Ադամ Դիվայն

Ադամ Պատրիկ Դիվայն (անգլ.՝ Adam Patrick DeVine, նոյեմբերի 7, 1983(1983-11-07)[1], Ուոթերլու, Այովա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի դերասան, կատակերգու, երգիչ, սցենարիստ, պրոդյուսեր և դուբլյաժի դերասան։ Առավել հայտնի է «Աշխատասերները» հեռուստասերիալում[4][5], ինչպես նաև «Կատարյալ ձայն» և «Կատարյոլ ձայն 2» ֆիլմերում Բամպեր Ալենի դերով[5]։ Խաղացել է նաև այնպիսի կատակերգություններում, ինչպիսիք են «Հարևանները», «Ստաժյորը» և «Հարսանեկան տենդ» կատակերգությունները[6]։

Ադամ Դիվայն
Ծննդյան թիվ՝նոյեմբերի 7, 1983(1983-11-07)[1] (40 տարեկան)
Ծննդավայր՝Ուոթերլու, Այովա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝կատակերգու, կինոպրոդյուսեր, սցենարիստ, դերասան, կինոդերասան, հեռուստատեսային դերասան, հնչյունավորող, երգիչ և showrunner
IMDb։ID 2796745

Վաղ կյանք

Դիվայնը ծնվել է Այովա նահանգի Ուոտերլու քաղաքում[7]՝ Դենիսայի և Փենի Դիվայնի ընտանիքում[4]։ 2002 թվականին ավարտել է Նեբրասկա նահանգի Օմահա քաղաքի Միլարդ Սաութի միջնակարգ դպրոցը[4]։ 1995 թվականի հունիսին, երբ Ադամը 11 տարեկան էր, նրան հարվածել է ավտոմեքենան։ Դիվայնը ստացել էր երկու ոտքերի բազմաթիվ կոտրվածքներ։ Երեք տարվա ընթացքում նրան արել են մի քանի վիրահատություն և պահանջվել է 2 տարի կրկին քայլել սովորելու համար[8].

Իր հարցազրույցներից մեկում նա ասել է․

Շատ դժվար էր, որովհետև ես պետք է նորից սովորեի քայլել, ոտքի կանգնել, նստել։ Ոտքերս ամբողջովին հաշմանդամ էին դարձել։ Ես կարծում եմ, որ այս փորձը օգնեց ինձ հասկանալ, որ ամեն ինչ հնարավոր է[9]։

Սովորել է Օրինջ-Քոստ քոլեջում «Աշխատասերները» հեռուստասերիալի գործընկերոջ Բլեկ Անդերսոնի հետ[10]։

Ավելի ուշ տեղափոխվել է Լոս-Անջելես իրեն որպես կատակերգու և դերասան փորձելու համար[11][12]։

Կարիերա

Նա 2002 թվականի Միլլարդ Յուգ ավագ դպրոցի սան է[13]։ 2006 թվականին Դիվայնը և նրա ընկերները՝ Բլեյք Անդերսոնը, Անդերս Հոլմը և Կայլ Նյուաչեկը ստեղծել են «Mail Order Comedy» սթենդ ափ խումբը։ Այն շատ հայտնի էր Myspace և YouTube կայքերում։

2011 թվականի ապրիլի 6-ին տեղի է ունեցել «Աշխատասերները» հեռուստասերիալի պրեմիերան, որում նկարահանվել էր դերասանը և նրա սթենդ ափ խմբի ընկերները։ Ինչպես նաև հանդես են եկել այդ սիթքոմը ստեղծողների և պրոդյուսերների դերով։ Հեռուստասերիալը ստացել է դրական կարծիք քննադատների կողմից[14]։

Դիվայնը խաղացել է ոչ մեծ դեր 2007 թվականի «Մայրիկի տղան» և 2009 թվականի «Սարսափազդու Մաքսիմուսի լեգենդը» ֆիլմերում։ Ինչպես նաև խաղացել է էպիզոդային դեր «Ո՞վ է Սամանտան» հեռուստասերիալում և նկարահանվել է «Լուսացույցը» սերիալում։ 2013 թվականին դերասանը հայտնվել է «Համայնք» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է Ջեֆ Ուինգերի խորթ եղբոր՝ Ուիլյամ Ուինգերի դերը։ Նույն թվականին հայտնվել է «Դանդաղ զարգացում» հեռուստասերիալի էպիզոդում։ «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալի 5–րդ, 6–րդ և 7–րդ եթերաշրջաններում Դիվայնը խաղացել է Էնդիի դերը[15]։

