Ալֆրեդ ֆոն Շլիֆեն
Ալֆրեդ ֆոն Շլիֆեն (գերմ.՝ Schlieffen, փետրվարի 28, 1833[1][2][3], Բեռլին, Գերմանական միություն[4] - հունվարի 4, 1913[1][2][3], Բեռլին, Գերմանական կայսրություն[4]), կոմս, գերմանական ռազմական տեսաբան, գեներալ-ֆելդմարշալ (1911 թ.)։ Որպես Գլխավոր շտաբի սպա մասնակցել է 1866 թվականի ավստրո-պրուսական և 1870-1871 թվականների ֆրանս-պրուսական պատերազմներին։ 1891-1905 թվականներին եղել է Գլխավոր շտաբի պետ։ Լինելով Մոլտկե Ավագի հետևորդ և գերմանական միլիտարիզմի գաղափարախոսներից՝ մշակել է մեկ կամ երկու թևերին վճռական հարվածի միջոցով հակառակորդին շրջապատելու և ոչնչացնելու տեսությունը։ Երկու ճակատով՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեմ պատերազմի պլանի հեղինակն էր, որը որոշ փոփոխություններով Գերմանիան իրագործել է Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թթ.) սկզբին, բայց անհաջողության է մատնվել։
Ալֆրեդ ֆոն Շլիֆեն գերմ.՝ Alfred von Schlieffen | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1833[1][2][3] |
Ծննդավայր | Բեռլին, Գերմանական միություն[4] |
Մահացել է | հունվարի 4, 1913[1][2][3] (79 տարեկան) |
Մահվան վայր | Բեռլին, Գերմանական կայսրություն[4] |
Գերեզման | Հաշմանդամների գերեզմանատուն |
Քաղաքացիություն | Պրուսիայի թագավորություն |
Կրթություն | HU Berlin |
Մասնագիտություն | սպա և քաղաքական գործիչ |
Ծնողներ | հայր՝ Magnus, Graf von Schlieffen?[5], մայր՝ Auguste von Schönberg?[5] |
Զբաղեցրած պաշտոններ | Պրուսիայի Կալվածատիրոջ տան անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Alfred von Schlieffen Վիքիպահեստում |
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ ֆոն Շլիֆեն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 522)։ |