Ամառային կայսերական պալատ

Ամառային կայսերական պալատ, Ցին դինաստիայի կայսրերի ամառային նստավայրը, որ գտնվում է Պեկինի ծայրամասում։ Ավելի քան 3000 շինություն ունեցող այգին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում։ Արևմուտքում մինչև 1860 թվականը եղել են Կայսերական ընդարձակ այգիները։


Քարտեզ
Քարտեզ
17 թռիչքանի կամուրջ
Կայսր Ցյանլունի մարմարյա նավը

«Մաքուր ծփանքի պարտեզի» ստեղծումը սկսվել է 1750 թվականին՝ Ցյանլուն կայսեր հրամանով և Կունմին արհեստական լճի կառուցմաբ (նախատիպը՝ Դյանչի)։ Լճի կառուցման ժամանակ փորված հողից կառուցվել է Երկարակեցության բլուրը, որի գագաթին են կառուցվել մի քանի բուդդայական տաճարներ։

Ափի երկայնքով ձգվում է Երկար միջանցքը, որը Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել է որպես «աշխարհի նկարներով զարդարված ամենաերկար միջանցք» (երկարւթյունը կազմում է 728 մետր)։ Պատերին կախված է մոտ 8000 նկար։ Շուրջը առյուծների և վիշապների բրոնզե արձաններ են, որոնք խորհրդանշում են կայսերական իշխանությունը։ Ափին վեր է խոյանում հանրահայատ Մարմարյա նավը[1], որտեղ սիրում էր ճաշել Ցի Սի կայսրուհին[2], որն Ամառային պալատի կառուցման համար ծախսել է Չինաստանի ռազմածովային նավատորմի կառուցման համար հավաքված գումարը[3]՝ 30 միլիոն արծաթ լյան (937,500 կգ

Այգին բազմիցս վերակառուցվել է, դրա ընդհանուր մակերեսը մոտ 290 հեկտար է։ Զբոսայգու հյուսիսային մասում գտնվող Վանշոուշան լեռը («Երկարակեցության լեռ») զբաղեցնում է այդ տարածքի մեկ քառորդ մասը, իսկ լեռան հարավում գտնվող Կունմինհու լիճը՝ երեք քառորդ մասը։

Այգու ճարտարապետական տեսքը

  • հիմնական մուտք - Դունգունմեն («Դարպաս դեպի արևելյան պալատներ»)
  • Ժենշոուդյան պալատ («Մարդասիրության և երկարակեցության պալատ»)
  • Դեհեյուան պալատ («Առաքինությունների և ներդաշնակության պալատ»)
  • Լեշոութան տաղավար («Ուրախության և երկարակեցության սրահ»)
  • Յույլանթան տաղավար («Խոլորձների տաղավար»)
  • Չանլան պատկերասրահ (նկարներով զարդարված ամենաերկար միջանցքն աշխարհում)
  • Պայյունդյան պալատ («Երկնքի բարձունքների պալատ»)
  • Դեհոյդյան տաճար («Առաքինության պայծառության տաճար»)
  • Ֆոսյանգե տաճար («Բուդդայի պատվին վառվող անուշահոտությունների պայատ»)
  • Չիհոյհայ տաճար («Իմաստության և բանականության ծով»)
  • Բաոյունգեի տաղավար («Թանկարժեք ամպի պալատը»)
  • Ցինյանֆան քարե նավ (Մարմարե նավ)
  • Շիցիկունցյաո («Կամուրջ՝ 17 թռիչքներով»)
  • Լունվանմյաո տաղավար («Վիշապների թագավորի տաճար»)
  • Հանսյութան տաղավար («Համեստության սրահ»)
  • Յույդայցյաո կամուրջ («Նեֆերտե գոտի»)

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամառային կայսերական պալատ» հոդվածին։