Աթարա

Աթարա (աբխ.՝ Аҭара, վրաց.՝ ათარა), գյուղ Աբխազիայի Օչամչիրայի շրջանում, Օչամչիրայից 31 կմ դեպի հյուսիս-արևմուտք, Կոդոր գետի երկու ափերին։ Գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սև ծովից` 10 կմ։

Գյուղ
Աթարա
վրաց.՝ ათარა
ԵրկիրԱբխազիայի Հանրապետություն Աբխազիայի Հանրապետություն
ՄունիցիպալիտետՕչամչիրայի մունիցիպալիտետ
ԲԾՄ100 մ
Բնակչություն665[1] մարդ (2011)
Ժամային գոտիUTC+3
Աթարա (Աբխազիա)##
Աթարա (Աբխազիա)

Ընդհանուր տեղեկություն

Մինչև 1948 թվականը, գյուղը կոչվել է Նաբժոու (ნაბჟოუ), իսկ հետո` Աթարա[2]։ Աթարա Հայկական գյուղից տարբերակելու համար հաճախ անվանել են Աթարա Աբխազական։ Նշված անվանումը լայնորեն գործածվում է մինչ օրս։

Աթարան արևելքում սահմանակից է Կուտոլ, հյուսիսից` Աթարա Հայկական, հարավից Աձյուբժա և հայաբնակ Արագիչ գյուղերին, իսկ արևմուտքից` Գուլրիփշի շրջանին։

Բնակչությունը

1989 թվականի տվյալներով, գյուղում բնակվում էր 1080 մարդ, իսկ 2011 թվականին, գյուղում արդեն բնակվում էր 665 մարդ` հիմնականում աբխազներ[1][3]։

Հաշվառման տարեթիվԲնակիչների թվաքանակԷթնիկ կազմ
1886475աբխազներ 100%
19261.726աբխազներ 56,9%; հայեր 29,4%; վրացիներ 12,1%
19591.099աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
19891.080աբխազներ (կոնկրետ տվյալներ չկան)
2011665աբխազներ 97,6%, ռուսներ 0,8%, վրացիներ 0,6%, հայեր 0,6%

19-րդ դարում, մասնավորապես 1886 թվականի հաշվառումներով, Աթարա գյուղում բնակվում էին 424 ուղղափառ քրիստոնյաներ և 51 հոգի` մուսուլման սուննիներ։ Համաձայն սոցիալական շերտավորման, գյուղի յոթ ազնվականներից երեքը` իշխաններ էին, մնացած 465 հոգին` հասարակ գյուղացիներ։ Աթարայում գերակշռողը Կվիցինիա (Կուցնիա) տոհմն է, որն ըստ որոշ տվյալների, նաև աբխազական ամենախոշոր ազգատոհմն է[4]։

Հայտնի մարդիկ

  • Լևարսա Կվիցինիա - բանաստեղծ
  • Ջումա Ախուբա - գրող
  • Սամսոն Չանբա - գրող և քաղաքական գործիչ

Ծանոթագրություններ

Գրականություն

  1. Кварчия В. Е. Историческая и современная топонимия Абхазии (Историко-этимологическое исследование). — Сухум: Дом печати, 2006—328 с.