Jump to content

Չաոյան (Պեկին)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Չաոյան
չինարեն՝ 朝阳区
ԵրկիրՉինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան
Ներքին բաժանումՋիանվայի ենթաշրջան, Չաովայի ենթաշրջան, Հուջիալու ենթաշրջան, Սանլիթուն ենթաշրջան, Ցուոզիաժուանիգի ենթամարզ, Սիանգհեյուին ենթամարզ, Հեպինջիե ենթաշրջան, Անժեն ենթաշրջան, Յայյունջուն ենթաշրջան, Սիաոգուան, Ջիուսիանչյաո ենթամարզ, Մայզիդիանի ենթաշրջան, Թուանջիեհու ենթաշրջան, Լյուլիթուն ենթաշրջան, Բալիժուանգ ենթաշրջան, Չաոյանգ շրջան, Շուանջինգ ենթաշրջան, Պեկին, Ջինսոնի ենթաշրջան, Փանջիայուան ​​ենթաշրջան, Ֆաթու ենթաշրջան, Nanmofang?, Գաոպեդեան, Ցզյանթայ, Թայյանգգոնգ, Դաթունի ենթաշրջան, Wangjing, Սյաոհոնգմեն, Շիբալիդյանը, Պինգֆանգ, Դոնգֆենգ, Աոյունջուն ենթաշրջան, Լայգուանինգ, Փոփոխվող, Սանջյանֆանգ, Գուանչժուանգ, Ջինժան, Սունհե, Կուիգեժուանգ, Դոնգբա, Հեյժուանհու, Դուգեժուանգ, Վանգսիյինգ, Մայրաքաղաք օդանավակայանի ենթաշրջան և Դոնգհու ենթաշրջան
Մակերես454,78 կմ²
ԲԾՄ34±1 մետր
Բնակչություն3 922 000 մարդ (2014)
Ժամային գոտիUTC+8
Փոստային դասիչ100020
Պաշտոնական կայքbjchy.gov.cn
Չաոյան (Պեկին) (Չինաստան)##
Չաոյան (Պեկին) (Չինաստան)

Չաոյան (չինարեն՝ 朝阳, փինյին՝ Cháoyáng), Պեկինի կենտրոնական ենթակայության քաղաքի քաղաքային ենթակայության շրջան (ՉԺՀ)։ Տարածված է Պեկինի երկրորդ օղակաձև ավտոճանապարհ արևելյան հատվածից արևելք։ Անունը ստացել է այն պատճառով, որ այստեղ դուրս էին գալիս Պեկինի նախկին ամրոցի պատի Չաոյանմեն դարպասները։

Չաոյան շրջանը Պեկինի ամենաարագ զարգացող շրջաններից մեկն է, հենց այստեղ է գտնվում Պեկինի կենտրոնական գործարար շրջանը։ 2021 թվականի դրությամբ Չաոյան շրջանում տեղակայված են աշխարհի 500 խոշորագույն ընկերություններից 114-ը, 151 կորպորատիվ ֆինանսական կառույց, 146 ֆինանսական կառույց, ինչպես նաև Պեկինում տեղակայված օտարերկրյա լրատվական կառույցների 90%-ը[1]։

Չաոյան շրջանը հայտնի է նաև իր թանկարժեք բարերով և ռեստորաններով՝ Սանլիթունը դեսպանական թաղամասի մոտակայքում։ Ռուս զբոսաշրջիկներին և գործարարներին Չաոյան շրջանը ծանոթ է այն պատճառով, որ հենց այստեղ է գտնվում Յաբաոլու փողոցը, որը անգլալեզու մամուլում երբեմն կոչվում է «Russiatown»:

Պատմությունխմբագրել կոդը

Կայսերական ժամանակներում այդ հողերը ենթարկվել են Դասին նահանգին (大兴县)։ 1925 թվականին այստեղ ստեղծվել է Արևելյան քաղաքային շրջան (东郊区): 1958 թվականին Արևելյան մարզի շրջանը վերանվանվել է Չաոյան շրջան։

Վարչական բաժանումխմբագրել կոդը

Չաոյան շրջանը բաժանված է 24 փողոցային և 19 տեղական կոմիտեների։

Պետական կառույցներխմբագրել կոդը

Շրջանում տեղակայված են Չինաստանի արտաքին գործերի նախարարության, Չինաստանի մշակույթի նախարարության գլխավոր հաստատությունները[2][3]։

Տնտեսությունխմբագրել կոդը

Չաոյան շրջանում գտնվում են այնպիսի միջազգային ընկերությունների չինական կենտրոնակայաններ, ինչպիսիք են Halliburton, ABB, IBM, Anadarko, LeEco:

Տրանսպորտխմբագրել կոդը

Չաոյան շրջանում գտնվում է Պեկինի մայրաքաղաքային միջազգային օդանավակայանը։

Տեսարժան վայրերխմբագրել կոդը

  • Դունայի տաճար
  • Արևի տաճար
  • Չինաստանի երկաթուղային թանգարան

Ծանոթագրություններխմբագրել կոդը

🔥 Top keywords: Գլխավոր էջՎիքիպեդիա:Վիքին սիրում է Երկիրը 2024Սպասարկող:ՈրոնելԲագրատ ԳալստանյանՊարույր ՍևակՀայաստանՀովհաննես ԹումանյանԱկսել ԲակունցԳևորգ Մարզպետունի (վեպ)Եղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՆոր ԿալեդոնիաՀամո ՍահյանԳարեգին ՆժդեհՎահան ՏերյանԿոմիտասՔաոս (վեպ)Հովհաննես ՇիրազԱրարատՎիլյամ ՍարոյանՎարդանանք (պատմավեպ)Սեռական հարաբերությունԵրևանՍամվել (վեպ)Բագրատունիների թագավորությունՀայաստանի առաջին հանրապետությունԱրեգակնային համակարգՍևանա լիճՀայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումՎիկտոր ՀամբարձումյանԱմերիկայի Միացյալ ՆահանգներԱռաջին համաշխարհային պատերազմՄեսրոպ ՄաշտոցԱվետիք ԻսահակյանԽաչատուր ԱբովյանԿենդանիների հատկանիշների ցանկՀայերենի այբուբենԵրկրորդ համաշխարհային պատերազմԲայ