Դեկտեմբերի 1

թվական
1


Դեկտեմբերի 1, տարվա 335-րդ (նահանջ տարիներին՝ 336-րդ) օրն է։

Դեպքեր

  • 1824 - Թիֆլիսում բացվեց Ներսիսյան դպրոցը (շարունակեց գործել մինչև 1924 թ.)
  • 1827՝ Սուլթան Մահմուդ II-ը շուրջ 12 հազար հայ կաթոլիկներ է արտաքսում Կ. Պոլսից, որոնցից 4 հազարը ցրտից մահանում են ճանապարհին, իսկ մնացածները անցնում Փոքր Ասիայի գավառները
  • 1827 - Շուշիի հայկական տպարանի հիմնադրումը
  • 1876՝ Թուրքական կառավարության ցուցումներով հրդեհվեց Վանի շուկան, զգալի նյութական վնաս հասցվեց տեղի բնակչությանը
  • 1894՝ Հրատարակվեց Հայ բանվոր հեղափոխականների ասոցիացիայի նոր օրգան «Կռիվ» թերթ
  • 1907 - Թիֆլիսում լույս է տեսնում «Անկախ մամուլի» առաջին համարը։
  • 1914 - Սարիղամիշի օպերացիան, Էնվեր փաշայի բանակի ջախջախումը
  • 1915 - Միացյալ Նահանգների նախագահ Թեոդոր Ռուզվելտը հաղորդում է. «Թուրքերը հայերի նկատմամբ կատարել են գագաթնակետին հասնող բռնություններ։ Հայերի տառապանքն այնքան անգութ է և սարսափելի, որ դժվար է որևէ կերպ անվանել այն։ Դրանք նման են այնպիսի անգթությունների, որոնք պատճառել են նվաճող ազգերի հետևորդները, ինչպես Աթթիլայի և Չինգիզ Խանի։ Դա զարհուրելի է, որ այսպիսի բաներ կարող են կատարվել և մեր երկիրը, այնուամենայնիվ, կարող է չեզոք մնալ»
  • 1917՝ Խորհրդային Ռուսաստանի ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատին կից Մոսկվայում ստեղծվում է հայկական գործերի կոմիսարիատ, որի կոմիսար է նշանակվում ականավոր պետական գործիչ Վառլամ Ավանեսովը, իսկ տեղակալ՝ բանաստեղծ Վահան Տերյանը
  • 1920 - Ադրբեջանի հեղափոխական խորհուրդը հայտարարեց, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը, Նախիջևանը որպես Հայաստանի բաղկացուցիչ մասեր
  • 1921՝ Հայաստանում սկսվում են գյուղական, գավառակային և գավառային խորհուրդների առաջին ընտրությունները
  • 1923 - Երևանում բացվում է Հայաստանի պետական կոնսերվատորիան
  • 1929՝ Սկսում է գործել Քանաքեռի նոր ռադիոկայանը
  • 1941՝ Երևանում կազմավորվում է 89-րդ Հայկական հրաձգային դիվիզիան՝ գնդապետ Սիմոն Զաքյանի հրամանատարությամբ
  • 1953 - Չիկագոյում լույս է տեսնում «Փլեյբոյ» ամսագրի առաջին համարը
  • 1989՝ Երևանում կայացած Գերագույն խորհրդի և ԼՂԻՄ Ազգային Խորհրդի միացյալ նիստում ընդունվեց պատմական որոշում՝ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին

Ծնունդներ

Մահեր

Տոներ