Անինա
Անինա (ռումիներեն՝ Anina, գերմ.՝ Steierdorf-Anina, հունգ.՝ Stájerlakanina), քաղաք Ռումինիայի հարավ-արևմուտքում, Ռումինիայի Բանատ պատմական շրջանի Կարաշ-Սեվերին վարչական բաժանման միավորում։ Բնակչությունը՝ մոտ 9 167 բնակիչ (2002 թվականի մարդահամարի տվյալներով)[2]։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Անինա | |||
| |||
Երկիր | Ռումինիա | ||
Մակերես | 145,53 կմ² | ||
ԲԾՄ | 556±1 մետր | ||
Բնակչություն | ▼5521 մարդ (դեկտեմբերի 1, 2021)[1] | ||
Ժամային գոտի | UTC+2 և UTC+3 | ||
Փոստային դասիչ | 325100 | ||
Պաշտոնական կայք | anina.ro | ||
Արդյունաբերություն
Քարածխի արդյունահանման կենտրոն է, որը հետագայում օգտագործվում է Ռեշիցայի կոքսոքիմիական և մետալուրգիական ձեռնարկություններում։ Քաղաքում կա մետաղամշակման և փայտասղոցման գործարաններ։
Բնակչություն
Պոպուլացիան ըստ մարդահամարի տվյալների։
Հնագիտություն
Քաղաքի մերձակայքում գտնվում է Պեշտերա-կու-Օասեն (բառացիորեն՝ «Ոսկորներով քարանձավ»), որտեղ 2002 թվականին հայտնաբերվել են արական սեռի մարդու մնացորդներ, որն ապրել է շուրջ 40 հազար տարի առաջ։ Այն գիտական միջավայրում և ԶԼՄ-ներում ստացել է «Անինայից Իո»-ն մականունը (ռումիներեն՝ Ion din Anina): Այս մնացորդները հանդիսանում են կրոմանյոնյան մարդու մնացորդներ, որոնք հայտնաբերվել են Եվրոպայում։
Տեսարժան վայրեր
1863 թվականի դեկտեմբերի 15-ին գործարկվել Է Ռումինիայի տարածքում առաջին լեռնային երկաթուղին, որը կապում է Անինա և Օրավիցա բնակավայրերը, և նախատեսված է Դունայի նավահանգիստներ ածուխի տեղափոխման համար։ Այն այսօր օգտագործվում է զբոսաշրջային նպատակներով, նրանց համար, ովքեր ցանկանում են տեսնել Կանադայի լեռների գեղատեսիլ լանդշաֆտները, և այցելությունը կազմակերպել երկարածիգ թունելի միջով։
Ծանոթագրություններ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անինա» հոդվածին։ |