Փոքր Անտիլյան կղզիներ

Փոքր Անտիլյան կղզիներ (անգլ.՝ Lesser Antilles, ֆր.՝ petites Antilles, իսպ.՝ Antillas Menores, հոլ.՝ Kleine Antillen), համեմատաբար ոչ շատ մեծ կղզիների շղթա Կարիբյան ծովում, որը գոյացնում է Անտիլյան կղզիներ կղզեխմբի հարավային և հարավարևելյան մասը, Մեծ Անտիլյան և Բահամյան կղզիների հետ միասին կազմում են տարաշրջան, որը պատմության մեջ մտել է Վեստ Ինդիա անունով։ Հայտնի են նաև «Կարիբյան կղզիներ» անունով[1]։ Ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 14 հազար կմ²[2].

Փոքր Անտիլյան կղզիներ
անգլ.՝ Lesser Antilles

'
Կոորդինատներ
ԵրկիրԱնտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո, Ֆրանսիա, Նիդերլանդներ
Ամենամեծ կղզինՏրինիդադ (կղզի)
Ընդհանուր մակերեսը13012 կմ2
Ամենաբարձր կետը1467 մ
ՋրատարածությունԱտլանտյան օվկիանոս
Բնակչություն (2009)3735636 մարդ
Բնակչության խտությունը274.9 մարդ/կմ2

Աշխարհագրություն

Փոքր Անտիլյան կղզիներն իրենցից ներկայացնում են ոչ խոշոր կղզիների երկար շղթա հս.լ. 10 և 19°-ի միջև։ Կղզիները գոյացնում են կղզային աղեղ, որը սկսվում է Արուբա կղզուց և ձգվում է մինչև Տրինիդադ կղզին, այնուհետև թեքվում դեպի հյուսիս և հյուսիս-արևելք և հարում Պուերտո Ռիկոյի արևելյան անկյանը։ Նրանցից յոթի վրա գտնվում են ուժեղ հրաբուխներ։ Ընդհանուր առմամբ կղզիները լեռնաշղթայի տպավորություն են թողնում, որոնք բաժանված են Ատլանտյան օվկիանոսի և Կարիբյան ծովի կողմից։

Աշխարհագրորեն Փոքր Անտիլյան կղզիներն բաժանվում են Հողմակողմ կղզիների և Հողմատակ կղզիների (երբեմն առանձնացնում են նաև Վիրջինյան կղզիներ)։ Անգլիացիները և ֆրանսիացիները կղզիների հարավային, ինչպես նաև արևելյան ճյուղը Տոբագոյից մինչև Դոմինիկան անվանում են Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Windward Islands, ֆր.՝ Iles-du-vent), իսկ Դոմինիկայից մինչև Պուերտո Ռիկո ընկած կղզիները` Հողմակողմ կղզիներ (անգլ.՝ Leeward Islands, ֆր.՝ Iles sous le vent): Իսպանացիները Հողմակողմ կղզիներ (իսպ.՝ Islas-barlo-vento) անվանում են բոլոր Փոքր Անտիլյան կղզիները Պուերտո Ռիկոյից մինչև Տոբագո, իսկ Հողմահակառակ կղզիներ (իսպ.՝ Islas-soto-vento) նրանք, իսկ այնուհետև նաև որոշ աշխարհագրագետներ անվանել են այն կղզիները, որոնք սփռված են Հարավային Ամերիկայի հյուսիսային ափի երկայնքով, Տրինիդադից արևմուտք մինչև Արուբան։

Ամենաբարձր կետը Սուֆրիեր հրաբուխն է (1467 մ), իսկ ամենացածր կետը` ծովի մակարդակը։

Կլիմա

Կլիման արևադարձային է, պասսատներային, շոգ, խոնավ։ Տեղումների տարեկան քանակը` 1200—2000 մմ, հողմակողմ լանջերին հորդառատ անձրևներն ավելի հաճախ են և ուժեղ` մինչև 5000 մմ, հողմահակառակ լանջերին` 700-800 մմ։ Հողերը շատ բերրի են։ Բնական բուսականությունը մարդու գործունեության արդյունքում իր տեղը զիջել է գյուղատնտեսական մշակաբույսերին և պահպանվել է միայն տեղ-տեղ` սավաննաներում, մշտադալար արևադարձային անտառներում, թփուտներում, լեռների լանջերին, որտեղ գյուղատնտեսական աշխատանքներ չեն իրականացվում, պահպանվել են խիտ մշտադալար անտառները[3]։

