Հյուսվածազարդ
Հյուսվածազարդ, հյուսածո մոտիվներից կազմված զարդատեսակ։ Ակունքները շումերական արվեստում են։ Ինքնուրույն թե երկրաչափական, կենդանական կամ բուսական մոտիվների հետ համակցված՝ այն տարածվել է վաղ քրիստոնեական շրջանում՝ մերովինգյան հնություններում, ղպտիական, հայկական, վրացական, իռլանդական պատկերաքանդակներում, ձեռագրերում և դաջածո զարդերում։ Հյուսվածազարդն իր տարատեսակներով (հյուսածո, շարահյուսք, ժապավենազարդ, հանգուցազարդ, ցանցկեն և այլն) հանդիպում է հայ ճարտարապետության (օրինակ, Զվարթնոց, Նորավանք ևն), մանրանկարչության մեջ, խաչքարերում, դաջածո զարդերում և այլն։ Հյուսվածազարդը կիրառվում է նաև արդի արվեստում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 456)։ |
🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