Անձրևից հետո։ Պլյոս

Անձրևից հետո։ Պլյոս (ռուս.՝ После дождя. Плёс), ռուս բնանկարիչ Իսահակ Լևիտանի (ռուս.՝ Исаак Левитан, 1860-1900) կտավը՝ ստեղծված 1889 թվականին։ Ներկայում պահվում է Տրետյակովյան պատկերասրահում։ Նկարի չափերը՝ 80×125 սմ։

Անձրևից հետո։ Պլյոս
ռուս.՝ После дождя. Плёс
տեսակգեղանկար
նկարիչԻսահակ Լևիտան
տարի1889
բարձրություն80
լայնություն125
ժանրբնանկար
նյություղաներկ, կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

Պատմություն և նկարագրություն

«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը նկարվել է Պլյոս ոչ մեծ քաղաքում, որ տեղակայված է Վոլգայի աջ ափին։ Լևիտանն այդ քաղաքում անցկացրել երեք ամառ՝ 1888-1890 թվականներին։ Այդտեղ են ստեղծվել նրա բազմաթիվ նկարներ[1][2][3]։ Պլյոս քաղաքը 19-րդ դարում մտնում էր Կոստրոմայի նահանգի կազմի մեջ, իսկ 20-րդ դարում ընդգրկվել է Իվանովոյի մարզի Մերձվոլգյան շրջանում։

«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը համարվում է ոչ միայն այդ շրջանի, այլև Լևիտանի ողջ ստեղծագործության լավագույն նմուշներից մեկը[4]։ Այն ստեղծվել է 1889 թվականին, երբ Լևիտանը երկրորդ անգամ էր այցելել Պլյոս։ Կտավում պատկերված է Վոլգայի ափը մռայլ, ամպամած օրը։ Հենց նոր ավարտվել է անձրևը, գետի ջուրը ծածկված է մանր ալիքներով։ Նկարի կենտրոնում պատկերված են բեռնանավեր ու նավակներ, որ կանգնած են ափի մոտ, իսկ ձախ կողմից՝ հետին պլանում, գետով լողացող փոքր շոգեքարշ։ Աջ կողմից՝ հետին պլանում, երևում են Պլյոս քաղաքի տներն ու եկեղեցին[5]։

«Անձրևից հետո։ Պլյոս» կտավը 1890 թվականին Լևիտանից գնել է Պավել Տրետյակովը նկարչի մեկ այլ հայտնի կտավի՝ «Երեկո։ Ոսկե Պլյոս» նկարի հետ միաժամանակ[6]։

Արձագանքներ

Արվեստագետ Ալեքսեյ Ֆյոդորով-Դավիդովը Լևիտանի արվեստին նվիրված իր հոդվածում գրում է[7].

Որպես կյանքի մասին ինքնատիպ բնանկարային խորհրդածություն է ընկալվում «Անձրևից հետո։ Պլյոս» նկարում վոլգյան փոքրիկ քաղաքի տեսարանը բեռնանավերով ու ջրով լողացող շագեքարշով, հեռվում երևացող տներով ու եկեղեցով։ Սա սովորական տեսարան չէ, այլ բնանկարի միջոցներով արտացոլված քնարական պատմություն ռուսական կյանքի մասին, որ այնպես կենդանի կերպով հիշեցնում է Չեխովի վիպակները։

Տես նաև

Ծանոթագրություններ