Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը
«Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» (անգլ.՝ Annabelle:Creation), ռեժիսոր Դեվիդ Ֆ. Սանդբերգի և սցենարիստ Գերի Դոբերմանի ամերիկյան սարսափ ֆիլմ, «Աննաբելլ» ֆիլմի շարունակությունը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 10-ին։ Ֆիլմում նկարահանվել են՝ Սթեֆանի Սիգմանը, Թալիտա Բեյթմանը, Էնթոնի Լապալյան և Միրանդա Օտտոն[6]։ Ֆիլմը մոլեգին տիկնիկ Աննաբելլի մասին է։
Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը անգլ.՝ Annabelle: Creation | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ, թրիլեր, դրամա և միստիկ ֆիլմ |
Թվական | օգոստոսի 24, 2017[1], օգոստոսի 10, 2017[2], օգոստոսի 18, 2017 և 2017 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Դեյվիդ Սանդբերգ |
Պրոդյուսեր | Ջեյմս Վան |
Սցենարի հեղինակ | Գարի Դաուբերման |
Դերակատարներ | Միրանդա Օտտո, Ստեֆանի Սիգման, Թալիթա Բեյթման, Ֆիլիպպա Կուլտհարդ, Գրեյս Ֆալթոն, Էնթոնի Լապալյա, Ադամ Բարթլի, Lotta Losten?, Ջոզեֆ Բիշարա, Լուլու Ուիլսոն, Բրայան Հոու[3], Բրեդ Գրինքուիսթ[3], Անաբել Ուոլիս[3], Ուարդ Հորթոն[3], Բոննի Աարոնս և Սամարա Լի[4] |
Օպերատոր | Մաքսիմ Ալեքսանդր |
Երաժշտություն | Ջոզեֆ Բիշարա |
Մոնտաժ | Միշել Ալլեր |
Նկարահանման վայր | Լոս Անջելես |
Կինոընկերություն | New Line Cinema, Warner Bros., Atomic Monster Productions, The Safran Company և RatPac-Dune Entertainment |
Տևողություն | 109 րոպե |
Բյուջե | 15 000 000 $ |
Շահույթ | 306 515 884 $[5] |
Նախորդ | Անաբելի անեծքը |
Հաջորդ | Անաբելը վերադառնում է տուն |
Պաշտոնական կայքէջ | |
Annabelle: Creation Վիքիպահեստում |
Քննադատները հիմնականում դրականորեն են արձագանքել ֆիլմի մասին։ Նրանք բարձր են գնահատել մթնոլորտը ու դերասանական խաղը` այն նախորդ ֆիլմի համեմատ ավելի լավն են համարել[7]։
Սյուժե
1943 թվականին տիկնիկավար Սեմուել Մալինսը և նրա կինը՝ Էսթերը ողբում են իրենց հնգամյա աղջկա՝ Աննաբելլի (Բի) կորստի պատճառով, ով մահացել է ավտովթարի ժամանակ։ Անծանոթ մի արարած, որին ծնողները վստահում են, համոզում է ծնողներին թույլ տալ, որ նա իրենց աղջկա հոգին փոխանցի Սեմուելի ստեղծած ճենապակյա տիկնիկի մեջ։ Շուտով նրանց երջանկությունը վերածվում է տանջանքների, երբ Մալինսները հասկանում են, որ ենթարկվել են դևին, ով զոհ է փնտրում։ Նրանք տեղափոխում են տիկնիկը Աննաբելլի սենյակ և կողպում են այն պահարանի մեջ, որի ներսում սոսնձված են թերթեր աստվածաշնչյան գրքից, մինչև քահանա կվարձեին` տունն օրհնելու համար։
Տասներկու տարի անց, 1955 թվականին, Մալինսները բացում են իրենց տունը, որպեսզի ապաստարան տան մնացած՝ քույր Շառլոտայի և վեց աղջիկներին, ովքեր անօթևան էին մնացել մանկատան փակվելու պատճառով։ Առաջին գիշերը, որբ աղջիկներից մեկը՝ պոլիոմիելիտով հաշմանդամ Ջենիսը, արթնանում և հասնում է Աննաբելլի սենյակ, որը առեղծվածային կերպով բացվել էր։ Նա գտնում է Աննաբելլի պահարանի բանալին և բացում այն, ակամայից ազատելով դևին, որը սկսում է ահաբեկել աղջիկներին, հատուկ հետքրքրություն ցուցաբերելով Ջենիսի հանդեպ։
