Safe and Sound

«Safe and Sound», ամերիկյան Capital Cities ինդի փոփ դուետի երգն է։ Այն որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին և ընդգրկվել է դուետի դեբյուտային՝ «Capital Cities» (2011) մինի ալբոմում, իսկ ավելի ուշ նաև որպես գլխավոր սինգլ ընդգրկվել է նրանց «In a Tidal Wave of Mystery» (2013) կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակները և պրոդյուսերներն են դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։

«Safe and Sound»
Capital Citiesսինգլը
«In a Tidal Wave of Mystery» ալբոմից
ԹողարկվածՀունվարի 6, 2011
ՖորմատԹվային ներբեռնում, CD սինգլ
Ձայնագրված2010
ԺանրՍինտփոփ, դանս փոփ
Տևողություն3։13
ԼեյբլLazy Hooks, Capitol Records
ՊրոդյուսերՌայան Մերչանտ, Սեպուհ Սիմոնյան
Capital Cities-ի սինգլների ժամանակագրություն
«Beginnings»
(2010)
«Safe and Sound»
(2011)
«Kangaroo Court»
(2013)

Նախապատմություն

«Safe and Sound»-ը սինտփոփ[1] և դանս փոփ[2] ժանրերի երգ է, որը գրվել է դուետի անդամներ Ռայան Մերչանտի և Սեպուհ Սիմոնյանի կողմից։ Երգի պրոդյուսերը նույնպես նրանք են։ Երգը ձայնագրվել է 2010 թվականին և որպես սինգլ թողարկվել է 2011 թվականի հունվարի 6-ին։ Երգը ընդգրկվել դուետի դեբյուտային՝ «Capital Cities» մինի ալբոմում, որը թողարկվել է 2011 թվականի հունիսին։ Որոշ ժամանակ անց դուետը սկսում է աշխատել իր «In a Tidal Wave of Mystery» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, և այնուհետև որոշում է «Safe and Sound» երգը ընտրել որպես ալբոմի գլխավոր սինգլ։ «In a Tidal Wave of Mystery» ալբոմը թողարկվում է 2013 թվականի հունիսի 4-ին։

Տեսահոլովակ

Պաշտոնական տեսահոլովակը նկարահանվել է «Լոս Անջելես» թատրոնում

Երգը երեք տեսահոլովակ։ Առաջին երկու տեսահոլովակները թողարկվել են 2011 թվականի փետրվարի 24-ին և հոկտեմբերի 31-ին։ Երրորդ տեսահոլովակը, որի ռեժիսորն է Գրեյդի Հոլը, նկարահանվել է «Լոս Անջելես» թատրոնում և թողարկվել է 2013 թվականի ապրիլի 25-ին[3]։ Այն ռետրո և ժամանակակից ոճի մեջ է։ Տեսահոլովակը 2013 թվականի օգոստոսին ստացել է «Լավագույն վիզուալ էֆեկտներ» մրցանակը MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխություն 2013-ում[4], իսկ հաջորդ տարվա հունվարին նաև առաջադրվել է Գրեմմիի 56-րդ ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում[5]։

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱրդյունք
2013MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունԼավագույն վիզուալ էֆեկտներՀաղթանակ
Լավագույն արտ ռեժիսուրաԱռաջադրված
2014Գրեմմի մրցանակաբաշխությունԼավագույն երաժշտական տեսահոլովակԱռաջադրված
Համաշխարհային երաժշտական մրցանակաբաշխությունԼավագույն երգԱռաջադրված
Լավագույն տեսահոլովակԱռաջադրված
Բիլբորդ երաժշտական մրցանակաբաշխությունԹոփ ռոք երգԱռաջադրված

Թողարկման պատմություն

ԵրկիրՏարեթիվՖորմատԼեյբլ
 ԱՄՆ[6][7][8][9]Հունվարի 6, 2011Թվային ներբեռնումLazy Hooks
Նոյեմբերի 27, 2012Modern rock radioCapitol Records
Փետրվարի 4, 2013Adult album alternative radio
Ապրիլի 2, 2013Contemporary hit radio
 Գերմանիա[10]Ապրիլի 5, 2013Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ)Lazy Hooks, Capitol Records
 Կանադա[11]Ապրիլի 16, 2013
 ԱՄՆ[12]
 Գերմանիա[13]Մայիսի 17, 2013Compact discCapitol Records
 Իտալիա[14]Հունիսի 14, 2013Contemporary hit radioEMI
 Ավստրալիա[15]Հունիսի 21, 2013Թվային ներբեռնումLazy Hooks, Capitol Records
 Նոր Զելանդիա[16]
 Ավստրալիա[17]Օգոստոսի 16, 2013Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ)
 Նոր Զելանդիա[18]
 ԱՄՆ[19]Օգոստոսի 19, 2013Rhythmic contemporary radioCapitol Records
 Միացյալ Թագավորություն[20]Սեպտեմբերի 20, 2013Թվային ներբեռնում (Ռեմիքսների մինի ալբոմ)Lazy Hooks, Capitol Records

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