«To Know Him Is to Love Him (երգ)» | |
---|---|
The Teddy Bears?ի երգը | |
Ժանր | փոփ |
Լեզու | անգլերեն |
Հեղինակ | Ֆիլ Սպեկտոր[1] |
Կոմպոզիտոր | Ֆիլ Սպեկտոր[1] |
Արտաքին տեսաֆայլեր | |
---|---|
Երգը Դոլի Պարտոիը, Լինդա Ռոնստադտի և Էմիլ Խարիսի կատարմամբ | |
Երգը Էմի Ուայնհաուսի կատարմամբ |
«To Know Him Is to Love Him» (հայերեն՝ ճանաչել նրան՝ նշանակում է սիրել նրան) Ֆիլ Սպեկտորի գրած երգը, որը ստեղծվել է հոր գերեզմանին հնչած «To Know Him Was To Love Him» նախադասության հիման վրա[2]։ Առաջին անգամ երգը թողարկվել է 1958 թվականին և մինչ օրս կատարվել է բազմաթիվ հայտնի երգիչների կողմից։ Բազմիցս հայտնվել է երաժշտական հիթ–շքերթների վերին սանդղակներում, գլխավորել է Billboard Hot 100-ը՝ 1958 թվականի The Teddy Bears խմբի երգի բնօրինակ կատարմամբ։ Երգը 1987 թվականի մայիսի 16-ին Hot Country Songs քանթրի հիթ–շքերթում Դոլլի Փարթոնի, Լինդա Ռոնստադտի և Էմիլ Հարիս եռյակի մասնակցությամբ զբաղեցրել է առաջին տեղը[3]։ Ստեղծագործությունը գրվել է 12/8 չափի մեջ։
Երգի առաջին տարբերակը կատարվել է The Teddy Bears խմբի կողմից, որտեղ հանդես էր գալիս Ֆիլ Սպեկտորը։ Փորձերից հետո նրանք երգը ձայնագրել են հոլիվուդյան Gold Star Studio ստուդիայում՝ 20 րոպեի ընթացքում[4]։ Ստեղծագործությունը հրապարակել է նոր բացված Dore ձայնագրման լեյբլը։ Ձայնապնակը թողարկվել է ռադիոկայանում, 500 օրինակով՝ 1958 թվականի օգոստոսին[5]։ Երգի մասին սկզբում որևէ արձագանք չի եղել, խմբի երկու անդամներ լքել են խումբը և գնացել են քոլեջում սովորելու[5]։
Սեպտեմբերին Հյուսիսային Դակոտա նահանգի Ֆարգո քաղաքից մի դիջեյ հանկարծ ձայնապնակը պտտել է «Բ» կողմի վրա և եթեր հեռարձակել «To Know Him Is to Love Him» երգը։ Շուտով Մինեապոլիս քաղաքից երգի 18 հազար ձայնապնակի պատվեր է ստացվում։ Երգն հայտնվում է է հիթ շքերթում, իսկ The Teddy Bears խումբը՝ American Bandstand հեռուստաշոուում[5]։ Դեկտեմբերի 1-ին երգը զբաղեցրել է Billboard Hot 100-ի առաջին հորիզոնականը, որտեղ մնացել է երեք շաբաթ[4][6]։ Մինչև Սուրբ Ծնունդը վաճառվել է երգի ավելի քան մեկ միլիոն կրկնօրինակ[5]։
1987 թվականի մարտին «To Know Him Is to Love Him» երգի ևս մեկ հայտնի տարբերակ են առաջարկել քանթրի ոճի երգչուհիներ Դոլի Պարտոնը, Լինդա Ռոնստադտը և Էմիլ Խարիսը՝ իրենց համատեղ՝ Trio ալբոմում[7]։ Նրանք ընտրել են այս ստեղծագործությունը՝ ներշնչվելով 1950-ական թվականներին կանանց վոկալ երգչախմբի աշխատանքներով, և այն նվիրել են տղամարդկանց, որոնց հետ տվյալ պահին կապել են իրենց կյանքը[8]։ Երգը թողարկվել է նաև ՝որպես սինգլ, 1987 թվականի մայիսի 16-ին գլխավորել է Billboard ամսագրի Hot Country Songs-ը[9]։
Վոկալային մեկնարկային հատվածը վստահվել է Խարիսին, իսկ Ռոնստադտը և Պարտոնը երգել են հարմոնիկ հաջորդականությամբ[7][10]։ Ձայնագրմանը մասնակցել են գործիքավորողներ, որոնց վաղուց ճանաչում էին Խարիսն ու Ռոնստադտը՝ Ալբերտ Լին՝ ակուստիկ կիթառ, Ռայ Կուդեր՝ կիթառ, Դեյվիդ Լինդլի՝ ակուստիկ հավայան կիթառ, Մարկ Օ կոնոր՝ մանդոլին և Քենի Էդվարդս՝ ակուստիկ բաս[10][11]։
Երգի համար նկարահանվել է տեսահոլովակ, որում երգչուհիները նստած են Ռոնստադտ հյուրասենյակում՝ վառարանի մոտ, զրուցում են, ծիծաղում և վալենտինկաներ պատրաստում[12]։ Սեղանի վրա համապատասխանաբար դրված են Ջորջ Լուկասի՝ Ռոնստադտի ընկերոջ, Պոլ Քեներլիի՝ Խարիսի ամուսնու և Կառլ Թոմասի՝ Պարտոնի ամուսնու նկարները։ Լուկասը եղել է տեսահոլովակի ռեժիսորը[8][12]։ Նա նշել է, որ ձգտել է ստեղծել «ջեյնօսթինյան» մթնոլորտ[8]։