Ադրբեջանի փոխնախագահ

Ադրբեջանի Հանրապետության փոխնախագահ (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının vitse-prezidenti), պարտականությունների խումբ Ադրբեջանում, Ադրբեջանի նախագահին հաջորդող պաշտոնը։ Գոյություն ունի Առաջին փոխնախագահի պաշտոն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Birinci vitse-prezidenti) և Ադրբեջանի փոխնախագահների պաշտոններ։ Ադրբեջանի այժմ գործող առաջին փոխնախագահը Մեհրիբան Ալիևան է՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևի կինը, մյուս փոխնախագահների պաշտոնները թափուր են։

Ադրբեջանի փոխնախագահ
Azərbaycan Respublikası Vitse-prezidenti
Պաշտոնը զբաղեցնում է՝
Մեհրիբան Ալիևա
2017 թվականի փետրվարի 21-ից
Պաշտոնական նստավայրԲաքու
Նշանակվում էԱդրբեջանի նախագահի կողմից
Պաշտոնը հայտ է եկել2016 թվականի սեպտեմբերի 26
Առաջինը պաշտոնումՄեհրիբան Ալիևա

Ադրբեջանի փոխնախագահի պաշտոնը հաստատվել է Սահմանադրության բարեփոխումների ընթացքում, որն ընդունվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին սահմանադրական հանրաքվեի միջոցով[1]։ Այդ բարեփոխումները իրավունք են տալիս նախագահին՝ պաշտոնում նշանակել և արձակել առաջին փոխնախագահին և փոխնախագահներին։

Առաջին փոխնախագահը դառնում է նախագահի պարտականությունների կատարողը, եթե վերջինս հրաժարական է տալիս կամ դառնում է անգործունակ, այն դեպքերում, երբ առաջին փոխնախագահը չի կարողանում կատարել նախագահի պարտականությունները, դրանք անցնում են վարչապետին[2]։ Փոխնախագահն անձեռնմխելի է և չի կարող ձերբակալվել, մեղադրվել կամ դատվել պաշտոնավարման ընթացքում։

Ադրբեջանի փոխնախագահ կարող է դառնալ Ադրբեջանի քաղաքացիություն ունեցող անձը, որն ունի ձայնի իրավունք և բարձրագույն կրթություն, ինչպես նաև չունի օտարերկրյա քաղաքացիություն[3]։

2017 թվականի փետրվարի 21-ին Իլհամ Ալիևը իր կնոջը՝ Միհրիբան Ալիևային, նշանակեց Ադրբեջանի փոխնախագահ[4]։

Ադրբեջանի փոխնախագահների ցանկ

ՊատկերԱնուն

(ծնվել է)

Լիազորության ժամկետԿուսակցություն
Պաշտոնը հաստատվել է 2016 թվականի սեպտեմբերի 26-ին
Պաշտոնը թափուր է եղել (2016 թվականի սեպտեմբերի 26 – 2017 թվականի փետրվարի 21)
1 Մեհրիբան Ալիևա

(ծնվել է 1964 թվականին)

2017 թվականի փետրվարի 21 - այժմՆոր Ադրբեջան

Ծանոթագրություններ