Ադամ ֆոն Արութին

Հովհաննես Ադամ Ֆրեյեր ֆոն Արութին (գերմ.՝ Johann Adam Freiherr von Aretin, օգոստոսի 24, 1769, Ինգոլշտադտօգոստոսի 16, 1822, Հայդենբուրգ դղյակ, Ստորին Բավարիա), հայազգի բարոն Բավարիայում, քաղաքական գործիչ, դիվանագետ, «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրներից մեկը։

Ադամ ֆոն Արութին
 
Մասնագիտություն՝քաղաքական գործիչ և դիվանագետ
Ծննդյան օրօգոստոսի 27, 1769(1769-08-27)
ԾննդավայրԻնգոլշտադտ, Վերին Բավարիա, Բավարիա
Վախճանի օրօգոստոսի 16, 1822(1822-08-16)[1][2] (52 տարեկան)
Վախճանի վայրԱլդերսբախ, Պասաու, Ստորին Բավարիա, Բավարիա
ՀայրՖրայհեր Կառլ Ալբրեխտ ֆոն Արետին[3]
ՄայրMaria Anna Rosina, Edle von Weinbach?[3]
ԶավակներՊետրոս Կառլ Արութին[4]

Արութինների բարոնական, ազնվական տոհմից, Հովհաննես Բապտիստ Քրիտափոր Հարություն Կազիադուրի թոռը, Գեորգ ֆոն Արութինի և Քրիստափոր ֆոն Արութինի եղբայրը, Պետրոս Կառլ ֆոն Արութինի հայրը։

Արութինների դղյակը՝ Հայդենբուրգը Ալդերսբախ կոմունայում

Կենսագրություն

Ադամ ֆոն Արութինը ծնվել է 1769 թվականի օգոստոսի 24-ին Ինգոլշտադտ քաղաքում։ Զբաղեցրել է Բավարիայի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական բաժնի պետի պաշտոնը, Կոմս Մոնժելայի ղեկավարության ներքո։ 1817 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի սեյմում եղել է Բավարիայի պատվիրակը դաշնակից երկրների մեջ, որտեղ նա հաստատակամորեն պաշտպանելով նոր բավարիական հաստատությունները, ձեռք է բերել համընդհանուր հարգանք իր ազնվության համար։ Շտեյնի հետ եղել է «Հինգերմանական պատմության ուսումնասիրման ընկերության» հիմնադիրը։ Նրան էր պատկանում էստամպների հսկայական հավաքածու և բազմաթիվ նկարներ, որոնք նրա մահից հետո վաճառվեցին աճուրդով։ Ադամ ֆոն Արութինը մահացել է 1822 թվականի օգոստոսի 16-ին։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