Անատոլի Բիշովեց

Անատոլի Ֆյոդորի Բիշովեց (ռուս.՝ Анатолий Фёдорович Бышовец, ուկրաիներեն՝ Анато́лій Фе́дорович Бишове́ць. [Ն 1]. ապրիլի 23, 1946(1946-04-23)[1][2], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ֆուտբոլիստ, հարձակվող, հետագայում՝ խորհրդային և ռուսաստանյան մարզիչ։ ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1991)։ ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1989)։ Կիևի «Դինամո» թիմի կազմում հանդես գալու տասը տարիների ընթացքում չորս անգամ դարձել է ԽՍՀՄ չեմպիոն (1966-1968 թթ. և 1971 թ.), մեկ անգամ՝ ԽՍՀՄ գավաթի խաղարկության հաղթող (1966 թ.): Վեց անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում։

Անատոլի Բիշովեց
ռուս.՝ Анатолий Бышовец
Քաղաքացիությունը ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվապրիլի 23, 1946(1946-04-23)[1][2] (78 տարեկան)
ԾննդավայրԿիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ176 սանտիմետր
Դիրքհարձակվող

Տարբեր ժամանակներում եղել է ԽՍՀՄ պատանեկան, օլիմպիական և հիմնական հավաքականների մարզիչ։ 1988 թվականին ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը նրա ղեկավարությամբ դարձել է Սեուլում անցկացված ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն՝ եզրափակիչ խաղում հաղթելով Բրազիլիայի հավաքականին։ Հետագայում որպես գլխավոր մարզիչ պաշտոնավարել է Մոսկվայի «Դինամո» ու «Լոկոմոտիվ», Սանկտ Պետերբուրգի «Զենիթ», Տոմսկի «Տոմ», Դոնեցկի «Շախտյոր», պորտուգալական «Մարիտիմու», կիպրոսյան ԱԵԼ Լիմասոլ ակումբներում, Կորեայի Հանրապետության ազգային և օլիմպիական հավաքականներում[4]։ 1998 թվականին որոշ ժամանակ մարզել է Ռուսատանի ազգային հավաքականը, սակայն վեց անընդմեջ պարտությունից հետո հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից։ 2017 թվականից ընդգրկված է Ռուսաստանի ֆոըտբոլային միության տեխնիկական կոմիտեում։

Նվաճումներ

Որպես ֆուտբոլիստ

Դինամո (Կիև)

  • ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն (4). 1966, 1967, 1968, 1971[5]
  • ԽՍՀՄ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության փոխչեմպիոն. 1969, 1972
  • ԽՍՀՄ գավաթակիր. 1966[5]

Անհատական ձեռքբերումներ

  • Ընդգրկվել է ԽՍՀՄ լավագույն 33 ֆուտբոլիստների ցանկում. 1966 թ. (№ 1), 1967 թ. (№ 2), 1968 թ. (№ 3), 1969 թ. (№ 1), 1970 թ. (№ 3), 1971 թ. (№ 1)
  • Առաջադրվել է ԽՍՀՄ-ի «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակի - 1967 թ. (գրավել է 3-րդ տեղը՝ վաստակելով 31 միավոր)[6]
  • Առաջադրվել է «France Football» ամսագրի «Ոսկե գնդակ» մրցանակի - 1967 թ. (5 միավորով գրավել է 15-րդ տեղը)[7]
  • Աշխարհի առաջնությունում ԽՍՀՄ հավաքականի լավագույն ռմբարկու - 1970 թ. (4 գոլ)

Որպես մարզիչ

ԽՍՀՄ հավաքական

ԽՍՀՄ հավաքական (մինչև 16 տարեկանների)

  • Եվրոպայի պատանեկան առաջնության փոխչեմպիոն - 1984 թ.

Դինամո (Մոսկվա)

  • ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնության բրոնզե մեդալ - 1990 թ.

Շախտյոր (Դոնեցկ)

  • Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալ - 1998/99 մրցաշրջան[4]

Լոկոմոտիվ (Մոսկվա)

  • Ռուսաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության հաղթող - 2006/07 մրցաշրջան

Պարգևներ

Ծանոթագրություններ

Գրականություն

  • Бышовец А. Ф. Не упасть за финишем. — СПб.: Астрель-СПб, 2009. — 224 с.
  • Михайлов М. Войти самим собой… // Футбол-Хоккей. — 1969. Архивировано из первоисточника 4 Մարտի 2012.
  • Рабинер И. Я. Наша футбольная Russia. — М.: Олма медиа групп, 2008. — 480 с. — ISBN 978-5-373-02216-3
  • Орлов Г. С. Зенит: Новейшая история 2.0. — М.: АСТ, 2017.
  • Хохлюк В. Н. Голеадоры. — Луганск: Максим, 2012. — С. 14. — 148 с. — 5000 экз. — ISBN 978-966-15-8934-5

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անատոլի Բիշովեց» հոդվածին։


Քաղվածելու սխալ՝ <ref> tags exist for a group named "Ն", but no corresponding <references group="Ն"/> tag was found