Jump to content

Մարոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարոն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրքնարապատմողական
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1887 թվական
ՎիքիդարանՄարոն

Մարոն, Հովհաննես Թումանյանի պոեմը՝ գրված 1887 թվականին։ Պոեմը պատմում է իննամյա Մարոյի և հասուն Կարոյի ամուսնության մասին։

Պատմությունխմբագրել կոդը

Հովհաննես Թումանյանի ամենավաղ ստեղծած պոեմներից է։ Առաջին անգամ հրատարակվել է 1892 թվականին Մոսկվայում լույս տեսնող «Բանաստեղծություններ» ժողովածուի 11-րդ հատորի 136-146-րդ էջերում։ Այնուհետև տպագրվել է Թիֆլիսի «Բանաստեղծություններ» ժողովածուի 83-90 էջերում[1]։

1892 թ. պոեմի առաջին հրատարակարված տարբերակ ուներ «Մարո (Գյուղացի մանկան պատմությունը)» վերնագիրը։ «Թիֆլիսի բանաստեղծությունները» ամսագրում հրատարկված երկրորդ տարբերակում ենթարկվել է լեզվական կառուցվածքային նշանակալի վերամշակման։ Պոեմից հանվել է ավելորդ կենցաղային մանրամասները, և պոեմի նախնական 204 տողից մնացել է 158 էջ ։

Պոեմի կենսական հիմքը նահապետական բարքերով ապրող գյուղի աղջիկների վախահաս բռնի ամուսնության և կնոջ ստրկական վիճակի փաստերն են։

«Իմ մի քանի գրվածքների բացատրությունը» գրառման մեջ պահպանվել է պոեմի ստեղծման կոնկրետ շարժառիթի մասին Թումանյանի վկայությունը։ Այնտեղ նշված է. «1. Զուռնաչի Սաքոյի աղջկա պատմությունը և «Մարոն»։ Ինչպես տասնամյակներ առաջ վկայել են Ն. Թումանյանն ու Ա. Ինճիկյանը, Անտոնյան Սաքոյի դստեր հետ կապված նույն դեպքը մինչև այժմ էլ Դսեղում պատմում են»։

Սյուժեխմբագրել կոդը

Իննամյա Մարոն ամուսնանում է հասուն Կարոյի հետ։ Սկզբում Մարոյին դուր է գալիս Կարոյի բերած քաղցրավենիքը, սակայն առաջին գիշերվանից հետո Մարոն բախվում է հասուն կյանքի և ամուսնական դժվարություններին։ Մարոն փախչում է տնից և վերադառնում հայրական տուն, սակայն հայրը չի ընդունում Մարոյին, հաշվի առնելով հասարակության կարծիքը, նահապետական «օրենքները» և վռնդում է նրան։ Հուսալքված Մարոն չի դիմանում և նետվում է անդունդը։ Նրա մայրը այդպես էլ չի հասկանում Մարոյի ինքնասպանության պատճառը՝ ասելով[2].

― Ո՞վ քեզ ծեծեց, Մարո ջա՜ն,
Ո՞վ անիծեց, Մարո ջա՜ն,
Ո՞ւր փախար դու, Մարո ջա՜ն,
Տուն արի՛, տո՜ւն, Մարո ջա՜ն,
Խո՛ր ես քընել, Մարո ջա՜ն,
Չե՛ս զարթնում էլ, Մարո ջա՜ն...
Կորանալով էն քարին՝
Ձեն էր տալիս Մարոյին.
Խունկ էր ծըխում, մոմ վառում,
Որ գիշերվան խավարում
Փայփըլում էր մեն-մենակ
Հեռվից երկար ժամանակ։

Տես նաևխմբագրել կոդը

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