Համաշխարհային ժառանգություն

Համաշխարհային ժառանգություն (անգլ.՝ World Heritage, ֆր.՝ Patrimoine Mondial), բնական և մարդու ձեռքերով ստեղծած մշակութային արժեքներն են, որոնք պաշտպանվում և ժողովրդականացվում են իրենց յուրահատուկ պատմական կամ էկոլոգիական նշանակության համար։

«Համաշխարհային ժառանգություն» նախագծի խորհրդանշանը
Թիվ #86: Գիզայի բուրգերը (Եգիպտոս)
ԷջմիածինՄայր Աթոռ Սուրբ Էջմիածինը(Հայաստան)
Թիվ #174: Ֆլորենցիայի պատմական կենտրոնը (Իտալիա)
Թիվ #307: Ազատության արձան (ԱՄՆ)
Թիվ #483: Չիչեն Իցան Յուկատանում (Մեքսիկա)
Թիվ #540: Սանկտ-Պետերբուրգի պատմական կենտրոնը (Ռուսաստան)
Թիվ #592: Բորոբուդուրը Կենտրոնական Ճավայում (Ինդոնեզիա)

Կազմակերպություն

1972 թվականին ՄԱԿԳՄԿ-ը (ՅՈՒՆԵՍԿՕ) ընդունել է «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիան» (ուժի մեջ է մտել 1975 թվական)։ ԽՍՀՄ-ը վավերացրել է կոնվենցիան 1988 թվականի մարտի 9-ին։ Մինչև 2009 թվականի ապրիլին կոնվենցիան վավերացրել են 186 երկրներ։

Չափանիշներ

Համաշխարհային ժառանգության ցանկի ամենակարևոր նպատակն է պահպանել և հայտնի դարձնել յուրահատուկ օբյեկտները, և անկողմնակալության համար կազմված են եղել գնահատության չափանիշները։

Սկզբում (1978 թվականից) եղել են միայն մշակութային ժառանգության օբյեկտների չափանիշներ, և այդ ցանկը ուներ վեց կետ։ Իսկ հետո, մայրցամաքների, այդպես ասած, հավասարակշռությունը պահպանելու համար բոլոր չափանիշները միացրել են և այսօր Համաշխարհային ժառանգության օբյեկտը պիտի ունենա գոնե մեկ չափանիշ թվարկածից[1].

Մշակութային չափանիշներ

  • I. Օբյեկտը մարդկային ստեղծագործական գլուխգործոց է։
  • II. Օբյեկտը վկայում է մարդկային արժեքների տվյալ ժամանակահատվածում կամ որոշ մշակութային բնագավառում, ճարտարապետությունում կամ տեխնոլոգիայում, մոնումենտալ արվեստում, քաղաքների պլանավորման կամ լանդշաֆտների ստեղծման փոխադարձ ազդեցության մասին։
  • III. Օբյեկտը ունիկալ է կամ առնվազն բացառիկ՝ մշակութային ավանդույթի կամ քաղաքակրթության համար, որը գոյություն ունի մինչ այսօր կամ արդեն անհետացել է։
  • IV. Օբյեկտը կոնստուկցիայի, ճարտարապետական կամ տեխնոլոգիական անսամբլի, կամ լանդշաֆտի ակնառու օրինակ է, որը ներկայացնում է մարդկային պատմության զգալի մաս։
  • V. Օբյկետը մարդկային ավանդական կառուցման ակնառու օրինակ է, հողի և ծովի ավանդական օգտագործումով, ելնելով մշակույթի (կամ մշակույթների) կամ շրջապատող միջավայրի հետ մարդկային փոխհարաբերությունների օրինակ, հատկապես եթե բնությունը դարձել է խոցելի անշրջելի փոփոխությունների ուժեղ ազդեցության պատճառով։
  • VI. Օբյեկտը ուղղակիորեն կամ մասամբ կապված է իրադարձությունների կամ գոյություն ունեցող ավանդույթների, գաղափարների, համոզմունքների, գեղարվեստական և գրական հետ, և ունի համամարդկային նշանակություն։ (Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոմիտեի կարծիքի, այդ չափանիշը նախընտրելի է օգտագործել կամ ևս մեկ չափանիշի, կամ չափանիշների հետ։)

Բնածին չափանիշներ

  • VII. Օբյեկտը մի բնական ֆենոմեն է կամ էսթետիկ նշանակության և բացառիկ բնական գեղեցկության տարածություն։
  • VIII. Օբյեկտը Երկրի պատմության գլխավոր փուլերի նշանավոր օրինակ է, այդ թվում նաև անցյալի հուշարձան, ռելիեֆի զարգացման մեջ կատարվող երկրաբանական պրոցեսների խորհրդանիշ կամ գեոմորֆիկական կամ ֆիզիոգրաֆիկական յուրահատկությունների խորհրդանիշ։
  • IX. Օբյկետը երկրայինների, քաղցրահամների, ափայինների ու ծովային էկոսիստեմների և բուսական ու կենդանական համայնքների էվոլյուցիայում էկոլոգիական և կենսաբանական կատարվող պրոցեսների բացառիկ նմուշ է։
  • X. Օբյեկտը ներառում է կարևորագույն կամ նշանավոր բնական միջավայր, դրա մեջ կենսաբանական բազմազանության, այդ թվում գիտության և պաշտպանման տեսակետից բացառիկ համաշխարհային արժեքների պահպանման համար։

Հետևյալ աղյուսակը բովանդակում է Համաաշխարհային ժառանգության օբյեկտները աշխարհագրական դասակարգման առումով[2]՝

ՇրջանԲնականՄշակութայինԽառըԸնդհանուր
Աֆրիկա3342378
Արաբական նահանգներ460165
Ասիա-Խաղաղօվկիանոսային481299186[3]
Եվրոպա, ԱՄՆ, և Կանադա563759440
Լատինական Ամերիկա և Կարիբներ35833121
Ընդհանուր17668925890

Տես նաև

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