The Code (երգ)

«The Code», շվեյցարացի երգիչ Նեմո Մետլերի երգը։ Երգում Նեմոն մանրամասնում է իր փորձը ոչ բինար ինքնությունը բացահայտելու հարցում, երգը գրվել է Մետլերի և երեք այլ երգահանների կողմից։ Այն թողարկվել է 2024 թվականի փետրվարի 29-ին Better Now Records լեյբլի կողմից։ Նեմոն այս երգով ներկայացնելու է Շվեյցարիան Եվրատեսիլ 2024 երգի մրցույթում, որը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում։

«The Code (երգ)»
Նեմոի երգը
Լեզուանգլերեն
Տևողություն3:00
ԼեյբլBetter Now
ՊրոդյուսերԼասսե Միդցյան Նիման, Բենջամին Ալասու, Թոմ Օհլեր, Վոյցեխ Կոստրզևա, Պելե Լորիանո,Նեմո Մետլեր, Նիկոդեմ Միլևսկի

Կազմ

Երգը գրել են Բենջամին Ալասուն, Լասե Միդցյան Նիմանը, Լինդա Դեյլը և Նեմո Մետլերը[1]։ Մամուլի հայտարարություններում Մետլերը նշել է[2] որ ինքը իրեն «տղամարդ կամ կին չի զգում... ես ստիպված էի կոտրել մի քանի կոդ»[3]։

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում Շվեյցարիան ներկայացնելու համար Մետլերի ընտրվելու լուրերը հաղորդվել են 2024 թվականի փետրվարի 25-ին[4][5]։ Երեք օր անց լուրեր են տարածվել, որ երգը վերնագրվելու է «The Code»[6]: Փետրվարի 29-ին Մետլերը պաշտոնապես հայտարարվել է որպես մրցույթի Շվեյցարիայի ներկայացուցիչ[7]։

Եվրտաեսիլ երգի մրցույթ

Ներքին ընտրություն

Շվեյցարիայի «Եվրատեսիլ» երգի մրցույթի հեռարձակող շվեյցարական հեռարձակող կորպորացիան (SRG SSR) հայտարարել է 2023 թվականի հուլիսի 7-ին «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին մասնակցելու մտադրության մասին՝ օգտագործելով ներքին ընտրությունը՝ ընտրելու իրենց ներկայացուցիչը և երգը[8][9][10]։

Եվրատեսիլում

Եվրատեսիլ 2024 երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքի «Մալմյո Արենա» մարզադաշտում և բաղկացած կլինի երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի կունենան համապատասխան՝ մայիսի 7-ին և 9-ին, իսկ եզրափակիչը՝ 2024 թվականի մայիսի 11-ին։ 2024 թվականի հունվարի 30-ին տեղի ունեցած վիճակահանության ժամանակ, պարզ է դարձել որ, Շվեյցարիան հանդես է գալու երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով շոուի առաջին կեսում[11]։

Թողարկում

ԵրկիրԱմսաթիվՁևաչափԼեյբլ
Տարբեր2024 փետրարի 29Digital downloadBetter Now Records

Ծանոթագրություններ