Visual J++

Visual J++ (արտասանվում է "Jay Plus Plus") Microsoft-ի կողմից Java-ի դադարեցված իրագործումն է։ Շարահյուսությունը, հիմնաբառերը, և քերականական սովորույթները նույնն են ինչ Java-ինը։ Microsoft-ը դադարեցրել է J++-ի աջակցությունը 2004 թ.-ի հունվարին[1], որոշակի չափով փոխարինելով այն J#-ի և C#-ի հետ։

Visual J++
Տեսակծրագրավորման լեզու
Առաջացել է1996
Հիմքի վրա էՋավա
Կայքmsdn.microsoft.com/en-us/library/ms950413.aspx

J++-ը համեմատած Sun-ի Java իրագործման հետ

Մինչ J++ հարմարեցված էր Java-ի լեզվական դասակարգմանը, Microsoft-ը չի իրագործել որոշակի Sun-ի Java իրագործման առանձնահատկություններ իր Visual J++ արտադրանքի գծում։ Remote Method Invocation (Java RMI) և Java Native Interface (JNI) այդպիսի առանձնահատկությունների օրինակներ են[2][3]։

J++-ը իրագործել է այլ ընդլայնումներ, որոնք Sun-ի Java իրագործման մասը չեն կազմում։ Callback-ների և delegate-ների ներառումը event handling-ի համար հետագայում աջակցում է J++-ի սահմանմանը որպես լիովին ուրիշ լեզու՝ պարզապես հիմնված արդեն գոյություն ունեցող ոճային հասկացողության վրա։

J++-ի կիրառությունները չեն հարմարեցված հիմքում ընկած օպերացիոն համակարգի գործառույթների, որպես որևէ այլ Java կիրառություն, Sun-ի Java SDK-ի տակ մուտք գործելու ստանդարտացված մեթոդին։ Microsoft-ի իրագործման մեջ, հիմքում ընկած ֆրեյմվորկ-ը J/Direct անվանումով ապահովում է հիմքային մեխանիզմ, որը թույլ է տալիս J++ կիրառություններին խորամանկել Java-ի դասերի գրադարանի և API մեդիային՝ հիմքում ընկած օպերացիոն համակարգ մուտք գործելու համար։ Շնորհիվ օրիգինալ Java ֆրեյմվորկի շուրջ այս դյուրանցման, J++ կիրառությունները եղել են ավելի արդյունավետ Win32 API կիրառությունների առավելությունները վերցնելու հարցում, քան Java կիրառությունները։

J++ կիրառությունները օգտագործելով այս ունակությունները չեն կարող աշխատել Sun-ի Java SDK-ի վրա, բայց Kaffe պրոյեկտը զարգացրել է ընդլայնումներ, որոնք դարձրել են հնարավոր J++ կիրառությունները նման ունակություններով աշխատեցնել իրենց բաց կոդով JVM-ի վրա։ Ինչևէ այս ընդլայնումները (իրականացված TransVirtual-ի կողմից Microsoft-ի ֆինանսավորմամբ) լայնորեն չեն կիրառվել, և J++ կիրառությունները մինչ այժմ կարիք ունեն Visual J++-ի վրա կոմպիլյացիա լինելու մինչ Kaffe-ի կողմից աշխատեցվելը[4][5]։

Visual J++ աջակցում է ActiveX-ին[6]։

The WFC

Windows հիմնադրամի դասերը (WFC) կցել են Microsoft Win32 API հարթակը և DHTML օբյեկտային մոդելները մեկ միավորված դասային գրադարանում։ WFC-ը հիմնականում մոդելավորվել է Windows-ի վրա Java կիրառություններին համապատասխան օգտատիրոջ գրաֆիկական ինտերֆեյս ստեղծելու համար։

