայդեր).

Rammstein
ԱնվանումԵրկարություն
1.«Deutschland» (Գերմանիա)5:23
2.«Radio» (Ռադիո)4:37
3.«Zeig dich» (Ցույց տուր քեզ)4:15
4.«Ausländer» (Օտարերկրացի)3:51
5.«Sex» (Սեքս)3:56
6.«Puppe» (Տիկնիկ)4:33
7.«Was ich liebe» (Ինչ եմ ես սիրում)4:29
8.«Diamant» (Ադամանդ)2:34
9.«Weit weg» (Հեռուն)4:20
10.«Tattoo» (Դաջվածք)4:11
11.«Hallomann» (Ընկերասեր մարդ)4:11

Երգերի կենդանի կատարում

2019թ․ մայիսի 27-ին Գերմանիայի Գելզենկիրխեն քաղաքում սկիզբ առավ Europe Stadium Tour 2019-ը։ Շրջագայության ժամանակ կենդանի կատարում ունեցան սկավառակի գրեթե բոլոր երգերը․ Վերադարձան նաև խմբի մնացած 6 սկավառակների երգերը։

2020թ․ հունվարի 21-ին հայտարարվեց Հյուսիսային Ամերիկայի համերգների մասին, բայց նույն թվականի մայիսի 8-ին համերգները տեղափոխեցին 2021թ․ COVID-19-ի պատճառով։

Զայնագրման մասնակիցները

Հղումներ

Ֆոտո, վիդեո և աուդիոApple Music · Deezer · Spotify · Tidal (альбом)
Թեմատիկ կայքերAllMusic · Discogs · MusicBrainz