Ալեքսանդր I Մակեդոնացի

մոտ մ․թ․ա 498 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 454 թվականը եղել է Մակեդոնական թագավորության արքա

Ալեքսանդր I Մակեդոնացի (հուն․՝ Ἀλέξανδρος ὁ Μακεδών), հայտնի նաև որպես Ֆիլհելլեն (հուն․՝ φιλέλλην, բառացի՝ «հույներին սիրող»), մոտ մ․թ․ա 498 թվականից մինչև իր մահը՝ մ․թ․ա․ 454 թվականը եղել է Մակեդոնական թագավորության արքա։ Նրանից հետո գահը ժառանգել է իր ավագ որդին՝ Ալկետաս II-ը։

Ալեքսանդր I Մակեդոնացի
Աքեմենյանների կայսրության վասալ
Պարսկաստանի աքեմենյանների ստորադաս թագավորը

հունարեն՝ Ἀλέξανδρος ὁ Μακεδών
Ալեքսանդր I-ի մետաղադրամը՝ հատված գահակալման վերջում՝ մ.թ. ա. 460-450 թվականներ
Դրոշ
Դրոշ
Մակեդոնիայի արքան
Մ․թ․ա․ 498–454
ՆախորդողԱմյունտաս I
ՀաջորդողԱլկետաս II
 
Մասնագիտություն՝մարզիկ
Ազգությունմակեդոնացի
Դավանանքբազմաստվածությունը
Ծննդյան օրմ.թ.ա. 5-րդ դար
Վախճանի օրմ. թ. ա. 454
Վախճանի վայրՀին Մակեդոնիա
ԴինաստիաԱրգեադոսների հարստություն
Քաղաքացիություն Հին Մակեդոնիա
ՀայրԱմյունտաս I
ՄայրԷվրիդիկե թագուհի
ԶավակներԱլկետաս II
Պերդիկկաս II
Փիլիպոս
Մենելայոս
Ամյունտաս
Ստրատոնիկե

Կենսագրություն

Ալեքսանդր I-ի հատած մետաղադրամները գահակալման վաղ հատվածում՝ Աքեմենյան Մակեդոնիայի ժամանակ՝ մ.թ.ա. մոտ 500-480 թվականներին:

Ալեքսանդրը Ամյունտաս I-ի և Էվրիդիկա թագուհու (հունարեն՝ Εὐρυδίκη) որդին էր։ Նա ուներ մի քույր, որի անունն է Գյուգայա (հունարեն՝ Γυγαίη)[1]։

Նա մ․թ․ա․ 6-րդ դարի վերջին իր քրոջն ամուսնացրել է պարսից զորավար Բուբարեսի հետ, որպեսզի կանգնեցնի վերջինիս, որը եկել էր Մակեդոնիա՝ գտնելու Ալեքսանդրի հրամանով նրա մարդկանց կողմից սպանված պարսիկ զինվորներին[1][2]։

Ալեքսանդր I-ը գահ է բարձրացել այն ժամանակ, երբ Մակեդոնիան Աքեմենյան Պարսկաստանից գտնվում էր վասալային կախվածության վիճակում, ինչը սկսվել էր դեռևս նրա հոր՝ Ամյունտաս I-ի օրոք, չնայած երկիրը պահպանել է լայն ինքնավարություն[3]։ Մ․թ․ա․ 492 թվականին՝ Մարդոնիուսի արշավանքի ժամանակ, Մակեդոնիան դարձել է Աքեմենյաններին ամբողջական հպատակ տարածք՝ առանց որևէ ինքնավարության[4]։ Այդ ժամանակ Ալեքսանդրը գտնվում էր նոմինալ մակեդոնական գահին։ Հետագայում Ալեքսանդրը հանդես է եկել որպես Մարդոնիոսի պարսկական կուսակալի ներկայացուցիչ խաղաղ բանակցությունների ժամանակ, երբ մ.թ.ա. 480 թվականին Սալամինի ճակատամարտում պարսիկները պարտություն են կրում հույներից։ Ավելի ուշ իրադարձություններում Հերոդոտոսը մի քանի անգամ Ալեքսանդրին հիշատակում է որպես մարդ, որը գտնվում է Քսերքսեսի կողմում և կատարում է առաջադրված խնդիրները[5]։

Ալեքսանդր I-ի դրամներից, որը հատվել է պարսիկների երկրորդ ներխուժմանը հաջորդող տասնամյանում (մոտ մ․թ․ա․ 480-470 թվականներ)