Sun-ի հայցը Microsoft-ի դեմ

Sun Microsystems-ը սկզբնապես արտոնագրել է Java-ն Microsoft-ին, բայց ավելի ուշ սկսել է դատ Microsoft-ի դեմ ապրանքանիշի նկատմամբ խախտում կատարելու համար։ Sun-ի ապրանքանիշի արտոնագիրը Java-ի բրենդը օգտագործելու համար պնդում է, որ բոլոր իրագործումները "համատեղելի" են։

Որոշ հետազոտողներ նկատել են, որ անհամատեղելիությունը Microsoft-ից կանխամտածված էր։ Դա փորձ էր, որն ամենաքիչը կնվազեցներ Sun-ի Java տեխնոլոգիայի առավելությունը[7][8]։

MSJVM-ի անհաջողությունը Sun-ի համապատասխանության թեստերը անցկացնելու հարցում լուրջ գործոն էր նախնական դատավարության ժամանակ։ 2001 թ.-ի հունվարի 24-ին սա և մնացած այլ չլուծված Sun-Microsoft դատավարությունները վճռված են որպես Sun-ի և Microsoft-ի միջև երկարատև համաձայնության մաս[9]։ Կարգավորման փաստաթուղթը նշել է, որ Microsoft-ը նաև չէր կարող առաջխաղացում ունենալ J++-ի մեջ իր արտացոլված Java version 1.1.4 իրագործումից այն կողմ։ Սա արդյունավետորեն վերջ դրեց J++-ին և դրա հետագա թարմացումներին։ Ինչպես նաև, MSJVM-ը ստիպված դադարեցնում է տարածումը և այլևս հասանելի չի լինում ներբեռնման համար։

Շնորհիվ ընթացող դատավարության կարգավորումների, Microsoft-ը թույլատրվում է հետագայում թարմացնել MSJVM-ը, որպեսզի ուղղի անվտանգության անցքերը և անվտանգության վտանգների հետ առնչվող այլ խնդիրներ։ Microsoft-ը արդեն դադարեցրել է աջակցությունը MSJVM- համար 2007 թ.-ի դեկտեմբերի 31-ին[10]։

J++ տեխնոլոգիան վերջնականապես վերամշակվել է և գոյատևել մի որոշ ժամանակ՝ որպես Microsoft .NET հարթակ և J# ծրագրավորման լեզու։

Visual J++ - The IDE

Visual J++- նաև J++-ի համար Integrated Development Environment (IDE)-ի անվանումն է և ապահովում է տարբեր գործիքներ և սպասարկող ծրագրերs J++ ծրագրավորողներին օգնելու առավելագույն օգուտով օգտագործել Win32 API.

Visual J++-ը այլևս հասանելի չէ տարածման համար, բայց այն Microsoft Visual Studio արտադրական գծի մասն է։ Visual Studio 6.0 J++ ներառող վերջին թողարկումն է։

Visual J#

Visual J# (արտասանվում է "Jay Sharp")Microsoft-ի լեզու է, որի շարահյուսությունը մոտ է Java-ին, .NET Framework մաս է։ Visual J#-ը Microsoft Visual Studio.NET արտադրական հավաքակազմի մաս է և մոդելավորված է բարելավողներին և ծրագրավորողներին օգնելու J++-ից (or Java) անցնել .NET Framework-ին։

Ավելի ուշ Microsoft-ը զարգացրել է C# ("C Sharp") լեզուն որպես .NET platform-ի հիմնական լեզու, որը տարբեր կողմերով ազդեցություն է կրել Java-ից, հետևաբար .NET Ֆրեյմվորկը Java-ի հետ կիսում է շատ գաղափարներ։ Ավելի նման Java-ին, C#-ը կոմպիլյացված է բիթկոդի (կոչվում է CIL) տիպին և աշխատում է վիրտուալ մեքենայի գագաթին, որը .NET-ում կոչվում է Common Language Runtime : Visual Studio 2005-ը J# ներառող վերջին թողարկումն էր։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