Ադրբեջանական ազգայնականություն

Ադրբեջանական ազգայնականություն (ադրբ.՝ Azərbaycan milliyətçiliyi), գաղափարախոսություն, որը հիմնված է հայատյացության վրա։

Ադրբեջանցիների և թուրքերի կողմից պղծված հայկական եկեղեցի Նախիջևանում

Ադրբեջանական ազգայնականության ամենաակտիվ պաշտպաններից մեկն է Ֆարիդա Մամեդովան, ով բազմաթիվ հակահայկական աշխատություններ է հրապարակել։ Համաձայն Մամեդովայի, 2005 թվականին Երևանի հարավում տեղի է ունեցել ադրբեջանական Աղադեդե սրբավայրի պղծում, ի պատասխան որի նա ասել է. "Հայտնի է, որ ամբողջ մոլորակում միայն հայ ժողովուրդն է առանձնանում հոգևոր և մարդկային այլ արժեքների բացակայությամբ։ Եվ հենց հայերն էլ յուրացնում են այլ ազգերի մշակույթը` ապրելով ուրիշ երկրներում".[1][2]

Համաձայն Թոմաս դե Վաալի` Մամեդովան Աղվանքի պատմությունը ուսումնասիրելուց հետո վերցրել է աղվանական տեսությունը և դա օգտագործելով` փորձում է հանել հայերին Կովկասի պատմությունից։ Նա տեղադրել է Աղվանքը այժմյան Հայաստանի Հանրապետության տարածքում. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը՝ բոլոր եկեղեցիները և վանքերը կոչելով «աղվանական»։ 1975 թվականին Մամեդովան Գանձասարի վանք է այցելել և կարդացել տաճարի ճակատին գրած փորագրությունը "Ես Հասան Ջալալն եմ, կառուցել եմ այս եկեղեցին Աղվանքի իմ ժողովրդի համար...", ինչից հետո նա վերագրել է այդ գրությունը անտիկ Աղվանքի բնակչությանը[3]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Գրականություն

Արտաքին հղումներ