Ամիլազներ

Ամիլազներ, դիաստազ, օսլան և գլիկոգենը հիդրոլիտիկ եղանակով ճեղքող ֆերմենտներ։ Գիտությանը հայտնի առաջին ֆերմենտն է. հայտնաբերել է ռուս գիտնական Կ. Մ. Կիրխգոֆը (1814)։ Կան α-, β և γ-։ Մեծ քանակությամբ ամիլազները պարունակում են կենդանիների, մարդու ենթաստամոքսահյութը, քիթը, բույսերի ծլող սերմերը։

Նշանակություն

Մեծ է ամիլազների դերը մարսողության ընթացքում։ Մարդու և կենդանիների ստամոքս-աղիքային համակարգում օսլան ամիլազների ու մսւլթազի ներգործությամբ տրոհվելով վերածվում է խաղողաշաքարի և ներծծվում։ Բուսական օրգանիզմներում ամիլազները պահեստային օսլան վերածում են մալթոզի, որն օգտագործվում է նյութափոխանակության պրոցեսում։

Սպիրտային արդյունաբերության և հացաթխման մեջ խմորման ենթակա օսլայի շաքարացման համար կիրառվում է Օամիլազը, իսկ օսլայից խաղողաշաքար ստանալիս՝ 7-ամիլազի պատրաստուկները։ Որոշ ամիլազներ ստացվել են նաև բյուրեղային վիճակում։

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիլազներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 318