Երկրորդ գիշերը, դևը շարունակում է տանջել Ջենիսին, ով փորձում է փախչել ամբարձիչ սայլակով։ Դևը Ջենիսին ծանր վնասվածքներ էր հացրել, երբ նրան բռնել և նետել էր երկրորդ հարկից։ Հաջորդ օրը, Ջենիսը, արդեն սայլակին գամված, ինչ-որ կերպ տեղափոխել էր ցախատուն։ Դևը, ընդունում է Աննաբելլի կերպարանքը` հաջողությամբ տիրանալով Ջենիսին։ Որբուկներից մեկ ուրիշը` Ջենիսի լավագույն ընկերուհի Լինդան, փոփոխություններ է նկատում նրա պահելաձևի մեջ և խոստովանում է Սեմուելին, որ Ջենիսը թափանցել է Աննաբելլի սենյակ և դրանից երկու գիշեր առաջ այնտեղ տիկնիկ է գտել։
Քույր Շառլոտան խոսում է այլանդակված Էսթերի հետ, ով գամված էր իր ննջարանին, և ով կորցրել էր իր ձախ աչքը տասներկու տարի առաջ, դևի հետ իր առաջին հանդիպման ժամանակ։ Էսթերը քրմուհուն պատմում է ամբողջ ճշմարտությունը տիկնիկի և տան ուրվականների մասին։ Քույր Շառլոտան սկսում է ավելի ու ավելի անհանգստանալ այն բանի համար, որ դևը կարող է ծաղր ու ծանակի ենթարկելոց չարչարել նաև մյուս որբ աղջիկներին։
Երբ Մալինսերը դաժանորեն սպանվում են, դևը հարձակվում է քույր Շառլոտայի վրա, երբ նա փորձում է տնից փախցնել աղջիկներին։ Դիվանման Ջենիսը շարունակում է հետապնդել Լինդային, ով թաքնվում է Աննաբելլի սենյակում։ Քույր Շառլոտան վերադառնում է, որպեսզի խոչընդոտի Ջենիսին և նրան և տիկնիկին փակում է պահարանում։ Հաջորդ օրը ժամանում է ոստիկանությունը` տունը և մոտակայքը խուզարկելու համար, ինչի արդյունքում ննջարանի պահարանի տիկնիկին է գտնում միայն, բայց դա չէր կարող ապացույց ծառայել։ Ջենիսը փախել էր պահարանի պատի անցքով, հետագայում տեղափոխվելով Սանտա Մոնիկայում գտնվող մանկատներից մեկը։ Նա մանկատնից դուրս է գալիս Աննաբելլ անունով և ապրում է Հիգինսների ընտանիքում։
Տասներկու տարի անց, 1967 թվականին, Աննաբելլն իր ընկերոջ հետ միասին դառնում է սատանայական պաշտամունքի աշակերտ։ Մի անգամ գիշերը, նրանք սպանում են իրենց խորթ ծնողներին նրանց ննջարանում, ինչը գրավում է մոտակա հարևանների ուշադրությունը, իսկ հետագայում շարունակվում են «Աննաբելլի անեծքը» օրիգինալ ֆիլմի իրադարձությունները։
Առաջին տեսարանում, տիտրերից հետո, ցույց են տալիս Աննաբելլ տիկնիկին, որն անշարժ նստած է պահարանի մեջ, մինչև այն պահը, երբ նա հանկարծակի և անբացատրելի կերպով պտտում է իր գլուխը և մինչև այդ տեսարանի ավարտը նայում է հանդիսատեսին։
Տիտրերից հետո երկրորդ տեսարանում իրադարձությունները տեղի են ունենում Ռումինիայում 1952 թվականին։ Վալակ անունով քրմուհի-դևը, (ում հանդիսատեսը ճանաչում է «Անեծքը 2» ֆիլմից), կանգնած է վանքի դահլիճի մոմերի մեջ։
Դերերում
- Սթեֆանի Սիգման - քույր Շառլոտա
- Թալիտա Բեյթման - Ջենիս
- Լուլու Ուիլսոն - Լինդա
- Ֆիլիպա Քուլհարդ - Նենսի
- Գրեյս Ֆուլթոն - Քերոլ
- Լու Լու Սաֆրան - Թիրնի
- Թայլեր Բակ - Քեյթ
- Սամարա Լի - Աննաբելլ «Բի» Մալինս
- Էնտոնի Լապալյա - Սեմուել Մալինս
- Միրանդա Օտտո - Էսթեր Մալինս
- Ալիսիա Վելա Բեյլի - տիկին Մալինս
- Մարկ Բրեմհոլ - Մեսսիի հայրը
- Ադամ Բարթլի - Ֆուլեր
- Թայլեր Ջոնսոն - քահանա
- Լոթա Լոսթեն - որդեգրման ագենտ
- Ջոզեֆ Բիշարա - Աննաբելլ դևը
- Բրայան Խաու - Փիթ Հիգինս
- Քերի Օմելի - Շարոն Հիգինս
