Ալեքսանդր Գոլովին (նկարիչ)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալեքսանդր Գոլովին (այլ կիրառումներ)

Ալեքսանդր Յակովլևիչ Գոլովին (փետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3][2] - ապրիլի 17, 1930(1930-04-17)[3][1][4][…], Պուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային բեմանկարիչ։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1928)։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1912)։

Ալեքսանդր Գոլովին
Ծնվել էփետրվարի 17 (մարտի 1), 1863[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[3][2]
Վախճանվել էապրիլի 17, 1930(1930-04-17)[3][1][4][…] (67 տարեկան)
Մահվան վայրՊուշկին, Detskoselsky District, Լենինգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան և Վիտտի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և բեմանկարիչ
Ժանրբեմանկարչություն և դիմապատկեր
ԹեմաներԿերպարվեստ[5], Russian painting?[5], բեմանկարչություն[5] և թատրոն[5]
Պարգևներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
 Alexander Yakovlevich Golovin Վիքիպահեստում

Սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության Ուսումնարանում (1881-1889), Փարիզի Կոլարոսսի ակադեմիայում (1889)։ Եղել է «Միր իսկուստվա» միավորման անդամ։ Ալեքսանդր Գոլովին Ցակովլևիչ Ն․Ա․ Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի բեմանկար (1901, Հայաստանի պետական պատկերասրահ) Կրել է «մոդեռն» ոճի ազդեցությունը։ Նշանավոր գործերից են Ռիմսկի-Կորսակովի «Պսկովիտյանկա» օպերայի (1901, Մեծ թատրոն, Մոսկվա), Ստրավինսկու «Տաղարան բլբուլ» բալետի (1910, Փարիզ) ձևավորումները։ Ստեղծել է ռուս մշակույթի ներկայացուցիչների դիմանկարներ (Վ․ Է․ Մեյերխոլդ, Ֆ․ Ի․ Շալյապինը Բորիս Գոդունովի դերում), դեկորատիվ բնանկարներ և նատյուրմորտներ։ Հայաստանի պետական պատկերասրահում են Գոլովինի «Պսկովիտյանկա»-ի, Գոլովին դ’ Անունցիոյի «Անկենդան քաղաք»-ի բեմանկարներից մեկական օրինակ, նկարիչ Ե․ Թադևոսյանի 4 դիմանկարները, «Երեխաները պատշգամբում», «Իսպանիա» կտավը, «Ծաղիկներ» նատյուրմորտը։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Գոլովին (նկարիչ)» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 148