To Anyone

To Anyone — կորեական փոփ խումբ 2NE1-ի դեբյուտային ձայնասկավառակն է, որը լույս է տեսել՝ 2010 թ սեպտեմբերի 9-ին։ Ձայնասկավառակը հաղթանակ է տարել Gaon Chart-ի «Տարվա Ձայնասկավառակ» անվանակարգում։

To Anyone
Ժանրերքեյ փոփ
ԼեյբլYG Entertainment և CJ E&M Music and Live
Կայքyg-2ne1.com

Ինֆորմացիա ալբոմի մասին

To Anyone ալբոմը կարելի է դասել հետևյալ ժանրերին՝ K-pop R&B-ի, պարային երաժշտության և հիփ-հոփ նոտաներով։ Երգերի տեքստերի մեծամասնությունում խոսվում է կանանց անկախության մասին։

2010 թ օգոստոսին YG Entertainment-ի ղեկավարը՝ Yang Hyun Seok-ը, հայտարարեց, որ ձայնասկավառակի ցանկից միարժամանակ լույս կտեսնի 3 երգ՝ «Clap Your Hands», «Go Away» և «Can’t Nobody»։ Լույս տեսնելուց դեռ 2 օր առաջ ալբոմի նախնական վաճառքներն հասնում էին 120 000-ի։ Օգոստոսի 28-ին հայտարարվեց Avex ընկերության հետ համատեղ ալբոմի ճապոնական տարբերակի դեկտեմբերին լույս տեսնելու նորությունը, սակայն լույս տեսնելն հետաձգվեց։ Օգոստոսի 28-ից ձայնասկավառակը սկսեց վաճառվել Թայլանդում և Ֆիլիպիններում։

Քննադատություն

To Anyone-ը ստացավ բազում արձագանքներ տարբեր երաժշտական քննադատների կողմից։ KBS World-ն դրական գնահատեց ալբոմը և հայտարարեց, որ այն ցույց է տալիս YG Entertainment-ի ուժն և աղջիկների վոկալային տաղանդը «It Hurts (Slow)» երգի օրինակով։ Սակայն Allkpop-ն հայտարարեց, որ «I’m Busy» երգում ընդհանրապես չի լսվում աղջիկների բնական ձայնը, ձայնի փոփոխության պատճառով։

Երգերը

Լույս տեսավ «I Don’t Care» երգի ռեգգի ռեմիքսը, որպես ձայնասկավառակի առաջին երգ։ Երգի այս տարբերակով աղջիկներն առաջին անգամ ելույթ ունեցան The Music Trend հեռուստահաղորդման ժամանակ։ Երգն լույս տեսավ 2010 թ սեպտեմբերի 3-ին։ 2010 թ փետրվարի 9-ին լույս տեսավ «Try to Follow Me», որը Սամսունգի նոր հեռախոսի՝ «Corby», գովազդն էր։ Երգն վերնագրեցին այսպես «կամուրջ խմբի հին և նոր ոճերի միջև»

Սեպտեմբերի 9-ին լույս տեսավ «Clap Your Hands» երգն և նրա տեսահոլովակը։ Նրանից հետո լույս տեսան «Go Away» և «Can’t Nobody»։ Աղջիկներն երեք երգով էլ հանդես եկան The Music Trend-ում սեպտեմբերի 12-ին։

Վերջին երգն լույս տեսավ հոկտեմբերի 31-ին՝ «It Hurts (Slow)»։

Երգացանկ

ԱնվանումԽոսքերԵրաժշտությունArrangementՏևողություն
1.«Can’t Nobody»TeddyTeddyTeddy3։28
2.«Go Away»TeddyTeddyTeddy3։39
3.«Clap Your Hands»e.knocke.knock3։42
4.«I’m Busy» («난 바빠»)Big TonePK, Big TonePK3։38
5.«It Hurts (Slow)» («아파 (Slow)»)e.knock, Sunwoo Jungahe.knock, Sunwoo JungahSunwoo Jungah4։16
6.«Love Is Ouch» («사랑은 아야야»)Masta WuChoice37, Big ToneChoice373։53
7.«You and I» (Bom solo)TeddyTeddyTeddy3։54
8.«Please Don't Go» (CL and Minzy)TeddyTeddyTeddy3։18
9.«Kiss» (Dara solo ft. CL)TeddyTeddyTeddy3։33
10.«Try to Follow Me» («날 따라 해봐요», «Follow Me»)TeddyTeddyTeddy3։09
11.«I Don’t Care» (Reggae Remix)Teddy, e.knockTeddy, e.knockSunwoo Jungah3։52
12.«Can’t Nobody» (English Version)TeddyTeddyTeddy3։28

Չարտեր

Ամենշաբաթյա չարտեր
2010 թ չարտերԱռաջատար
Հարավային Կորեա Gaon Album Chart1
ԱՄՆ Billboard World Albums7
Ճապոնիա Oricon Weekly Album Chart27
Ամենամսյա չատրեր
Չարտ(2010)Առաջատար
Հարավային Կորեա Gaon Album Chart1
Ամենամյա չարտեր
Չարտ(2010)Դիրք
Հարավային Կորեա Gaon Album Chart1

Հրապարակման ժամանակագրություն

ԵրկիրԱմսաթիվԼեյբելՓորմատ
Հարավային Կորեա2010 թ սեպտեմբերի 9YG Entertainment, CJ E&MCD
Աշխարհ2010 թ սեպտեմբերի 9YG Entertainment, CJ E&Mթվային
Թայլանդ2010 թ հոկտեմբերի 28GMM GrammyCD and DVD
Ֆիլիպիններ2011 հունվարի 15Վանդակի տեքստCD and DVD

Հաղթանակներ

ՏարեթիվՀաղթանակկատեգոդիա
2010 թMnet Asian Music AwardsՏարվա ձայնասկավառակ