Ադրբեջաներեն

Թյուրքական լեզու

Ադրբեջաներեն (ադրբ.՝ Azərbaycan dili, آذربايجان ديلی), թյուրքական լեզվախմբի լեզու։ Ադրբեջանի պետական, ազգային լեզուն է, պատկանում է թյուրքական լեզվախմբի հարավարևմտյան ճյուղին, օղուզական ենթախմբին։ Լեզվի բառապաշարի վրա մեծ ազդեցություն են գործել արաբերենը, պարսկերենը և կովկասյան ժողովուրդների լեզուները։ Կցական տիպի լեզու է, ունի 6 հոլով, հարուստ բայական ձևեր։ Նախապես օգտագործվել է արաբական գիրը, հեղափոխությունից հետո մտցվել է լատինական և ապա ռուսական գրի հիման վրա կազմված այբուբենը[20]։

Ադրբեջաներեն
Azərbaycan dili
Տեսակլեզու, մակրոլեզու և կենդանի լեզու
ԵնթադասԱրեւմտյան օղուզ
Երկրներ Ադրբեջան[1],  Իրան[2],  Իրաք[3],  Վրաստան[4],  Ռուսաստան[5],  Աֆղանստան[6],  Ուկրաինա[7],  Թուրքիա,  Ղազախստան[8],  Հայաստան[9],  Թուրքմենստան[10],  Ուզբեկստան[11],  Ղրղզստան[12],  Սիրիա,  Գերմանիա[13] և  ԱՄՆ
Խոսողների քանակ25-30 մարդ[14][15][16][17][18][19]
Գրերի համակարգլատինական այբուբեն, Պարսկերենի այբուբեն, կյուրեղագիր և արաբերենի այբուբեն
IETFaz
ԳՕՍՏ 7.75–97азе 025
ISO 639-1az
ISO 639-2aze
ISO 639-3aze
 Azerbaijani language Վիքիպահեստում

Ադրբեջաներենը տարածված է Ադրբեջանում, Ռուսաստանում (Դաղստանում), Վրաստանում, Իրանում, Թուրքիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում և Միջին Ասիայի երկրներում։ Ադրբեջանի Հանրապետության պետական լեզուն է։ Մոտավորապես 20–30 միլիոն մարդ է խոսում այս լեզվով[15][21][22][23][24]։

Ադրբեջանում մոտ 10 մլն մարդ խոսում է այս լեզվով։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջաներեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 91