- Թերեզա Լինն Օթուլ - Ջենիս / Աննաբելլ Հիգինս
- Աննաբելլ Վոլիս - Միա
- Ուորդ Հորթոն - Ջոն Ֆորմ
- Բոնի Արոնս - Վալակ
Արտադրություն
Զարգացում
2015 թվականի հոկտեմբերին հաստատվեց, որ «Աննաբելլ» ֆիլմի երկրորդ մասը արդեն արտադրության ընթացքում է[8]։ Դևիդ Սանդբերգը փոխարինեց Ջոն Լեոնեթիին որպես ֆիլմի երկրորդ մասի ռեժիսոր, 2016 թվականի մարտին[9]։ Նա իր մասին ասել է, որ ինքը ֆրանշիզայի երկրպագու է, հատկապես առաջին ֆիլմի, քանի որ այն «ավելի դասական և օլդսքուլ սարսափ էր բոլոր առումներով»[10][11]։ Առաջին ֆիլմի սցենարիստ՝ Գերի Դոբերմանը, կրկին անցավ սցենարը գրելուն։ 2017 թվականի մարտին, Սանդբերգն ասաց, որ ֆիլմը կլինի Աննաբելլ օրիգինալ ֆիլմի պրիկվելը «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» անվամբ[12]։
Սանդբերգը ֆիլմում օգտագործել է Սինեմասկոպ-կինեմատոգրաֆիան, ինչի շնորհիվ ստացվել է հիանալի արդյունք, և դարձել է մեծ ոգեշնչում ֆիլմի համար[10][13]։ Նա հուսադրվել է լարվածության և անհանգստության վրա, ի տարբերություն կանխատեսելի և վախենալի ցատկերի։ Ի տարբերություն «Եվ հանգչում է լույսը» իր դեբյուտային ֆիլմի, որտեղ մանրամասնորեն մտածված էր յուրաքանչյուր տեսարան, Սանդբերգը այս ֆիլմում փորձում էր դասավորել տեսարանները հենց նկարահանման ժամանակ[14]։
Սանդբերգը մեղմացրել է Աննաբելլի հատկությունները, նրան առավել ճշմարտանման դարձնելու համար[15]։ Նա դժվար նկարահանումներ է ունեցել տիկնիկի հետ, քանի որ այն անշարժ է, և նա պետք է օգտագործի նաև ուրիշ օբյեկտներ, ինչպես օրինակ՝ թուղթը, նրան շարժվել ստիպելու համար[10]։ Նրա հայր Ռոբերտը եղել է ֆիլմի խորհրդատու[16]։
Սանդբերգը ֆիլմի երաժշտական ձևավորման համար օգտագործել է հանգստացնող երաժշտություն.[10][13] ։ Նա հենվում էր լարվածության և անհանգստության վրա, ի տարբերություն կանխատեսելի և էժանագին վախեցնող թռիչքների։ Ի տարբերություն նրա դեբյուտային « Եվ հանգում է լույսը» ֆիլմի, որում նախապես մանրամասն մտածված է յուրաքանչյուր տեսարան, Սանդբերգը այս ֆիլմին մոտեցել է այլ կերպ, «նա ոգեշնչված էր նկարահանումների ժամանակ ամեն պահը հաստատելու» հնարավորությունից[14]։
Սանդբերգը մեղմել է Անաբելի որոշ առանձնահատկությունները, որպեսզի այն ավելի ճշմարտանման կերպար դառնա, որպես մանկական խաղալիք, որն ունի լիքը թուշիկներ[15]։ Նա տիկնիկի հետ բարդ նկարահանումներ է կատարել, քանի որ օբյեկտն անշարժ էր, և նա պետք է կիրառեր այլ օբյեկտներ, այնպիսին, ինչպես տերևն է, որպեսզի ստիպեր շարժվել[10]։ Ռոբերտի հայրը եղել է ֆիլմի կոնսուլտանտ[16]։
Քասթինգ
2016 թվականի հունիսին, Թալիտա Բեյթմանը, Միրանդա Օտտոն և Սթեֆանի Սիգմանը հրավիրվել են դերասանական անձնակազմի քասթինգին[17][18]։ Նրանք ասացին, որ արտադրության ամբողջ ընթացքում չէին զգում լարվածություն կամ վախ, իսկ Սանդբերգն նշել է, որ միակ խնդիրը նրանց աշխատանքի մեջ ժամանակի սակավությունն է, քանի որ դերասաններն անչափահաս էին և չէին կարող արտաժամյա աշխատել[10][10][14]։ Թալիտայի եղբայր՝ Գեբրիել Բեյթմանը, խաղացել է Սանդբերգի «Եվ հանգչում է լույսը» ֆիլմում։
