Աբիսինյան ներկարար

թռչունների տեսակներ
Աբիսինյան ներկարար
Աբիսինյան ներկարար
Աբիսինյան ներկարար
Դասակարգում
Թագավորություն Կենդանիներ (Animalia)
Տիպ/ԲաժինՔորդավորներ (Chordata)
ԵնթատիպՈղնաշարավորներ (Vertebrata)
ԴասԹռչուններ (Aves)
ԿարգCoraciiformes
ԸնտանիքՆերկարարներ (Coraciidae)
ՑեղCoracias
ՏեսակԱբիսինյան ներկարար (C. abyssinicus)
Միջազգային անվանում
Coracias abyssinicus
Hermann, 1783
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Աբիսինյան ներկարար[1] (լատին․՝ Coracias abyssinicus), թռչնի տեսակ` ներկարարների ընտանիքից։

Նկարագրություն

Սենեգալում

Տեսակը տարածված է Աֆրիկայում, Սահարայից ավելի հարավ (մարզ, որը հայտնի է Սահել անվանումով) և Արավիյան թերակղզու արևմուտքում։ Չվող թռչուններ նկատվել են Հյուսիսային Աֆրիկայում և Կանարյան կղզիներում[2]։

Թռչունի երկարությունը 28-31 սանտիմետր է, քաշը` 100-140 գրամ։ Գլուխը, պարանոցը, կրծքավանդակը, որովայնը և թևերի մի մասը կապույտ գույնի են։ Կտուցից դեպի աչք անցնում է մի սև շերտ։ Ճակատը և դունչը ավելի բաց գույնի են։ Մեջքը և թևերի մի մասը շագանակագույն են։ Պոչի վրա կա երկու երկար ղեկային սև գույնի փետուրներ[2][3]։

Կենսակերպ

Տեսակը բնակվում է չոր սավանաներում։ Բնակվում է միայնակ, զույգերով կամ երամներով, որը կազմված է մինչև 20 թռչունից։ Որսում է միջատներ և փոքր ողնաշարավորներ։ Բազմացման ժամանակահատվածը տևում է փետրվարից մինչև հուլիս։ Բույնը շինում է ծառերի փչակներում, տերմիտների բների վրա և ամայի տներում։ Դնում է 2-ից 6 ձու[2]։

Ծանոթագրություններ

Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիսինյան ներկարար» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիսինյան ներկարար» հոդվածին։