Snow Patrol
Snow Patrol, ալտերնատիվ ռոք խումբ, որի անդամները Շոտլանդիայից և Իռլանդիայից են[1]։ Ստեղծվել է Դանդիում, սակայն հիմա խմբի անդամները ապրում են Գլազգոյում, Բելֆասթում և Լոնդոնում։ Ivor Novello Awards-ի մրցանակակիրներ են[2]։
Snow Patrol | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Մեծ Բրիտանիա |
Ժանրեր | ալտերնատիվ ռոք, ինդի ռոք |
Գործունեություն | 1994 - այժմ |
Լեյբլ | Fiction/Interscope (2003 - այժմ), Jeepster (1995 - 2001), Electric Honey (1997) |
Կայք | snowpatrol.com |
Անդամներ | |
Հարի Լայթբոդի, Ջոնի Քուին, Թոմ Սիմփսոն, Նաթան Քոնոլի, Պաուլ Վիլսոն | |
Նախկին անդամներ | |
Մայքլ Մորիսոն, Mark McClelland, Chris Pollock | |
Snow Patrol Վիքիպահեստում |
Պատմություն
Խմբի առաջին երեք ալբոմները՝ EP Starfighter, էքսպերիմենտալ ստուդիական ալբոմներ Songs for Polarbears և When It’s All Over We Still Have to Clear եղել են վաճառքի առումով անհաջող ալբոմներ և թողարկվել են Electric Honey և Jeepster լեյբլների կողմից։ Երբ խումբը սկսել է աշխատել Polydor Records լեյբլի հետ, նրանք 2003 թվականին թողարկել են Final Straw ալբոմը, որը Մեծ Բրիտանիայում չորս անգամ պլատինե է դարձել[3]։ Սա եղել է խմբի առաջին հաջողությունը։ «Run», «Chasing Cars» և «Signal Fire» երգերը դարձել են հիթեր։
Համաշխարհային ճանաչում խումբը ձեռք է բերել 2006 թվականին Eyes Open ալբոմի թողարկումից հետո, որից ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 4.7 միլիոն պատճեն։
Snow Patrol խումբը 3 անվանակարգում է հաղթել BRIT Awards-ում, և 5 անվանակարգում՝ Meteor Ireland Music Awards-ում։ Ամբողջ աշխարհում խումբը վաճառել է ավելի քան 7 միլիոն ալբոմ[4]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- Songs for Polarbears (1998)
- When It's All Over We Still Have to Clear Up (2001)
- Final Straw (2003)
- Eyes Open (2006)
- A Hundred Million Suns (2008)
- Fallen Empires (2011)
Խմբի անդամները
- Հարի Լայթբոդի (անգլ.՝ Gary Lightbody) - հիմնական վոկալ, ռիթմ կիթառ
- Նեյթան Քոնոլի(անգլ.՝ Nathan Connolly) - սոլո կիթառ, բեք վոկալ
- Փոլ Ուիլսոն (անգլ.՝ Paul Wilson) - բաս կիթառ, բեք վոկալ
- Ջոնի Քուին (անգլ.՝ Jonny Quinn) - հարվածային գործիքներ, պերկուսիա
- Թոմ Սիմփսոն (անգլ.՝ Tom Simpson) - ստեղնաշարային գործիքներ
- Ջոնի ՄաքԴեյդ (անգլ.՝ Johnny McDaid) - ստենաշարային գործիքներ, ռիթմ կիթառ, դաշնամուր, բեք վոկալ
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Snow Patrol» հոդվածին։ |