Էնտոնի Լապալյան համաձայնվել է նկարահանվել ֆիլմում այն բանից հետո, երբ նրա տասնչորսամյա աղջիկը լսել է նրա հեռախոսային զրույցը ֆիլմի նկարահանման մասին[13]։ Նա նկարագրել է իր հերոսին ինչպես՝ «խորհրդավոր, լուռ, սակայն կոպիտ մարդ, ով ողբում է իր աղջկա կորուստը և իր կնոջ բուժական դեգեներացիան։ Փոքրիկ որբ երեխաները, ովքեր տեղափոխվում են կիսաավերակ տուն, վախենում են նրանից»[19]։ Դերի մեջ մտնելու համար նա չէր շփվում դերասանուհիների հետ նկարահանման հարթակում։ Այնպես որ նկարահանումների ժամանակ, նրանք բնականաբար չեն շփվում միմյանց հետ[20]։
Նկարահանումներ
Հիմնական նկարահանումները սկսվեցին 2016 թվականի հունիսի 27-ին Լոս Անջելեսում, Warner Bros. ստուդիայում, Բըրբանք և ավարտվեցին 2016 թվականի օգոստոսի 15-ին[21][22] և ավարտվեցին 2016 թվականի օգոստոսի 15-ին[23]։ Սանդբերգը որոշել է օգտագործել Steadicam և հետևել բոլոր նկարահանումներին, որպեսզի պահպանվի երկու «Անեծքների» մթնոլորտը[10]։ Սանդբերգի խոսքերով, նա չի հավատում ուրվականներին, ասելով՝ «Ես իմ կյանքում չեմ զգացել ոչ մի գերբնական բան, սակայն ուզում եմ հավատալ»[24]։
Երաժշտություն
2016 թվականի նոյեմբերի 23-ին, Բենջամին Ուոլֆիսչը վարձվել է ֆիլմի համար երաժշտություն հորինելու համար[25]։ 2017 թվականի օգոստոսի 4-ին, WaterTower Music թողարկեց ֆիլմի սաունթրեքների ալբոմը[26]։
Ռելիզ
Ֆիլմն ի սկզբանե պետք է թողարկվեր 2017 թվականի մայիսի 19-ին։ Սակայն պրեմիերայի ամսաթիվը տեղփոխվել է 2017 թվականի օգոստոսի 11։ Ֆիլմի պրեմիերան ԱՄՆ-ում կայացավ 2017 թվականի հունիսի 19-ին Լոս Անջելեսի կինոփառատոնի ժամանակ։
Քննադատների արձագանքներ
Ֆիլմը հիմնականում ստացել է դրական գնահատականներ (62 միավոր 100-ից Metacritic-ում և 67 % դրական արձագանքներ Rotten Tomatoes կայքէջում)[27][28]։ Հիմնականում գովաբանել են հենց ռեժիսոր՝ Դևիդ Սանդբերգին[29]։
The Hollywood Reporter հրատարակչությունը դրական գնահատեց Սանդբերգի կատարած ամբողջ աշխատանքը[30]։ TheWrap բարձր է գնահատել ֆիլմն ու ռեժիսորին ասելով՝ «Ինչ-որ նոր բան այս ֆիլմում չկա։ Սա ստանդարտ սարսափ ֆիլմ է։ Սակայն ինչպես մաքուր ու պրոֆեսիոնալ է ամեն ինչ կազմակերպված ռեժիսորի գլխավորությամբ, ինչպես գեղեցիկ է դերասանական խաղը, այնպես էլ ֆիլմի ամբողջ մթնոլորտը»։ Variety նշել է «զոհերի համեստ քանակ»-ն է այս ֆիլմի պատմությունը[31][32][33]։
Միջադեպեր
Բրազիլիայում սեանսի հաճախորդուհիներից մեկը ֆիլմի դիտման ժամանակ սկսել է բղավել և տարօրինակ կերպով հազել, ինչի հետևանքով նրան վռնդել են սեանսից, քաշքշելով նրա ձեռքերից։ Դահլիճից դուրս, բրազիլուհին սկսեց խփել ինքն իրեն և տարօրինակ պահելաձև ցուցաբերեց[34][35][36]։
Տարեթիվ | Պարգև | Կատեգորիա | Անվանակարգ | Արդյունք |
---|---|---|---|---|
2017 | 18-րդ Ոսկե թրիլեր | Լավագույն սարսափ ֆիլմ | Buddha Jones | Առաջադրված |
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
- Официальный сайт(անգլ.)
- «Аннабель: Зарождение зла»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- Обзор фильма на сайте Variety (անգլ.)
- Обзор фильма на сайте The Hollywood Reporter (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննաբելլի անեծքը։ Չարի ծնունդը» հոդվածին։ |