Shakira (ալբոմ)

Shakira (հայերեն՝ Շակիրա), կոլուբիացի երգչուհի Շակիրայի տասներորդ ստուդիական ալբոմը, որ թողարկվել է 2014 թվականի մարտի 21-ին RCA Records լեյբլով։ Այն դարձել է երգչուհու չորրորդ անգլիալեզու ալբոմը։ Շակիրան սկսել է ծրագրել նախագիծը 2011 թվականին, իսկ ալբոմի վրա աշխատել սկսել է 2012 թվականին։ Նա դադարեցրել է համագործակցությունը Epic Records լեյբլի հետ և միացել է RCA Records լեյբլին։ Ալբոմի առաջին սինգլը՝ «Can’t Remember to Forget You» երգը, որ ձայնագրվել է Ռիհաննայի հետ համատեղ, թողարկվել է 2014 թվականի հունվարի 13-ին և զբաղեցրել է ամերիկյան Billboard Hot 100 հիթ-շքերթի 15-րդ հորիզոնականը։

Shakira
Շակիրայի Ստուդիական ալբոմ
Թողարկված21 մարտի, 2014
Ձայնագրված2011 թվականի օգոստոս-2014 թվականի հունվար
ԺանրR'n'B, դանս փոփ, հաուս, ալտերնատիվ ռոք, ռեգգի
Տևողություն41:45
Լեզուանգլերեն, իսպաներեն, կատալաներեն
ԼեյբլRCA, Sony Latin
ՊրոդյուսերBattleroy, Billboard, Busbee, Cirkut, Dr. Luke, Ջոն Հիլ, J2, Քիդ Հարպուն, Գրեգ Քերստին, Ստիվ Մակ, Ադամ Մեսինջեր, Nasri, Լուիս Ֆերնանդո Օչոա, Sia, Շակիրա
Շակիրայի ալբոմների ժամանակագրություն
Live from ParisShakira
Սինգլներ Shakira  ալբոմից
  1. «Can’t Remember to Forget You»
    Թողարկվել է՝ 13 հունվարի, 2014
  2. «Empire»
    Թողարկվել է՝ 24 փետրվարի, 2014
  3. «Dare (La La La)»
    Թողարկվել է՝ 28 մարտի, 2014

Սինգլներ

2014 թվականի հունվարի 13-ին թողարկվել է ալբոմի առաջին սինգլը՝ «Can’t Remember to Forget You», որը ձայանգրվել է բարբադոսցի երգչուհի Ռիհաննայի հետ[1]։ Սինգլը ամերիկյան Billboard Hot 100 հրթ-շքերթում ընդգրկվելու առաջին շաբաթում զբաղեցրել է 28-րդ հորիզոնականը[2]։ «Can’t Remember to Forget You» երգի տեսահոլովակը նկարահանել է Ժոզեֆ Կանը[3]։ Տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել հունվարի 30-ին VEVO-ում[4]։ Հունվարի 21-ին թողարկվել է երգի սոլո տարբերակը իսպաներենով, որը վերնագրված է «Nunca Me Acuerdo de Olvidarte»[5]:

Ալբոմի երկրորդ սինգլը՝ «Empire», թողարկվել է 2014 թվականի փետրվաիր 24-ին։

Ալբոմի երրորդ սինգլը՝ «Dare (La La La)», թողարկվել է 2014 թվականի մայիսի 7-ին։ Նույն օրը տեղի է ունեցել երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան։

Երգացանկ

Shakira – Standard edition[6]
# ԱնվանումՀեղինակ(ներ)Պրոդյուսեր(ներ) Տևողություն
1. «Dare (La La La)»  Shakira, Jay Singh, Lukasz Gottwald, Mathieu Jomphe-Lepine, Max Martin, Henry Walter, Raelene Arreguin, John J. Conte, Jr.Shakira, Dr. Luke, J2, Cirkut, Billboard 3:06
2. «Can’t Remember to Forget You» (featuring Rihanna)Shakira, John Hill, Tom Hull, Daniel Alexander, Erik Hassle, Robyn FentyShakira, Hill, Kid Harpoon 3:26
3. «Empire»  Steve Mac, Ina WroldsenShakira, Mac 3:59
4. «You Don’t Care About Me»  Nasri Atweh, Adam Messinger, Chantal KreviazukShakira, Messinger, Nasri 3:41
5. «Cut Me Deep» (featuring Magic!)Shakira, Atweh, Mark Pellizzer, Alex Tanas, Ben Spivak, MessingerMessinger, Nasri 3:15
6. «Spotlight»  Shakira, Hillary Lindsey, Mark BrightShakira, Greg Kurstin 3:23
7. «Broken Record»  Shakira, BusbeeShakira, Busbee 3:14
8. «Medicine» (featuring Blake Shelton)Shakira, Lindsey, BrightShakira, Busbee 3:18
9. «23»  Shakira, Luis Fernando OchoaShakira, Busbee 3:59
10. «The One Thing»  Shakira, AtwehShakira, Messinger, Nasri 3:12
11. «Nunca Me Acuerdo De Olvidarte»  Shakira, Jorge Drexler, Hill, Hull, Alexander, HassleShakira, Hill, Kid Harpoon 3:26
12. «Loca por Tí»  Shakira, Josep Bellavista, Carlos Hernandez, Juan Clapera, Alberto HerreraShakira, Ochoa 3:41

Թողարկման պատմություն

ԵրկիրԱմսաթիվՀրատարակությունՖորմատԼեյբլԾան.
Գերմանիա21 մարտի, 2014Standard · DeluxeCDSony Music[8]
ԱՄՆ25 մարտի 2014CD · թվային ներբերնումRCA[9]

Ծանոթագրություններ