Անդրեաս Բրեմե

գերմանացի ֆուտբոլիստ

Անդրեաս Բրեմե (գերմ.՝ Andreas Brehme, նոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1][2], Համբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն - փետրվարի 20, 2024(2024-02-20)[3][4], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան, կիսապաշտպան։ 1990 թվականի առաջնության եզրափակչի հաղթական գոլի հեղինակ։ Խաղացողի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։

Անդրեաս Բրեմե
գերմ.՝ Andreas Brehme
Քաղաքացիությունը Գերմանիա
Ծննդյան ամսաթիվնոյեմբերի 9, 1960(1960-11-09)[1][2]
ԾննդավայրՀամբուրգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
Մահվան ամսաթիվփետրվարի 20, 2024(2024-02-20)[3][4] (63 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանիա
Հասակ176 սանտիմետր
Քաշ75 կիլոգրամ
Դիրքպաշտպան
Պատանեկան կարիերա
1965-1978Գերմանիա Բարմբեկ Ուլենխորստ
Մասնագիտական կարիերա*
ՏարիԱկումբԽաղ(Գոլ)
1978-1980Գերմանիա Բարմբեկ Ուլենխորստ66 (10)
1980-1981Գերմանիա Սաարբրյուկկեն36 (3)
1981-1986Գերմանիա Կայզերսլաուտերն154 (34)
1986-1988Գերմանիա Բավարիա59 (7)
1988-1992Իտալիա Ինտերնացիոնալ116 (11)
1992-1993Իսպանիա Ռեալ Սարագոսա24 (1)
1993-1998Գերմանիա Կայզերսլաուտերն120 (9)
Ազգային հավաքական
1980-1981Գերմանիա Գերմանիա (երիտ.)3 (0)
1981-1984Գերմանիա Գերմանիա (օլիմպ.)10 (2)
1984-1994Գերմանիա Գերմանիա86 (8)
Մարզչական կարիերա
2000-2002Գերմանիա Կայզերսլաուտերն
2004-2005Գերմանիա Ունտերհախինգ
2005-2006Գերմանիա Շտուտգարտօգն.
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խաղացողի կարիերան

Բրեմեն ծնվել է Համբուրգում և իր կարիերան սկսել է տեղական «Բարմբեկ Ուլենհորստ» ֆուտբոլային ակումբում։

1981 թվականի մինչև 1986 թվականը նա խաղացել է «Կայզերսլաուտերն» ֆուտբոլային ակումբում, այդ ակումբի կազմում էլ Բրեմենը 1998 թվականի ավարտել է իր կարիերան։ 1986-ից 1988 թվականներին նա խաղացել է «Բավարիա» ակումբում,1987 թվականի խաղացել է Բունդեսլիգայում և հասել է Եվրոպայի չեմպիոնների Գավաթի եզրափակիչ։ Դրանից հետո նա միացել է «Ինտերնացիոնալ» ֆուտբոլային ակումբին, այդտեղ խաղացել է 1988-ից 1922 թվականներին, իսկ 1989 թվականին խաղացել է Սերիա Ա-ում, իսկ 1991 թվականին խաղացել է ՈւԵՖԱ-ի Գավաթում։ Գերմանիա վերադառնալուց առաջ Բրեմենը «Ռեալ Սարագոսի» կազմում խաղացել է 1992/93 Լա Լիգայում։ Վերադառնալով «Կայզերսլաուտերն», 1996 թվականի նա խաղացել է Գերմանիայի գավաթում, սակայն թիմը անցել է ավելի ցածր դիվիզիոն։ Բրեմեն մնացել է ակումբում և զգալի ներդրում ունեցել թիմի էլիտա վերադառնալու և հաջորդ տարի Բունդեսլիգայում հաղթելու գործում։