2012 թվականին նա Բամպեր Ալենի դերով հայտնվել է «Կատարյալ ձայն» ֆիլմում։ Քննադատների կարծիքով, այդ աշխատանքը դարձել է դերասանի կարիերայի բեկումը՝ լիովին ցուցաբերելով նրա ներուժը[16]։ Այդ դերի համար Դիվայնը «Choice Movie: Չարագործ» անվանակարգում արժանացել է «Teen Choice Awards» մրցանակի[17]։ Նա հայտնվել է նաև ֆիլմի 2-րդ հատվածում և դրա համար ստացել էր MTV կինոմրցանակը լավագույն համբույրի համար (Ռեբել Ուիլսոնի հետ միասին)[18][19][20]։ 2016 թվականին Դիվայնին Զաք Էֆրոնի հետ միասին «Հարսանեկան տենդ» ֆիլմում տրվել են գլխավոր դերերից մեկը[21]։ Ըստ «Variety» ամսագրի՝ այդ դերին հասնելու համար դերասանին օգնել են «սուր միտքը և ազատագրումը»[22]։

2016 թվականի հունիսին հայտարարվել էր, որ Դիվայնը, Անդերսոնը, Հոլմը և Նյուաչեկը Սեթ Ռոգենի հետ միասին աշխատում են նոր ֆիլմի վրա[23]։ Նույն 2016 թվականին նա նկարահանվել է Blink-182 խմբի «She’s Out of Her Mind» երգի տեսահոլովակում[24][25][26]։ Նույն թվականին ընտրվել էր Նոա Էշբի դերով «Երբ մենք ծանոթացանք» ֆիլմում, Ալեքսանդրա Դադարիոյի, Շեյլլի Հեննիգի և Ռոբբի Ամելլի հետ միասին[27]։ 2016 թվականի նոյեմբերի 2-ին հայտնի է դարձել, որ Ադամը նկարահանվում է «Magic Camp» ընտանեկան ֆիլմում՝ Էնդի Տուկերմանի՝ կախարդ-անհաջողակի դերով, որը վերադառնում է իր մանկության ճամբար, որպեսզի դասեր տա պատանի կախարդներին[28]։ Ֆիլմի պրիեմերան նշանակված է եղել 2018 թվականի ապրիլի 6-ին[29]։

2017 թվականին Դիվայնը MTV Movie & TV Awards տոնակատարության հաղորդավարն էր[30][31][32]։ Նույն թվականին միացել է «Մի թե ռոմանտիկ չէ՞» ֆիլմի դերասանակն կազմին[33]։ Դա չորրորդ ֆիլմն էր, որի մեջ Ադամը խաղում էր Ռոբերտ Ուիլսոնի հետ և որտեղ նրանք խաղում էին սիրահարված զույգի դեր[34]։

2019 թվականի օգոստոսի 18-ին Դիվայնը միացել է «Արդար Ջեմսթոուններ» ֆիլմի դերասանական կազմին, որտեղ նա խաղացել է Կելվին Ջեմսթոունի դերը[35]։ Ստեղծողը դարձել է Գենի Մակբրայդը և նվիրված է նվիրված է հեռուստահաղորդավարների աշխարհահռչակ, բայց անբարեհաճ ընտանիքին։ 2019 թվականի սեպտեմբերին HBO ալիքը երկարեցրել է հեռուստասերիալը մինչև 2-րդ եթերաշրջան[36]։

Անձնական կյանք

Ադամը համարվում է «Children’s Miracle Network Hospitals» հասարակական կազմակերպության կողմնակից, որը հավաքում է նյութեր մանկական հիվանդանոցի համար ԱՄՆ-ի ամբողջ տարածքով։ Քանի, որ նա մանկության տարիներին բուժվել է մանկական հիվանդանոցում, նա այցելել է բարեգործական միջոցառումներին և այցելել է երեխաներին, որտեղ պատմում է կենդանի մնալու իր պատմությունը[37]։

2015 թվականի սկզբից հանդիպում էր «Վերջին աղջիկները» ֆիլմի գործընկերուհու՝ Քլոյա Բրիջեսի հետ[38][39]։ 2019 թվականի հոկտեմբերի 24-ին զույգը հայտարարել է նշանադրության մասին[40][41]։