Մարդոնիոսի կողմից Մակեդոնիայի նվաճումից ի վեր Ալեքսանդր I-ը Հերոդոտոսի կողմից հիշատակվում է որպես հիպարքոս, որով անվանվում էին ստորադաս տիրակալները[5]։ Չնայած Պարսկաստանի հետ համագործակցությանը՝ Ալեքսանդր I-ը հաճախ է մթերք և խորհրդատվություն տրամադրել հունական քաղաք-պետություններին և մ․թ․ա․ 479 թվականին մարտից առաջ զգուշացրել է նրանց Մարդոնիոսի ծրագրերի մասին։ Օրինակ, Ալեքսանդր I-ը Տեմպեում գտնվող հույներին զգուշացրել է, որ նրանք հեռանան մինչև Քսերքսեսի զորքերի ժամանումը, ինչպես նաև նրանց տեղեկացրել է Վերին Մակեդոնիայի միջոցով Թեսալիա այլընտրանքային ճանապարհի մասին[6]։ Պլատեյներում պարտվելուց հետո Արտաբազոսի հրամանատարության տակ կռվող պարսկական բանակը փորձել է նահանջել դեպի Փոքր Ասիա։ Ճակատամարտում ողջ մնացածների մեծ մասը՝ 43 000-ը, Ստրիմոն գետի գետաբերանում հարձակման են ենթարկվել և սպանվել Ալեքսանդրի զորքերի կողմից։ Ալեքսանդրը ի վերջո Հույն-պարսկական պատերազմների ավարտից հետո վերականգնել է Մակեդոնիայի անկախությունը։

Ալեքսանդր I-ի տետրադրախման, կառավարման վերջին շրջան՝ մոտ մ․թ․ա․ 465-460 թվականներ։

Ալեքսանդրը պնդում էր, որ ինքը ծագում է Արգիվյան հույներից և Հերակլեսից։ Այն բանից հետո, երբ դատարանը նրա պնդումները ճշմարիտ է ճանաչել, նրան մ․թ․ա․ 504 թվականին[7] թույլատրել են մասնակցել Օլիմպիական խաղերին[8][9][10], թերևս այդ պատիվ նախատեսված է միայն հույների համար։ Նա իր արքունիքը ստեղծել է Աթենքի օրինակով և հովանավորել է բանաստեղծներ Պինդարոսին և Բակքիլիդեսին, որոնք երկուսն էլ Ալեքսանդրին բանաստեղծություններ են նվիրել[11]։ Հույն-պարսկական պատերազմների ժամանակ ապրած Աթենական պրոքսենոսի վերաբերյալ ամենահին հիշատակությունը վերաբերում է Ալեքսանդր I-ին (մ․թ․ա․ 490)[12]։ Ալեքսանդրին տրվել է նաև «Ֆիլհելլեն» տիտղոսը, որը նշանակում է «հույներին սիրող»․ տիտղոս, որը տրամադրվում է հույն հայրենասերներին[13][14]։

Աթենացիների հրամանատար Արիստադեսը Ալեքսանդր I Մակեդոնացու կողմից տեղեկացվում է, որ պարսիկների հետ բախումն էլ ավելի կնվազեցնի նրանց առանց այդ էլ սակավ պաշարները։ Պլատեայի ճակատամարտ, մ․թ․ա․ 479 թվական։

Ընտանիք

Ալեքսանդր I-ը ուներ 4 որդի և 1 դուստր․

  • Ալկետաս II, Մակեդոնիայի ապագա արքա
  • Պերդիկկաս II, Մակեդոնիայի ապագա արքա
  • Փիլիպոս, Ամյունտաս II-ի հայր[15]
  • Մենելայոս
  • Ամյունտաս, որի որդի Արգիդայոսը եղել է Ամյունտաս III-ի հայր[15]։ Նա համարվում է նաև Բալակրուսի ու Մելեագրայի հայրը, ինչպես նաև Արսինոյի Մակեդոնացու պապը[16]։
  • Ստրատոնիկե, իր եղբոր՝ Պերդիկկաս II-ի կողմից ամուսնացվել է Սևթես II-ի հետ[17]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Smith, William (1867). «Alexander I». In William Smith (ed.). Dictionary of Greek and Roman Biography and Mythology. Vol. 1. Boston: Little, Brown and Company. էջ 118.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր I Մակեդոնացի» հոդվածին։
Նախորդող:
Ամյունտաս I
Մակեդոնիայի արքա
մ․թ․ա․498–454
Հաջորդող:
Ալկետաս II
🔥 Top keywords: Գլխավոր էջՍպասարկող:ՈրոնելՈրոտանԱլեքսանդր ԹամանյանՀամո ՍահյանՄատենադարանՀայաստանՀայոց ցեղասպանությունԶվարթնոցի տաճարԳուրգեն ՄահարիՀովհաննես ԹումանյանԿոմիտասՍևանա լիճՄուշեղ ԳալշոյանՄարտիրոս ՍարյանԵղիշե ՉարենցՏիգրան ՊետրոսյանՎահան ՏերյանՎարդանանք (պատմավեպ)Խաչատուր ԱբովյանԷջմիածնի Մայր ՏաճարՔութեշԽաչքարՍասունցի ԴավիթՀայերենի այբուբենՊարույր ՍևակՍասնա ծռերՄոնթե ՄելքոնյանՍպասարկող:ՎերջինփոփոխություններըԳարեգին ՆժդեհՏոտոԳեյմինգԿարեն ԴեմիրճյանՎիլյամ ՍարոյանԱծական անունԴանիել ՎարուժանԱմերիկայի Միացյալ ՆահանգներՎարդան ՄամիկոնյանՄակբայԱվետիք Իսահակյան