Առասանի դանակ, գործիք (հատուկ դանակ), որը նախատեսված է առասանները, պարանները, գոտիները, ցանցերը կտրելու համար։
Առասանի դանակն առասանը կտրող հարմարանքներից առաջին և առավել հայտնի տարատեսակն է։ Հատուկ դանակ, նախատեսված առասանները, պարանները, գոտիները, ցանցերը կտրելու համար։ Ի սկզբանե առասանի դանակը նախատեսված էր պարաշյուտիստների համար, սեփական փրկությունը ապահովելու համար գործիք՝ դրա շնորհիվ կարելի է ազատվել հիմնական պարաշյուտից, եթե այն չի բացվել կամ խճճվել է, կամ ազատվել դրանից անհաջող վայրէջքից հետո (ծառի վրա կամ ջրի մեջ)։ Առասանի դանակը սկսել է կիրառվել աշխարհի տարբեր երկրների զինված ուժերում XX հարյուրամյակի 30-ական թվականների վերջում, 40-ական թվականների սկզբում[1]։
Այդ դանակի զանգվածային արտադրությունը կապված էր օդադեսանտային զորքերի զարգացման հետ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին։
Անվտանգ առասանի դանակը ոչ մեծ կեռիկի տեսքով գործիք է, որի սայրը գտնվում է ներսում։ Այդպիսի առասանի դանակով գրեթե անհնար է վնասվածք ստանալ։ Մարզիկ-պարաշյուտիստների շրջապատում անվտանգ առասանի դանակը ստացել է «հավալուսն» անվանումը՝ կիսաբաց կտուց հիշեցնող տեսքի պատճառով[2]։
Երբեմն առասանի դանակ են անվանում սովորական դանակի ատամնավոր սրվածքով սայրի հատվածը։
Ի սկզբանե առասանի դանակը համարվում էր պարաշյուտիստի սպառազինության առարկա։ Դրա շնորհիվ կարելի է օդում ազատվել չբացված հիմնական պարաշյուտից կամ անջատել այն անհաջող վայրէջքից հետո, օրինակ՝ ծառի վրա։
Ներկա դրությամբ առասանի դանակը օգտագործում են նաև առագաստային սպորտում, դայվինգում, լեռնամագլցման և ալպինիզմի ժամանակ։
Առասանի դանակները մտնում են նաև փրկարարական ծառայության հանդերձանքի կազմի մեջ։ Մասնավորապես, դրանցով կտրում են ամրագոտիները ավտոմոբիլային վթարի ժամանակ տուժածին ազատելու համար։