Ֆիլմագրություն

ՏարիԱնվանումԲնօրինակ անվանումԴեր
2006հֆՓոստարկղային պատվերMail Order Comedyտարբեր դերեր
2006կֆԱլտերնատիվ Տիեզերքի հեքիաթներTales from an Alternate Universe
2006կֆՓոստարկղային պատվեր։ Լավագույն ընկերներMail Order Comedy: Best Friends
2007ֆՄայրիկի տղանMama's BoyԱլխորն
2008սՖրենկ TVFrank TVՈւոլթեր / Ջեք Գերբեր
2008ս5-րդ տարի5th YearԽաղում է հենց իրեն
2009ֆՀայրիկի տղանRatko: The Dictator's SonՔրիս
2009սՈ՞վ է ՍամանտանSamantha Who?Թայլեր
2009կֆԿրոնական հայրըReligious DadԿրոնական հայրը
2009կֆՈւղիղ ՄորդորիցStraight Outta MordorԲուլդոզեր
2009կֆԿախարդները չեն մահանումWizards Never DieԲուլդոզեր
2009կֆԲաղադրիչների խառնուրդըPotion Mixin'Բուլդոզեր
2011սԼուսացույցըTraffic LightՏոբի
2011-2017սԱշխատասերներըWorkaholicsԱդամ Դիմամպ
2012ֆԿատարյալ ձայնPitch PerfectԲամպեր Ալեն
2013սՀամայնքCommunityԲիլի
2013սԴանդաղ զարգացումArrested DevelopmentՍտարսկի
2013սՊիֆ-Պաֆ կատակերգությունComedy Bang! Bang!Նիկ
2013-2016սԱմերիկյան ընտանիքModern FamilyԷնդի Բեյլի
2013-2017մսՔեռի ՊապիկUncle GrandpaՊիցա Սթիվ / Հենրի / Տարբեր ձայներ
2014ֆՀարևաններըNeighborsԵրեկույթի տղան
2014մսՍանջեի և ԿրեիգSanjay and CraigՌասկ Բուշե (ձայն)
2014մսԱմերիկացի հայրիկAmerican Dad!Քրիստոֆ (ձայն)
2015ֆՎերջին աղջիկներըThe Final GirlsՔուրթ
2015ֆԿատարյալ ձայն 2Pitch Perfect 2Բամպեր Ալեն
2015ֆՍտաժյորըThe InternՋեյսոն
2015մսՍթիվենի տիեզերքըSteven UniverseՊիցա Սթիվ (ձայն)
2015սՍրբերը ՎեգասիցSin City SaintsՄեթի
2015սԱրբած պատմությունDrunk HistoryՊավել Բալյաև
2016մֆՍառցե դարաշրջանIce Age: Collision CourseՋուլիան (ձայն)
2016ֆՀարսանեկան տենդMike and Dave Need Wedding DatesՄայք Սթենգլ
2016ֆԻնչո՞ւ նաWhy Him?Թայսոն
2017մֆԼեգո ֆիլմ․ ԲեթմենThe Lego Batman MovieԲարի Ալեն / Ֆլեշ
2017ֆԵրբ մենք ծանոթացանքWhen We First MetՆոա Էշբի
2019ֆԲայց ախր ռոմանտիկ չէ՞Isn't It RomanticՋոշ
2019ֆՋեքսիJexiՖիլ
2019սԱրդար ՋեմսթոուններըThe Righteous GemstonesԿելվին Ջեմսթոուն
ֆԿախարդական ճամբարMagic CampԷնդի

Մրցանակներ և անվանակարգեր

Մրցանակներ և անվանակարգեր
ՄրցանակՏարիԿատեգորիաՀավակնորդԱրդյունքԾանոթագրություններ
Teen Choice Awards2013Choice Movie․ ՃեղքումԿատարյալ ձայնԱռաջադրված[42]
Teen Choice Awards2013Choice Movie․ ՉարագործՀաղթանակ[43]
Teen Choice Awards2014Choice TV․ Male Scene StealerԱմերիկյան ընտանիքԱռաջադրված[44]
Young Hollywood Awards2014Լավագույն անակնկալԱշխատասերները (Բլեյք Անդերսոնի և Անդերսոն Հոլմի հետ միասին)Առաջադրված[45]
Teen Choice Awards2015Choice Movie․ Scene StealerԿատարյալ ձայն 2Առաջադրված[46]
Teen Choice Awards2015Choice Movie․ ՀամբույրԿատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին)Առաջադրված[47]
MTV Movie & TV Awards2016Լավագույն համբույրԿատարյան ձայն 2 (Ռեբել Ուիլսոնի հետ միասին)Հաղթանակ[18]
CinemaCon2016Տարվա կատակերգական աստղԱդամ Դիվայն (Զաք Էֆրոնի և Աննա Քենդրիկի հետ միասին)Հաղթանակ
People’s Choice Awards2017Հեռուստատեսության սիրելի կաբելային դերասանԱռաջադրված[48]
MTV Movie & TV Awards2017Best Comedic PerformanceԱշխատասերներըԱռաջադրված[49]

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադամ Դիվայն» հոդվածին։