Անեքսիա

Անեքսիա (ծագում է լատին․՝ ad nectere - միացնել բառից, լատին․՝ annexio, լատին․՝ annexus – «միացված» բառից[1]), մի պետության կողմից մյուս պետության ամբողջ տարածքի (կամ դրա մի մասի) բռնի[2] միավորում կամ զավթում միակողմանի կարգով[2]։ Ժամանակակից միջազգային իրավունքում անեքսիան համարվում է ագրեսիայի տարատեսակ[3] և ներկայում ենթակա է միջազգային-իրավական պատասխանատվության[4]։

Անեքսիա է կոչվում նաև որևէ ժողովրդի բռնի պահելը օտար պետության սահմաններում[5]։

Անեքսիան չի նույնանում օկուպացիայի հետ, որն ինքնին չի ենթադրում տարածքի իրավաբանական պատկանելության փոփոխություն[6], օրինակ՝ Բոսնիա և Հերցեգովինան, որ գտնվում էր Ավստրո-Հունգարիայի օկուպացիայի տակ 1878 թվականից, նրա կողմից անեքսիայի է ենթարկվել միայն 1908 թվականին, իսկ մինչ այդ համարվել է Օսմանյան կայսրության տարածք։ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը հռչակվել է 1983 թվականին՝ 1974 թվականին թուրքական զորքերի ներխուժումից հետո, ճանաչվել է միայն Թուրքիայի կողմից, սակայն չի ներառվել նրա կազմում[7]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անեքսիա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 403