Say Say Say

«Say Say Say», երգ՝ ձայնագրված Փոլ ՄաքՔարթնիի ու Մայքլ Ջեքսոնի կողմից։ Pipes of Peace ալբոմի առաջին սինգլը, որ թողարկվել է 1983 թվականի հոկտեմբերին և գլխավորել հիթ-շքերթներն ԱՄՆ-ում և այլ երկրներում։

«Say Say Say»
Փոլ ՄաքՔարթնիի սինգլը
«Pipes of Peace» ալբոմից
Թողարկված3 հոկտեմբերի, 1983
Ֆորմատվինիլային ձայնապնակ
Ժանրփոփ
Տևողություն3:55
ԼեյբլParlophone
Columbia Records
ՊրոդյուսերՋորջ Մարտին
Փոլ ՄաքՔարթնիի սինգլների ժամանակագրություն
«The Girl Is Mine»
(1983)
«Say Say Say»
(1983)
«Pipes of Peace»
(1983)

Պատմություն

Սինգլի պրոդյուսերը եղել է Ջորջ Մարտինը, և այն ձայնագրվել է Փոլ ՄաքՔարթնիի Pipes of Peace (1983) հինգերորդ ստուդիական ալբոմի համար։ «Say Say Say» երգը ձայնագրվել է Abbey Road Studios ստուդիայում 1981 թվականի մայիս-սեպտեմբերին 1982 թվականի Tug of War ալբոմի նախապաստրաստման ժամանակ՝ «The Girl Is Mine» սինգլի թողարկումից մոտավորապես մեկ տարի առաջ, որը դարձել է Փոլ ՄաքՔարթնիի ու Մայքլ Ջեքսոնի առաջին պաշտոնական դուստը և ընդգրկվել Thriller (1982) ալբոմում։ Սինգլի վերջնական միքսավորումն ու մշակումը կատարվել է 1983 թվականի փետրվարին en:Cherokee Studios ստուդիայում (Կալիֆոռնիա)[1]։ Թողարկումը կայացել է 1983 թվականի հոկտեմբերի 3-ին Parlophone Records ընկերության կողմից Անգլիայում և Columbia Records ընկերության կողմից Միացյալ Նահանգներում։ «Say Say Say» սինգլը դարձել է Մայքլ Ջեքսոնի յոթերորդ հիթը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում մեկ տարվա ընթացքում։ Սինգլը գլխավոր է ԱՄՆ, Նորվեգիայի ու Շվեդիայի հիթ-շքերթները, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը Մեծ Բրիտանիայում և ընդգրկվել լավագույն տասնյակներում Ավստրալիայում, Ավստրիայում, Նոր Զելանդիայում, Հոլանդիայում և Շվեյցարիայում։ Սինգլը վեց շաբաթ եղել է առաջինը Billboard's Hot 100 հիթ-շքերթը[2], երկրորդը՝ R&B հիթ-շքերթում և երրորդը՝ Hot Adult Contemporary Tracks հիթ-շքերթում։

Հիթն ստացել է պլատինե հավաստագիր Recording Industry Association of America-ից[3]։

Տեսահոլովակը նկարահանվել է Կալիֆոռնիայում (Los Olivos, Santa Ynez Valley)[4], ռեժիսորը եղել է Bob Giraldi-ն (որը նկարահանել է «Beat It» տեսահոլովակը)։ Ի թիվս այլոց տեսահոլովակում նկարահանվել են Փալ ՄաքՔարթնիի կինը՝ Լինդա ՄաքՔարթնին և Մայքլ Ջեքսոնի քույրը՝ Լա Տոյա Ջեքսոնը[5]։ Տեսահոլովակի գլխավոր հերոսներին՝ «Mac and Jack» արտիստներին մարմնավորել են Փոլն ու Մայքլը։

«Say Say Say» երգից բացի ալբոմում ընդգրկված է նաև «The Man» երգը, որը նույնպես ՄաքՔարթնիի ու Ջեքսոնի դուստն է, բայց որպես սինգլ չի թողարկվել։

Ձայնագրման մասնակիցներ

  • Փոլ ՄաքՔարթնի — վոկալ, պերկուսիա, սինթեզատոր, կիթառ, բաս կիթառ
  • Մայքլ Ջեքսոն — վոկալ
  • Քրիս Սմիթ — շրթհարմոն
  • Դեյվիդ Ուիլյամս — ռիթմ-կիթառ
  • Ջեֆ Էմերիկ — հնչյունային ինժեներ
  • Ջորջ Մարտին — պրոդյուսեր

Հիթ-շքերթներ

Շաբաթական հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1983-84)Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա (Kent Music Report)[6]4
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[6]10
Ultratop Flanders[7]16
Canadian RPM Magazine1
Ֆրանսիա (IFOP)1
Գերմանիա (Media Control Charts)[8]12
Իռլանդիա (IRMA)[9]3
Իտալիա (FIMI)[10]1
Նիդերլանդներ (Single Top 100)[11]8
Նոր Զելանդիա (Recorded Music NZ)[12]10
Նորվեգիա (VG-lista)[13]1
Իսպանիա (PROMUSICAE)[14]1
Շվեդիա (Sverigetopplistan)[15]1
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[16]2
UK Singles (Official Charts Company)[17]2
US Billboard Hot 100[17]1
US R&B Singles Chart[17]2
US Billboard Adult Contemporary[18]3

Տարեկան հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1984)Հորիզոնական
US Billboard Hot 100[19]
3

Տասնամյակի հիթ-շքերթներ

Հիթ-շքերթ (1980–89)Հորիզոնական
US Billboard Hot 1009

Բոլոր ժամանակների հիթ-շքերթներ

Հիթ-շքերթՀորիզոնական
US Billboard Hot 100[20]41

Հավաստագրումներ

ՏարածաշրջանՀավաստագրումՎաճառք
Ավստրալիա (ARIA)[21]Gold67,000[21]
Կանադա (Music Canada)[22]Platinum100,000^
Ֆրանսիա (SNEP)[23]Gold825,000[23]
Մեծ Բրիտանիա (BPI)[24]Silver250 000^
ԱՄՆ (RIAA)[25]Platinum1 000 000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ

Գրականություն

  • George, Nelson (2004). Michael Jackson: The Ultimate Collection booklet. Sony BMG.

Արտաքին հղումներ

Նախորդող՝
"All Night Long (All Night)" - Լայոնել Ռիչի
US Billboard Hot 100 №1 սինգլներ
10 դեկտեմբերի, 1983 — 21 հունվարի, 1984

Հաջորդող՝
"Owner of a Lonely Heart" - Yes