The Thrill of It All (ալբոմ, Սեմ Սմիթ)

The Thrill of It All, անգլիացի երգիչ և երգահան Սեմ Սմիթի երկրորդ ստուդիական ալբոմը[1]։ Թողարկվել է 2017 թվականի նոյեմբերի 3-ին Capitol Records լեյբլում[2]։

The Thrill of It All
Սեմ Սմիթի
Թողարկված3 նոյեմբերի, 2017 թվական
Ժանրփոփ
Տևողություն35:38
Լեզուանգլերեն
ԼեյբլCapitol Records
ՊրոդյուսերԹիմբալենդ

Նախապայմաններ

2017 թվականի հոկտեմբերի 6-ին Սեմը թվիթթերյան իր էջում հայտարարել է, որ իր երկրորդ՝ «The Thrill of It All» ալբոմը թողարկվելու էր 2017 թվականի նոյեմբերի 3-ին[3]։ Սա Սեմի երկրորդ թողարկվող ալբոմն էր իր՝ մեծ հաջողություն ունեցած «In the Lonely Hour» դեբյուտային ալբոմից հետո, որը թողարկվել է 2014 թվականին և վաճառվել ավելի քան 12 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում։

Սինգլեր

«Too Good at Goodbyes» երգը թողարկվել է 2017 թվականի սեպտեմբերի 8-ին որպես ալբոմի լիդ սինգլ։ Սինգլը գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը և ընդգրկվել ամերիկյան հիթ-շքերթի լավագույն հնգյակում։

2017 թվականի նոյեմբերի 3-ին՝ ալբոմի թողարկման օրը, «One Last Song» սինգլն ուղարկվել է բրիտանական ռադիո որպես ալբոմի երկրորդ սինգլ[4][5]։

2018 թվականի մարտի 27-ին Սեմը հայտարարել է, որ իր «Pray» երգը կթողարկվի որպես ալբոմի երրորդ սինգլ։ «Pray» սինգլը համագործակցություն է ամերիկացի ռեփեր Լոջիքի հետ։ Սինգլը թողարկվել է 2018 թվականի մարտի 29-ին[6]։

«Baby, You Make Me Crazy» սինգլը թողարկվել է 2018 թվականի հունիսի 29-ին որպես ալբոմի չորրորդ սինգլ[7]։

Քննադատություն

Մասնագիտական վարկանիշ
Aggregate scores
ԱղբյուրՎարկանիշ
Metacritic72/100[8]
Վերլուծություններ
ԱղբյուրՎարկանիշ
AllMusic [9]
The Daily Telegraph [10]
Entertainment WeeklyB[11]
The Guardian [12]
The Independent [13]
NME [14]
The Observer [15]
Pitchfork5.8/10[16]
Rolling Stone [17]
Slant Magazine [18]

«The Thrill of It All» ալբոմը երաժշտական քննադատների կողմից արժանացել է հիմնականում դրական արձագանքների։ «Metacritic» կայքն ալբոմին տվել է 72 միավոր 100 հնարավորից[8]։

«The Daily Telegraph»-ից Նեյլ Մաքքորմիքը ալբոմին տվել է չորս աստղ։ Նա շատ բարձր է գնահատել Սեմի վոկալային տվյալները՝ դրանք կոչելով «գերբնական»[10]։

«The Independent»-ից Էնդի Գիլլը նույնպես ալբոմին տվել է չորս աստղ և կիսվել է իր դրական կարծիքով[13]։

«Rolling Stone»-ից Ուիլ Հերմեսը դրական կարծիք է հայտնել ալբոմի վերաբերյալ՝ այն գնահատելով չորս աստղ[17]։

Մեկ այլ դրական կարծիք է հայտնել «NME»-ից Նիք Լևայնը, ով Սմիթին համեմատել է Ադելի հետ և ասել․ «Նրանք, երգելով հուզական բալլադներ, երկուսն էլ հասել են անհավանական հաջողության, ինչը միավորել է մեծաթիվ ունկընդիրների։ Բայց Ադելի «25» ալբոմի նման սա անհերքելիորեն ստացված ալբոմ է, որը կվաճառվի բազմաթիվ օրինակներով»[14]։

Կոմերցիոն հաջողություններ

«The Thrill of It All» երգը գլխավորել է բրիտանական ալբոմների հիթ-շքերթը թողարկման առաջին իսկ շաբաթում՝ վաճառվելով ավելի քան 97 հազար օրինակով[19][20][21]։

Ավստրալիայում ալբոմը միանգամից զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Այսպիսի արդյունք է գրանցվել նաև Սեմ Սմիթի առաջին՝ «In the Lonely Hour» ալբոմի ալբոմը[22] Ալբոմն իռլանդական հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզանականը[23]։

Ալբոմն ընդգրկվել է Billboard 200 հիթ-շքերթում՝ վաճառվելով ավելի քան 185 հազար օրինակով։ Հաջորդ շաբաթ ալբոմն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը[24]։ Կանադական հիթ-շքերթում ալբոմն զբաղեցրեց առաջին հորիզոնականը՝ վաճառվելով 16000 օրինակով[25]։

Ծանոթագրություններ