Ներքին Կարմիրաղբյուր

գյուղ ՀՀ Տավուշի մարզում

Ներքին Կարմիրաղբյուր,գյուղ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում` նախկին Շամշադինի շրջանում, Բերդ քաղաքից մոտ 6 կմ հյուսիս-արևելք` Տավուշ գետի ձախափնյակում։ Հեռավորությունը Երևանից՝ 192 կմ, մարզկենտրոնից՝ 59 կմ, Հայաստանի պետական սահմանից՝ 1.5 կմ։

Գյուղ
Ներքին Կարմիրաղբյուր
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզՏավուշ
ԳյուղապետՄանվել Կամենդատյան
ԲԾՄ850 մ
Կլիմայի տեսակմերձարևադարձային
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն1072 մարդ (2012)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
ՏեղաբնականունՆերքին կարմիաղբյուրեցի
(բարբ.՝ ներքին կարմրըխպրեցի)
Ժամային գոտիUTC+4
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)##
Ներքին Կարմիրաղբյուր (Հայաստան)

Պատմություն

Ընկած է Տավուշի լեռնաշղթայի հարավում, մոտակայքում է Շիշթափա գագաթը՝ 926 մ բարձրությամբ։Գյուղի ծագումը սկսվում է XVI դարից և ունեցել է Վարդաշեն անունը։ Փոքր բնակավայրն ունեցել է երկու թաղամաս՝ մեծ և փոքր, որը գտնվում է Մարցալու ձորի աջ և ձախ կողմերում։ Վարդաշենի բնակիչների նախնիները եկելն են Ղարաբաղից, Վարդաշեն, Բարդա և այլ բնակավայրերից։Գյուղը սահմանամերձ է, առանձնատների մեծ մասն ավերվել է ադրբեջանցիների հրետակոծություններից։ Բնակչությունը նվազել է։1965 թվականին սկսել է գործել միջնակարգ դպրոցը[1]։Գյուղից 5 կմ հյուսիս արևմուտք գտնվում են Շենատեղեր գյուղատեղին և 10-15 դդ. խաչքարերով գերեզմանոցը։

Կլիմա

Գյուղը գտնվում է կլիմայական բարեխառն գոտում, ամռանը միջին ջերմաստիճանը + 30 C է, ձմռանը՝ -2 C։ Գյուղը գտնվում է ծովի մակերևույթից 850 մ բարձրության վրա։

Բնակչություն

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ներքին Կարմիրաղբյուրի մշտական բնակչությունը կազմել է 904, առկա բնակչությունը՝ 841 մարդ[2], բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև[3]

Տարի1908192619391959197019791989200120112012
Բնակիչ374893117512211348121412411061904[2]1072

Տնտեսություն

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, բուսաբուծությամբ։

Համայնքն ունի դպրոց, բուժկետ, մանկապարտեզ։

Հայտնի անձինք

Ծանոթագրություններ