Աբխազներ

Աբխազները (աբխ.՝ аҧсуа) աբխազա-ադղական ազգերից մեկն են, Աբխազիայի բնիկ բնակչությունը։ Ապրում են Աբխազիայում, Կովկասի այլ տարածքներում, ինչպես նաև Թուրքիայում, Ռուսաստանում, Սիրիայում, Հորդանանում, ցրված՝ ԱՄՆ-ում և Արևմտյան Եվրոպայում։

Աբխազներ
աբխ.՝ аҧсуа
Ընդհանուր քանակ

185 - 600 հազար

Բնակեցում
Թուրքիա Թուրքիա39,000 - 500,000[1][2][3][4]
Աբխազիա Աբխազիա94,606[5]
Վրաստան Վրաստան (առանց Աբխազիայի)3,527[6]
Ռուսաստան Ռուսաստան11,366[7]
Սիրիա Սիրիա5,000[4]
Գերմանիա Գերմանիա5,000[4]
Ուկրաինա Ուկրաինա1,458[8]
Լեզու(ներ)
աբխազերեն (նաև խոսում են թուրքերեն, ռուսերեն և վրացերեն)
Հավատք(ներ)
ուղղափառություն, շիա իսլամ

Ըստ 1989 թվականի մարդահաշվի, Աբխազիայի աբխազների քանակը կազմել էր 93,3 հազար մարդ (Աբխազիայի բնակչության 18 %-ը)։ Ըստ 2003 թվականի՝ 94,6 հազար մարդ, ինչը երկրի բնակչության 44 %-ն է կազմում։

21-րդ դարի սկզբին աբխազների ընդհանուր քանակը ամբողջ աշխարհում կազմել էր 185 հազար մարդ (ըստ աբխազական գիտնականների տվյալների՝ 600 հազար մարդ)։

Խոսում են աբխազերեն, Աբխազիայում ապրող աբխազների հիմնական մասը խոսում է նաև ռուսերեն։

Կրոններից տարածվախծ են ուղղափառությունը (6-րդ դարից) և շիա հոսքի իսլամը (15-րդ դարից

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Инал-ипа Ш. Д. Абхазы. Сухуми, 1965.
  • Хашба М. Абхазские народные музыкальные инструменты. Сухуми, 1967.
  • Хашба М. Жанры абхазской народной музыки. Сухуми, 1983.
  • Hewitt B.G. (ed.). The Abkhazians. A Handbook. London։ Curzon Press, 1999.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբխազներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 31