Անգիլիա

Անգիլիա (անգլերեն՝ Anguilla) կղզի Կարիբյան ծովի արևելյան մասում, Մեծ Բրիտանիայի ինքնավար անդրծովյան տարածք[2]։ Ընկած է Պուերտո Ռիկոյից ու Վիրջինյան կղզիներից դեպի արևելք և Սեյնթ Մարտինից հյուսիս[3]։ Մայրաքաղաքը Վալլին է[4]։

Անգիլիա
ՏեսակԲրիտանական անդրծովյան տարածքներ
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Միացյալ Թագավորություն
ՎարչատարածքԲրիտանական անդրծովյան տարածքներ
Մակերես91 ± 1 կմ²
Մասն էLeeward Islands?, Փոքր Անտիլյան կղզիներ, Կարիբյան ավազան[1] և Հողմակողմ կղզիներ
Աշխարհագրական տեղադրությունԿարիբյան ավազան
Քարտեզ
Քարտեզ

Անգիլիա անվանումը կրող գլխավոր կղզու և մերձակա մի քանի կղզյակների ընդհանուր տարածքը 91 քառակուսի կիլոմետր է[5]; 2018 թվականի հուլիսի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է մոտավորապես 17.400[4]:

Անգիլիա անվանումը, իտալերենից թարգմանած, նշանակում է օձաձուկ anguilla(այդպես են կոչել՝ կղզու ձևը, ընդհանուր տեսքը նկատի առնելով։ Այդ նույն նկատառումով հաճախ կոչում են նաև Snake Island, այսինքն՝ Օձակղզի)[6][4][6][7][8]։ Որոշ ուսումնասիրողներ կարծիք են հայտնել, որ կղզին Անգիլա է անվանակոչել Քրիստափոր Կոլումբոսը[9]։

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անգիլիա» հոդվածին։