Capital Cities

Capital Cities, ամերիկյան ինդի փոփ դուետ Լոս Անջելեսից, Կալիֆորնիա։ Դուետը ձևավորվել է 2008 թվականին, և կազմված է ամերիկացի երգիչ Ռայան Մերչանտից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ) և հայազգի երգիչ Սեպուհ Սիմոնյանից (վոկալ, ստեղնաշարային գործիքներ)։ Դուետը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել իր 2011 թվականին թողարկված «Safe and Sound» երգի շնորհիվ, որը միջազգային մի շարք հիթ շքերթներում զբաղեցրել է առաջին հորիզոնականներ և ստացել է մի քանի սերտիֆիկատ։ 2013 թվականի հունիսի 4-ին դուետը թողարկել է իր դեբյուտային՝ «In a Tidal Wave of Mystery» ստուդիական ալբոմը։

Capital Cities
Հիմնական տվյալներ
ԵրկիրԼոս Անջելես, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԻնդի փոփ[1], դենս փոփ[2], սենթփոփ[3], indietronica[4]
Գործունեություն2010-ներկա[5][6]
ԼեյբլLazy Hooks, Capitol Records
Կայքcapitalcitiesmusic.com
Անդամներ
Ռայան Մերչանտ
Սեպուհ Սիմոնյան
 Capital Cities Վիքիպահեստում

Սկավառակագրություն

Ստուդիական ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«In a Tidal Wave of Mystery»
  • Թողարկված։ Հունիսի 4, 2013
  • Լեյբլ։ Lazy Hooks, Capitol Records
  • Ֆորմատներ։ CD, LP, թվային ներբեռնում

Մինի ալբոմներ

ԱնվանումԱլբոմի մանրամասներ
«Capital Cities EP»
  • Թողարկում՝ հունիսի 7, 2011
  • Լեյբլ։ Lazy Hooks
  • Ֆորմատ՝ CD, 12"
«Kangaroo Court EP»
Swimming Pool Summer EP
  • Թողարկում՝ հուլիսի 7, 2017
  • Լեյբլ՝ Lazy Hooks
  • Ֆորմատ՝ թվային ներբեռնում

Մրցանակներ և առաջադրումներ

ՏարիՄրցանակաբաշխությունԱնվանակարգԱռաջադրված աշխատանքԱրդյունք
2013MTV երաժշտական տեսահոլովակի մրցանակաբաշխությունԼավագույն վիզուալ էֆեկտներ«Safe and Sound»Հաղթանակ
Լավագույն արտ ռեժիսուրաԱռաջադրված
2014Գրեմմի մրցանակաբաշխությունԼավագույն երաժշտական տեսահոլովակԱռաջադրված
Բիլբորդ երաժշտական մրցանակաբաշխությունԹոփ ռոք արտիստ-Առաջադրված
Թոփ նոր արտիստԱռաջադրված
Թոփ ռոք երգ«Safe and Sound»Առաջադրված

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Capital Cities» հոդվածին։