Գերմանիայի հավաքականի կազմում Բրեմեն մասնակցել է 1986 թվականի աշխարհի առաջնությանը։ Կիսաեզրափակչում Բրեմենը տուգանայինից գոլ է խփել Ֆրանսիայի դարպասի վրա։ Նրա միակ թիմը խաղացել է Արգենտինայի եզրափակչում։ 1990 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի ժամանակ Բրեմենը նորից տուգանայինից գոլ է խփել Անգլիայի դարպասը։ Գերմանիայի եզրափակչում ռևանշ է վերցրել Արգենտինայից, Բրեմենը խփել է միակ գոլը 11 մետրանոցի ժամանակ։ Հավաքականի միակ 11 մետրանոցը, իրականացրել է Բրեմենը 1985 թվականի հունիսի 12-ին Անգլիայի դեմ ընկերական խաղում։ Պիտեր Շիլտոնը հետ է մղել նրա հարվածը[5]։ Դրանից հետո Բրեմենը 11 մետրանոցների շարքում իրականացրել է իր 11 մետրանոցը, 1990 թվականի աշխարհի առաջնության Անգլիայի դեմ խաղում։ Հաջորդ 86 խաղերը[6] հավաքականի կազմում Բրեմենը խաղացել է 1994 թվականի աշխարհի առաջնությունում, որտեղ Գերմանիան հասել է քառորդեզրափակիչ։

Մարզչական տարիներ

«Կայզերսլաուտերնի» 1998 թվականի առաջնության հաղթանակից հետոу, Բրեմենը ավարտել է իր ֆուտբոլիստի կարիերան, Բունդեսլիգայում խաղալով 301 խաղ[7], և որոշել է դառնալ մարզիչ։ Նա գլխավորել է «Կայզերսլաուտերն» ակումբը 2000 թվականից մինչև 2002 թվականը, նրան ազատել են աշխատանքից, որովհետև թիմը իջել է ստորին դիվիզիոն։ Դրանից հետո նա գլխավորել է Երկրորդ Բունդեսլիգայի «Ունտերխախինգ» ֆուտբոլային ակումբը, ազատվել է աշխատանքից 2005 թվականի ապրիլին, ստորի դիվիզիոն տեղափոխվելու վտանգի պատճառով։ Դրանից հետո դարձել է «Շտուտգարտ» ակումբի մարզիչ՝ Ջովանի Տրապատոնի օգնական, սակայն երկուսն էլ հեռացվել են աշխատանքից ակումբում մի քանի ամիս անցկացնելուց հետո։

Ձեռքբերումներ

«Կայզերսլաուտերն»

  • Գերմանիայի չեմպիոն - 1997/98
  • Գերմանիայի Գավաթի դափնեկիր - 1995/96

«Բավարիա»

  • Գերմանիայի չեմպիոն - 1986/87
  • ՈւԵՖԱ լիգայի առաջնության եզրափակչի մասնակից - 1986/87
  • Գերմանիայի Սուպերգավաթ - 1987

«Ինտերնացիոնալ»

  • Իտալիայի չեմպիոն - 1988/89
  • Իտալիայի Սուպերգավաթի դափնեկիր - 1989
  • ՈՒԵՖԱ Գավաթի դափնեկիր - 1990/91

«Ռեալ Սարագոսա»

  • Իսպանիայի գավաթի եզրափակչի մասնակից - 1992/93

Գերմանիայի հավաքական

  • Աշխարհի առաջնություն - 1986 (եզրափակչի մասնակից), 1990
  • Եվրոպայի առաջնություն - 1998 (3-րդ հորիզոնական), 1992 (եզրափակչի մասնակից)

Անձնական ձեռքբերումներ

  • France football վարկածով «Բրոնզե գնդակի» դափնեկիր - 1990
  • Guerin Sportivo վարկածով Իտալիայի տարվա ֆուտբոլիստ - 1989
  • ՈՒԵՖԱ-ի վարկածով ընդգրկվել է խորհրդանշանակի հավաքականի կազմում Եվրոպայի առաջնությունում (2) - 1984, 1992
  • Ընդգրկվել է խորհրդանշական հավաքականում աշախարհի առաջնությունում - 1990

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ


Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեաս Բրեմե» հոդվածին։