Ծովային քամին մեղմացնում է շոգ և խոնավ կլիման, հատկապես լեռներում։ Օրերի մեծ մասը արևոտ է։ Ապրիլին և մայիսին մոտ կեսօրին գրեթե ամեն օր անձրևներ են տեղում, հաճախ ուժեղ քամիներով, որոնք կարող են տևել մոտ մեկ ժամ։ Հաջորդ անձրևային սեզոնը լինում է օգոստոս-հոկտեմբեր ամիսներին, ընդ որում շոգը չի իջնում և հասնում է 45°С-ի։ Ծովն այստեղ շատ մաքուր է։ Մակընթացությունը և տեղատվությունը հազիվ են նկատվում։ Գրեթե բոլոր կղզիները տուժում են երկրաշարժերից և փոթորիկներից։

Պատմություն

Առաջին անգամ այդ կղզիների անվանումը` Անտիլիա (Antilles) հանդիպում է 1493 թվականին Պետրոս Մարտիր դ'Անգիերի մոտ։ Ավելի ուշ ի հայտ է եկել տարբերությունը Մեծ և Փոքր Անտիլյան կղզիների միջև[4]։

Կղզիների ցանկ

Փոքր Անտիլյան կղզեխմբի մի մասում գտնվում է ութ անկախ պետություն` Անտիգուա և Բարբուդա, Բարբադոս, Գրենադա, Դոմինիկա, Սենտ Վինսենթ և Գրենադիններ, Սենթ Քիթս և Նևիս, Սենտ Լյուսիա, Տրինիդադ և Տոբագո։ Կղզիների մյուս մասը պատմականորեն բաշխվել է որպես կախյալ տարածքներ Վենեսուելայի, Մեծ Բրիտանիայի, Նիդերլանդների, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև։

Աղյուսակում ներկայացված են Փոքր Անտիլյան կղզիների բնակեցված ամենախոշոր կղզիները` իրենց պատկանելությամբ.

ԿղզիՄակերես,
կմ²
Բնակչություն,
մարդ
Բնակչության խտություն,
մարդ/կմ²
Պետություն
Անգիլիա96,014 436150,38Մեծ Բրիտանիա
Անեգադա38,02005,26Մեծ Բրիտանիա
Անտիգուա281,067 000238,43Անտիգուա և Բարբուդա
Արուբա180,0106 050589,17Նիդերլանդներ
Բարբադոս430,0284 589661,83Բարբադոս
Բարբուդա161,01 5009,32Անտիգուա և Բարբուդա
Բաս Տեր848,0186 000219,34Ֆրանսիա
Բեկիա18,05 000277,78Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Բոնեյրե288,013 38946,49Նիդերլանդներ
Կանուան13,02 000153,85Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Վիրջին Գորդա21,01 10052,38Մեծ Բրիտանիա
Գրանդ Տեր589,0197 000334,47Ֆրանսիա
Դոմինիկա746,072 51497,20Դոմինիկա
Գրենադա310,080 000258,06Գրենադա
Յոստ վան Դեյկ8,026032,5Մեծ Բրիտանիա
Կարիակու34,06 000176,47Գրենադա
Կոչե61,08 242135,11Վենեսուելա
Կյուրասաո444,0142 180320,23Նիդերլանդներ
Լա Դեզիրադ21,11 59175,40Ֆրանսիա
Մարգարիտա956,8436 900456,63Վենեսուելա
Մարի Գալանտ158,013 47085,25Ֆրանսիա
Մարտինիկա1128,0397 730352,60Ֆրանսիա
Մերո (Մեյրո)4,030075,00Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Մոնտսերատ102,06 40962,83Մեծ Բրիտանիա
Մյուստիկ5,750087,72Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Նևիս93,011 500123,66Սենթ Քիթս և Նևիս
Օրչիլա40,01002,5Վենեսուելա
Փոքր Մարտինիկա2,4900375,00Գրենադա
Սաբա13,01 737133,62Նիդերլանդներ
Սանտա Կրուս213,053 234249,92ԱՄՆ
Սուրբ Բարդուղիմեոս21,08 255393,10Ֆրանսիա
Սենթ Վինսենթ346,0117 000338,15Սենտ Վինսենթ և Գրենադիններ
Սեյնթ Ջոն50,84 19782,62ԱՄՆ
Սենթ Քիթս169,039 000230,77Սենթ Քիթս և Նևիս
Սենտ Լյուսիա619,2172 884279,21Սենտ Լյուսիա
Սեն Մարտեն91,968 382744,09Նիդերլանդներ/Ֆրանսիա
Սենտ Թոմաս80,951 181632,65ԱՄՆ
Սինտ Էվստատիուս21,02 886137,43Նիդերլանդներ
Տոբագո300,054 084180,28Տրինիդադ և Տոբագո
Տորտոլա55,714 000251,35Մեծ Բրիտանիա
Տրինիդադ4821,01 250 000259,28Տրինիդադ և Տոբագո
Յունիոն8,05 000625,00Սենտ Վինսենթ և Գրենադիններ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

  • Rogonzinski, Jan. A Brief History of the Caribbean. New York: Facts on File, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Փոքր Անտիլյան կղզիներ» հոդվածին։